Միջազգային ասպարեզում վերջին տարիների զարգացումները, մասնավորապես ահաբեկչական ու ծայրահեղական խմբերի երևան գալն ու արևմտյան երկրներում, այդ թվում Ֆրանսիայում նրանց ահաբեկչական քայլերի տարածումն իսլամաֆոբիայի քարոզման համար արևմտյան ԶԼՄ-ներին ու պետություններին անհրաժեշտ պատրվակ տրամադրեցին:

Միևնույն ժամանակ փախստականների ճգնաժամը, որն առաջացավ նույն այդ ահաբեկչական խմբերի հանդեպ արևմուտքցիների հովանավորող քայլերի պատճառով արևմուտքում ու հատկապես Եվրոպայում ծայրահեղ աջակողմյան խմբերի ու կուսակցությունների գործունեության ծավալման պատճառ դարձան և մուսուլմանների դեմ առավել ճնշում գործադրելու և հակաիսլամական քարոզչության ենթահող ստեղծեցին: Նման պայմաններում մուսուլմանները երկու կողմից թիրախում հայտնվեցին։ Մի կողմից ԻԼԻՊ ահաբեկչական թաքֆիրական խմբի հավակնած իսլամը Եվրոպային ներկայացվեց, որպես իսկական իսլամի տարբերակ և միևնույն ժամանակ մուսուլման փախստականներ եվրոպական երկրներում սաստիկ ճնշումների տակ հայտնվեցին: Ի հետևումն այս զարգացումների, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին երկու նամակներով բացահայտումներ կատարեց իսլամի դեմ արևմուտքի դավադիր քայլի մասին և արևմուտքցի երիտասարդությանը կոչ արեց ծանոթանալ իսլամի կենսարար վարդապետության հետ: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այս երկու նամակները դիվանագիտական ընդհանրացած երկխոսությունից հեռու ուղղեց արևմուտքցի երիտասարդությանը: Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի երիտասարդությանն ուղղված այս նամակների հրապարակումը վերջին տարիների կարևոր իրադարձություններից էին և չնայած լրատվական բոյկոտին միջազգային մասշտաբով տարբեր արձագանքներ ունեցան: Միջազգային ակտի կենտրոնի ավագ անդամ Սառա Ֆելանդերզն իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի առաջին նամակի լրատվական բոյկոտի մասին ասում է. «Ամերիկյան ԶԼՄ-ները, որոնք գտնվում են ռազմական ուժերի վերահսկողության ներքո, այդ երկրի ժողովրդին ու հատկապես երիտասարդությանը, որոնց է ուղղված Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի նամակը, թույլ չեն տալիս տեղեկանալ այդ արժեքավոր նամակի բովանդակության մասին»: Նա ընդգծել է, որ իսլամի թշնամիների նպատակն է իսլամական երկրների դեմ ոտնձգությունը շարունակելու հող նախապատրաստել:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի առաջին նամակը Ֆրանսիայում  2015 թվականի հունվարին տեղի ունեցած ահաբեկչական դեպքերից ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծաթերթում իսլամական սրբությունները վիրավորող պատկերների հրապարակումից և արևմուտքի ԶԼՄ-ների ու պաշտոնատարների հակաիսլամական քայլերի ու իսլամաֆոբիայի խստացումից հետո 2015 թվականի հունվարի 22-ին հրապարակվեց չորս լեզուներով: Այս նամակը, որն ուղղված էր Եվրոպայում ու հյուսիսային Ամերիկայում բոլոր երիտասարդությանն, ակնարկ կատարելով Ֆրանսիայում ահաբեկչական դեպքերին, մատնանշում էր իսլամ աշխարհն ու Եվրոպան զբաղեցրած մի քանի հիմնական հարցեր: Առաջին հարցը, իսլամատյացությունը և աշխարհի այլ ժողովուրդների ու մշակույթների հանդեպ արևմտյան պետությունների անազնիվ ու խորամանկ վերաբերմունքն էր:

Երկրորդ հարցը վերաբերում էր տարածաշրջանում տարածված ահաբեկչության կուլիսյան իրադարձությունների և դրանք եվրոպական ու ամերիկյան երկրների միջոցով ստեղծված լինելու մասին բացահայտումներին, որոնց ակնարկելով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը գրում է. «Թույլ մի տվեք, որ վարձկան ահաբեկիչները ձեզ ներկայանան, որպես իսլամի ներկայացուցիչներ»: Երրորդ հարցն արևմուտքցի երիտասարդությանն ուղղված կոչն էր այն մասին, որ իսլամը ճանաչեն իսկական ուսուցումների ու Ղուրանի օգնությամբ: ՆՎ Այաթոլլահ Խամենեին իր նամակում հարց էր ուղղում արևմուտքցի երիտասարդությանը, թե ինչո՞ւ ուղղակի չեն դիմում մուսուլմանների Ղուրանին և արդյոք մինչ այսօր ԶԼՄ-ներից բացի որևէ այլ աղբյուրից ստացել են իսլամի պատգամը: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այս նամակում ընդգծում է. «Ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչո՞ւ սարսափ ու ատելություն տարածելու հին քաղաքականությունն այս անգամ առավել խստությամբ թիրախ է դարձրել իսլամն ու մուսուլմաններին: Իմ առաջին խնդրանքն է հարց ու փորձ անել այս վատաբանությունների դրդապատճառների մասին: Իմ երկրորդ խնդրանքն է, որ ի հակազդեցություն կանխադատումների և բացասական քարոզչության, փորձեք ուղղակի և առանց միջնորդի օգնության ճանաչողություն ձեռք բերել այս կրոնի մասին: Առողջ տրամաբանությունը թելադրում է առնվազն իմանալ, որ այն ինչը, որից ձեզ հրաժարեցնում ու սարսափեցնում են ի՞նչ է և ի՞նչ հատկություններ ունի: Ես չեմ պնդում ընդունել իսլամի մասին իմ և կամ որևէ այլ մեկի համոզումը, այլ կոչ եմ անում թույլ չտալ, որ ժամանակակից աշխարհի այս կենսունակ ու ազդեցիկ իրականությունը ապականված նպատակներով ու միտումներով ձեզ ներկայացվի: Թույլ մի տվեք, որ խորամանկորեն իրենց վարձկան ահաբեկիչներին ձեզ ներկայացնեն որպես իսլամի ներկայացուցիչներ»: Իրականության մեջ իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը ճիշտ ընկալելով արևմուտքի այսօրվա պայմանները ճամփա է ցույց տալիս արևմուտքցի երիտասարդությանը, որպեսզի դրա օգնությամբ հեշտությամբ առաջնորդվեն դեպի ճշմարիտ իսլամը և դա Ղուրանի հետ ծանոթանալն ու  ուսումնասիրելն է, հատկապես որ առանց միջնորդի Ղուրանին ունեցած հասանելիության միջոցով դեպի իսլամ եվրոպացի երիտասարդների ու ընտրանիների առաջնորդման բազմաթիվ օրինակների ենք հանդիպում: Դրանց միջից կարելի է հիշատակել Էդվարդ Անիելիին ու Մուրիս Բուքային, որոնք Ղուրանն ընթերցելով մուսուլման դարձան: ԱՄՆ-ի Սիրաքյուզի համալսարանի դասախոս Դրեք Ֆորդն ասում է. «Իրանի առաջնորդի նամակը կարող է մեղմել արևմուտքում հակաիսլամական զգացմունքները և իսլամի ու արևմտյան աշխարհի միջև կամուրջի հաստատումը ժամանակակից շրջանի գլխավոր գերակայություններից է»: Այս նամակում իսլամաֆոբիան ներկայացվել է, որպես վախի ու սարսափի տարածման պատման գործընթացի մի բաժինը և այն ինչը որ կարող է առանձնացնել իսլամն ԻԼԻՊ-ից Իրանի քայլերն են և Իրանն ինքը համարվում է ԻԼԻՊ-ի համառ ընդդիմադիրներից մեկը»:

Արևմուտքցի երիտասարդությանն ուղղված իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի առաջին նամակի հրապարակումից հետո letter4you# հեշթեգը կարճ ժամանակում հրապարակվեց Թուիթերում ու Ֆեյսբուքում: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այս նամակը հրապարակելով իրականության մեջ առանց միջնորդի մուսուլմանների մասին տրամաբանական ու ճիշտ տեղեկություններ փոխանցեց արևմտյան երկրների երիտասարդությանը, որպեսզի արևմուտքում տարածված իսլամատյացության ու իսլամաֆոբիայի դիմաց օգտվեն դրանցից: Այդ ժամանակ, երբ նույնիսկ իսլամական երկրների որոշ առաջնորդներ Փարիզում «Շառլի Էբդո» պարբերաթերթի գրասենյակի դեմ հարձակումը դատապարտելու համար Սիոնիստական ոճրագործ ռեժիմի վարչապետ Բենյամին Նետանյահուի կողքին մասնակցեցին այսպես կոչված ահաբեկչությունը դատապարտող քայլարշավին, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը յուրահատուկ սրատեսությամբ ու զգաստությամբ իր նամակում ընդգծեց թաքֆիրական ահաբեկչության էությունը և ահաբեկչության գլխավոր ակունքը համարեց արևմուտքցիներին: Դա պատճառ դարձավ, որ վիրտուալ աշխարհում ու ԶԼՄ-ներում ալիք բարձրացվի ու դիվանագիտական խորհրդակցություններին զուգահեռ իսլամատյացության ալիքը կանխելու նպատակով ինտերնետին հասանելիություն ունեցող մուսուլմաններն իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի նամակը տարածելով իսկական իսլամի վարդապետության պաշտպանության ուղղությամբ քայլ վերցնեն: Այս նամակի հրապարակումը իսլամն ուսումնասիրելու և իսլամի հետ ծանոթանալու կայծ առաջացրեց արևմուտքցի երիտասարդներից շատերի մտքում: Ամերիկացի պրոֆեսոր Ռիչարդ Ֆալքն իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի առաջին նամակի մասին ասում է. «Այս նամակը գեղեցիկ ու մարդկային բովանդակություն ունի ու թեև ուղղված է երիտասարդությանը, սակայն կարևոր է բոլորիս համար: Այս նամակի առանցքը կարելի է բարոյական ու հոգևոր հիմք ծառայեցնել հասարակություններում ու դա տարածել ողջ մարդկության պարագային: Ես 84 տարեկան եմ, սակայն ինձ թվում է, թե այնքան երիտասարդ եմ, որ այս նամակը կարող է նաև ինձ ուղղված լինել ու ինձ մղել պատասխանելու Այաթոլլահ Խամենեիի կոչին»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի երկրորդ նամակն «Ուղղված արևմտյան երկրներ համայն երիտասարդության» խորագրով և CommonWorry# հեշթեգով, որը նշանակում էր «Ընդհանրական մտահոգություն», Ֆրանսիայի 2015 թվականի նոյեմբերյան ահաբեկչական հարձակումներից հետո նոյեմբերի 29-ին ինն լեզուներով հրապարակվեց Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կայքում: Այս նամակում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադարձել էր որոշակի հարցերի, այդ թվում ահաբեկչության հանդեպ արևմուտքի ու ԱՄՆ-ի հակասական քաղաքականությանը, իսլամ աշխարհի դեմ ռազմական հարձակմանը, Փարիզի ահաբեկչական հարձակումների դատապարտմանը, Պաղեստինում արյունահեղությանը, Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի բռնարարքներին և որպես իսլամ աշխարհի ու արևմուտքի ընդհանուր ցավ բռնարարքներին ու ահաբեկչությանը ծնունդ տվող մտածողության դիմակայումը: Քանի որ նամակը գրվել էր Փարիզի 2015 թվականի նոյեմբերյան ահաբեկչական հարձակումներից հետո, հետևաբար Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այս նամակում յուրահատուկ ուշադրություն էր ցուցաբերել ահաբեկչության հարցին ու դրա ակունքներին: Իսլամական հեղափոխության առաջնորդն այս նամակում ընդգծել է. «Այսօր ահաբեկչությունը մեր և ձեր ընդհանուր ցավն է ,բայց պետք է իմանաք ,որ այն տագնապն ու անապահովությունը ,որ զգացել ու ապրել եք վերջին դեպքերի ընթացքում , երկու տարբերություն ունի այն ցավ ու տառապանքի հետ,որոնք տարիներ շարունակ կրել են Իրաքի, Եմենի, Սիրիայի ու Աֆղանստանի ժողովուրդները: Առաջին՝ Իսլամ աշխարհն ավելի երկար տարիներ և ավելի լայն մասշտաբով եղել է բռնության ու ահաբեկչության զոհը : Երկրորդ ՝ ցավոք այս բռնությունները միշտ որոշ գերտերությունների կողմից և տարբեր  ու ազդեցիկ եղանակներով պաշտպանվել են: Այս ուղղակի աջակցությանը զուգահեռ , թաքֆիրական ահաբեկչության ճանաչված ու բացահայտ հովանավորները չնայած քաղաքական ամենահետամնաց համակարգերն ունեն,   միշտ  գտնվել են  արևմուտքի դաշնակիցների շարքում... Իսլամ աշխարհում «Զարթոնքի շարժման» նկատմամբ արևմուտքի երկակի չափանիշներով մոտեցումը պերճախոս վկայությունն է արևմուտքի վարած  հակասական քաղաքականությունների: Այս հակասական քաղաքականության  մյուս երեսն է՝ Իսրայելի պետական ահաբեկչությանը ցուցաբերվող հովանավորությունը: Պաղեստինի բռնահարված ժողովրդի նկատմամբ ավելի քան 60 տարի է, ինչ իրագործվում է  ահաբեկչության վատթարագույն տեսակը»:

Այսպիսով ՆՎ Այաթոլլահ Խամենեին պարզաբանելով Իսլամական զարթոնքի նման քաղաքական ու հասարակական շարժումների և իսլամ աշխարհում քաղաքական համակարգերի հանդեպ արևմուտքի երկակի կողմնորոշումն, ընդգծում է, որ թաքֆիրական ահաբեկչությունն այս չար երևույթի ու նաև թաքֆիրական ահաբեկչության առաջացման ու տարածման գործում ուղղակի դերակատարություն ունեցած տարածաշրջանի որոշ ռեժիմների հանդեպ արևմուտքի ցուցաբերած համակողմանի հովանավորության արդյունքն է:

Այս նամակի հրապարակումն ու դրա արձագանքներն ապացուցեցին, որ դա մեծ ազդեցություն է գործել արևմուտքցի երիտասարդության ու էլիտայի վրա: Այդ թվում ԱՄՆ-ի հակապատերազմ ու խաղաղատենչ ակտիվիստ և «Վիրջինիա Դիֆենդեր» պարբերաթերթի խմբագիր Ֆիլ Վիլայթոն նամակն ընթերցելուց հետո ասել է, որ Այաթոլլահ Խամենեիի բառերը տրամաբանական, հստակ ու լուսաբանող են: Այս նամակը նաև մեծ ընդառաջում գտավ համալսարանական ու գիտական շրջանակներում: Այդ թվում Օտտավայի համալսարանի դասախոս Դենիս Ռանքորթն իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի նամակն ընթերցելուց հետո գրում է. «Ես իրապես գնահատում եմ միջազգային ահաբեկչության արմատների մասին ձեր հոգեբանական ու գեոպոլետիկական խոր վերլուծությունները: Ես հավատացած եմ, որ ձեր մեկնաբանությունն արմատապես ճիշտ է և ես հիացած եմ ճշմարտության հետ ձեր ստեղծած կապից: Ես հուսով եմ, որ արևմուտքցի երիտասարդությունը ձեր նամակը կընթերցի ու վերլուծական հայացք կունենա դրա հանդեպ և հուսով եմ, որ այս նամակը թափ կհաղորդի արևմուտքցիների հոգու ու մտքի զարթոնքին»:

Այսօր երբ տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ իրենց դաշնակիցների համագործակցությամբ Իրաքի ու Սիրիայի կառավարությունների հաղթանակով առաջնորդվում են դիմադրության առանցքի ուղղությամբ, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի նամակի հետապնդման համար առավել հարմար առիթ է ստեղծվել: Իրականության մեջ հատկապես ԶԼՄ-ներում ու վիրտուալ միջավայրում օգտվելով հանրային դիվանագիտությունից կարելի է առավել ևս տարածել այս երկու նամակների կարևոր ու ճակատագրական առանցքները, որոնք թե իսլամ աշխարհի ու միջազգային հարցերի մասին և թե արևմուտքցիներին դեպի իսլամ հրավիրելու ուղղությամբ լուսաբանող առանցքներ ու կետեր են պարունակում, որպեսզի այդպիսով արևմուտքի ժողովուրդն ու հատկապես արևմուտքցի երիտասարդությունը իմանա, որ ոչ միայն իրական իսլամը դեմ է բրռնարարքներին ու ծայրահեղականությանը, այլև թաքֆիրական ահաբեկչության ակունքն արևմտյան պետություններն ու նրանց տարածաշրջանային դաշնակիցներն են, որոնք իրենց շահերի ուղղությամբ սատարել են ահաբեկչական այդ խմբերի ձևավորմանը:

 

 

 

Dec 05, 2017 20:08 Asia/Yerevan
Մեկնաբանություններ