Dec 24, 2017 16:30 Asia/Tehran
  • Մարդու իրավունքներն Իրանում (1)

Մարդու իրավունքները որպես մարդկային ամենավեհ գաղափարներից մեկը, հիմնված է աստվածային ուսմունքների վրա և համարվում է համաշխարհային մշակույթի ու քաղաքակրթության արժեքավոր ձեռքբերումներց մեկը:

 

Իրանի  պատմությունն ու մշակույթը լի են բազմաթիվ ուսմունքներով` մարդու իրավունքների կարևորության կապակցությամբ: Որպես Իրանի պաշտոնական կրոն, իսլամը սերտորեն կապված է մարդու իրավունքների հետ: Իսլամում բոլոր վճիռների իրավաբանական ու ոչ իրավաբանական արմատը մարդու էությունն է և բոլոր մարդիկ էությամբ հավասար են: Բոլոր մարդիկ, անկախ կրոնից, ազգից ու հավատալիքներից, համընդհանուր են իրենց հիմնական իրավունքներում: Իսլամի տեսակետից, մարդն արժեքավոր էակ է, որին պետք է հարգել, որպես մի էակ, որն ունի մտածելու և որոշում կայացնելու հնարավորություն: ԻԻՀ Սամանադրոթյունը հատուկ տեղ է տալիս քաղաքացիական կամ մարդու իրավունքներին: Անկասկած, ԻԻՀ համար շատ կարևոր է, որ բոլոր մարդիկ ունենան արդար դատական իրավունք և օրենքի առջև լինեն հավասար: Իրանի Սահմանադրական օրենքի համաձայն` ԻԻՀ համակարգը հիմնված է մարդկային արժանապատվության և այն ազատության  վրա, որտեղ մարդիկ պատասխանատու են Աստծո առջև:

Իրանի իսլամական հանրապետությունը հիմնվելով իսլամական ուսմունքների ու Սահմանադրության վրա, լուրջ առաջխաղացումներ է գրանցել մարդու իրավունքների հարցում: Հիմնվելով ներկա պայմանների ու իրականությունների վրա և նպատակ ունենալով տարածել հասարակական արդարությունն ու ապահովել մարդկանց բարօրությունը, Իրանը ներդրումներ է արել մշակութային, տնտեսական ու հասարակական ոլոտներում և ապահովել մարդու իրավունքները հավասար գործակցության ու զարգացման մեջ: Իրանում մարդու իրավունքների զարգացման ընթացքն անցած 40 տարիների ընթացքում ակներև է ու  ներկա վիճակը չի կարելի համեմատել 1979թ. Իսլամական հեղափոխությունից առաջ եղած  կամ տարածաշրջանի այլ երկրների վիճակի հետ: Սակայն Իրանում մարդու իրավունքների հարցը քննարկելիս պետք է ուշադրություն դարձնել իսլամական ուսմունքներին, սահմանադրությանը և ժողովրդի արժեքների նկատմամբ հարգանքին: Իրանի Սահմանադրությունը 1979թ հանրաքվեի դրվեց ու արժանացավ մեծամասնության հավանությանը: Երկրի Սահմանադրությունը որպես Իրանի ամենակարևոր իրավաբանական փատաթուղթ, պարզել է մի կողմից անհատական ազատությունները, և մյուս կողմից իշխանությունների գործողությունների սահմանները` անհատական կյանքի ու ազատությունների նկատմամբ: Եվ ոչ միայն անհատական, այլ նաև հասարակական համակարգի վերաբերյալ: Իրանի Սահմանադրության 3-րդ բաժնում, "Ժողորդի իրավունքներ" մասում, 24 կետերում խոսվում է մարդու իրավունքների ու ժողովրդի ազատությունների մասին: Դրանցից են` մարդու արժանապատվությունը, դատական արդար համակարգը, օրենքի առջև բոլորի հավասարությունը, քաղաքացիական, հասարակաան, քաղաքական իրավունքները, ինչպես նաև քաղաքական ու հասարակական ազատությունները: ԻԻՀ այն երկրներից է որտեղ գործում են մարդու իրավունքների ոլորտի բազմաթիվ կառույցներ: Դրանցից է մարդու իրավունքների շտաբը, որը գործում է իշխանություններից անկախ: Այս ոլորտում գործող կառույցներից է նաև արդարադատության քաղաքացիական իրավունքների գրասենյակը, վարչական արդարության կոմիտեն, մարդու իրավունքների կոմիտեն և Իրանի Իսլամական խորհրդարանի 90-րդ կետի ու մարդու իրավունքների հանձնաժողովը: Դրանից բացի, ԻԻՀ մշտապես փորձել է տարբեր նախագծերով ու օրինագծերով բարձրացնել մարդու իրավունքների դերը: Այս շրջանակներում, Իրանի բոլոր գոծադիր կառույցները պարտավոր են ներկայացնել որոշակի կոնվենցիա` մարդու իրավունքների կոնվենցիայի նախագծման վերաբերյալ: Քաղաքացիական իրավունքների կոնվենցիայի շնորհանդեսը տեղի ունեցավ շուրջ մեկ տարի առաջ` նախագահ Ռոհանիի ներկայությամբ: Փաստաթղթում, որը ստորագրվեց նախագահի կողմից, ասվում է. "Քաղաքացիական իրավունքների կոնվենցիան պատրաստվել է մարդու իրավունքների վիճակը բարելավելու նպատակով և դրանում զետեղված են քաղաքացիական տարբեր իրավունքներ: Այս կոնվենցիան ունի 19 բաժին և 120 ենթաբաժին: Կոնվենցիայում կարևորվել են հատկապես ապրելու իրավունքը, կյանքի որակն ու առողջությունը, ազատության իրավունքը, քաղաքացիական անվտանգությունը, երկրի տարբեր հարցերին մասնակցելու իրավունքը, մտքի ու խոսքի ազատությունը, բողոքելու  և ցույցերի իրավունքը, խաղաղության, անվտանգության և ազգային արժանապատվության իրավունքը": ԻԻՀ անդամակցում է   մարդու իրավունքների վերաբերյալ ավելի քան 20 միջազգային կոնվենցիաների: Բնականաբար, ինչպես յուրաքանչյուր երկիր, այնպես էլ Իրանը, մասնակցելով միջագզային կոնվենցիաներին, պարտավոր է դրանք  իրականացնելուն զուգահեռ համապատասխանեցնել իր ներքին օրենքներին: Ընդհանուր առմամբ, Իրանի Սահմանադրության մեջ և օրենքներում կարևորվում է մարդկանց բազմակողմանի իրավունքների ապահովումը, օրենքի առջև հավասար լինելը, խտրականության վերացումը, արդար իրավունքները բոլորի համար: Բոլոր իշխանական օրգանները պարտավոր են հնարավորություն  ստեղծել` մարդկանց  բարոյական ու նյութական հնարավորությունների զարգացման համար և ապահովել նրանց քաղաքացիական իրավունքները:

Հաջորդ հաղորդման ժամանակ կխոսենք Իրանում կանանց իրավունքների մասին:

 

Պիտակ

Մեկնաբանություններ