Մի քանի օր առաջ հրապարակվեց ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության փաստաթուղթը: Փաստաթղթում նշվում է , որ այդ երկիրը նպատակ ունի մեծացնել իր ռազմական կարողությունը:

Փաստաթղթի երրորդ բաժնում ասվում է, որ խաղաղությունը պաշտպանելու լավագույն միջոցն ուժ գործադրելն է:  Նախորդ հաղորդումների ժամանակ խոսեցինք այս փաստաթղթի երկու բաժինների մասին, որոնցում ներկայացվել են ներքին անվտանգությունն ու տնտեսական զարգացումը: Այս հաղորդման ժամանակ խոսելու ենք ԱՄՆ ազգային ավտանգության ռազմավարության մասին, որտեղ ներկայացված են երկրի պաշտպանական ու ռազմավարական ծրագրերը:

Փաստաթղթի «Պաշտպանել խաղաղությունը` ուժ գործադրելու միջոցով» խորագրով երրորդ բաժինն  սկսվում է Դոնալդ Թրամփի խոսքերից մեկով, որում վերջինս ասում է. «Քանի դեռ ես նախագահ եմ, այն տղամարդիկ ու կանայք, ովքեր պաշտպանում են մեր երկիրը, ունենալու են համապատասխան զենք և բյուջե, որպեսզի կարողանան կտրուկ հակազդեցություն ցուցաբերել թշնամուն և կռվել որտեղ որ անհրաժեշտ է ու միշտ հաղթել»:

ԱՄՆ նախագահն այս փաստաթղթի վերաբերյալ զեկույցում նշել է. «Մեր ռազմավարությունը ուժ գործադրելու միջոցով խաղաղության պաշտպանությունն է: Մենք գիտենք, որ թուլությունը բերում է  պատերազմի, իսկ անմրցելի ուժը լավագույն միջոցն է պաշտպանվելու համար: Այդ իսկ պատճառով, մեր ռազմավարության մեջ մտնում է  ռազմական բյուջեն չնվազեցնելը»: Թրամփը նշում է, որ այս ռազմավարությունը փորձում է  չվերացնել վարչարարությունը   և ռազմական ուժի հզորացումը: ԱՄՆ ԶՈՒ գլխավոր հրամանատարի խոսքերով, այս ռազմավարությունը ներառում է բոլոր այն սպառնալիքները, ինչպիսիք են կիբեր և մագինսական սպառնալիքները: Այս ռազմավարությունը տիեզերքը դիտում է  որպես մրցակցային ոլորտ և ընդգծում բազմաշերտ հրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը:  

Իհարկե Դոնալդ Թրամփը, որպես ԱՄՆ նախագահ, նախքան այս փաստաթղթի հրապարակվելն արդեն սկսել էր բանակի հզորացման ծրագիրը և Երկաթե բռունցքի գործողություններն անվտանգության սպառնալիքների դեմ: Նա Սիրիայի Խան Շեյխուն քաղաքի վրա քիմիական հարձակման պատրվակով 50 հրթիռ կրակելու հրաման արձակեց, որպեսզի ցույց տար, որ ներկա ԱՄՆ-ն իր ուժը գործադրելու հարցում որևէ կասկած թույլ չի տալիս: ԱՄՆ բանակը  Թրամփի  նախագահոթյան առաջին ամիսներին, առանց որևէ հիմնավոր պատճառի, Աֆղանստանում պայթեցրեց իր ամենամեծ ոչ ատոմային ռումբը: Մի քայլ, որը նույնիսկ թալիբների դեմ պայքարում չարվեց:  

Սիրիայում ու Աֆղանստանում ռազմական արկածախնդրությունից հետո, Թրամփի և ամերիկյան բանակի ուշադրությունն ուղղվեցին դեպի Հյուսիսային Կորեա: Վերջին փատաթղթում Հյուսիսային Կորեան և Իրանը ներկայացվում են որպես թշնամի, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը` որպես մրցակիցներ: Հյուսիսային Կորեայի կապակցությամբ Թրամփի կառավարությունը նպատակ ունի թույլ չտալ, որ այդ երկիրը տիրանա առտոմային մարտագլխիկ կրելու ունակությամբ բալիստիկ հրթիռների արտադության տեխնոլոգիային և սպառնալիք դառնա ԱՄՆ-ի համար: Հենց այդ պատճառով էլ Թրամփն այդ երկրի դեմ հարձակողական դիրք է ընդունել և այդ քայլով Ասիայի արևելյան հատվածը կանգնեցրել պատերազմի շեմին: Վերջին ամիսներին ամերիկյան բանակն իրականացրել է այնպիսի գործողություններ, ինչպես` Կորեական թերակղզու վրա ռազմական օդանավերի թիռչքը, Հարավային Կորեայում հակահրթիռային համակարգի տեղակայումը և վերջինիս հետ ռազմական լայնածավալ վարժանքների անցկացումը: Թրամփը հույս ունի, որ այդպիսով և Հյուսիսային Կորեայի դեմ շրջափակումներով, Փխենյանին կպարտադրի նահանջել իր ատոմային ծրագրից: Այդուհանդերձ, Կորեայի ճգնաժամից մի քանի ամիս անց, Փխենյանը շարունակում է  բարձրացնել իր հրթիռային ու ատոմային կարողությունը: Սակայն Թրամփի ու ԱՄՆ-ի կառավարության բազմաթիվ զգուշացումներով հանդերձ, Հյուսիսային Կորեան առաջին անգամ ձեռք բերեց ատոմային մարտագլխիկներով բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են օգտագործվել ԱՄՆ-ի վրա հարձակման համար: Փխենյանի տեսակետից, այս հաջողությունը  Հյուսիսային Կորեայի և ողջ Արևելյան Ասիայի տարածքն պաշտպանում է ԱՄՆ-ի հարձակումներից:

Վաշինգտոնի պասիվությունը Հյուսիսային Կորեայի հաջողությունների նկատմամբ սպառնում է  ոչ միայն ԱՄՆ-ին, այլև մեծ վնաս է հասցնում Դոնալդ Թրամփի հեղինակությանը: Եվ դա այն դեպքում, երբ Սպիտակ  տունը Հյուսիսային Կորեայի հավանական գործողությունների դեմ չունի պատասխան քայլերի տարբերակներ:

ԻԻՀ  դեմ այս փաստաթղթում, ինչպես և անցյալում, օգտագործվել են այնպիսի բառակապակցություններ, ինչպես` Ահաբեկչության պաշտպանություն և Համաշխարհային խաղաղության վտանգ` հրթիռներ արտադրելու միջոցով և այլն: Այս փաստաթղթում Իրանի վերաբերյալ   հայտարարությունները ինչպես և Դոնալդ Թրամփի հայտարարությունները, անհիմն են ու ծայրահեղական: Սակայն այդուհանդերձ Իրանի նկատմամբ ռազմավարության հարցում ոչ մի փոփոխություն չի նկատվում: Նույնիսկ որոշ հորդորներ կան փաստաթղթում Իրանի անվտանգության վտանգը կանխելու անվան տակ: Իսկ դա այնքան էլ չի տարբերվում նախորդ փաստաթղթերից: Այդուհանդերձ, նկատի առնելով Թրամփի միլիտարիստական հոգեբանոթյունը, պետք է ասել, որ հանրապետականներն ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում շեշտում են, որ ամերիկացի հարկատուների գումարը պետք է օգտագործել ռազմավարական ու պաշտպանական ոլորտներոմ: Այս շրջանակներում, մի  քանի շաբաթ առաջ, պաշտպանության նախարարության համար 700 միլիադ դոլարանոց բյուջե հաստատվեց:  Թրամփն իր քարոզարշավում խոստացել էր, որ եթե մտնի Սպիտակ տուն, կստեղծի ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ բանակը: Իսկ այսօր ԱՄՆ-ի բանակն առանց բյուջեի ավելացման, համարվում է պաշտպանության ոլորտում  աշխարհի ամենամեծ բյուջեն: CIA-ի նախկին սպա Ֆիլիպ Ջերալդի խոսքերով, բանակին շատ գումար տրամադրելը հիմարություն է, քանի որ դա նախադեպ կհամարվի ապագա նախագահների համար, որպեսզի արտաքին հարցերը լուծելու համար օգտվեն բանակից: Այդուհանդերձ, ԱՄՆ-ի ներկա պաշտոնյաների կարծիքով, բանակի ներկա ուժը բավարար չէ աշխարհի վրա ԱՄՆ-ի ռազմական իշխանությունն ապահովելու համար: Հենց այս պատճառով էլ ներկա կառավարությունը չեղարկեց նախորդ կառավարության ծրագիրը` խնայողությունների վերաբերյալ: Սպիտակ տուն մտնելուն պես, Թրամփն անմիջապես 50 միլիարդ դոլար ավելացրեց Պենտագոնի բյուջեին: Իսկ 2018թ. այս բյուջեն կգերազանցի 700 միլիարդ դոլարը:

Սա այն դեպքում, երբ ԱՄՆ տնտեսությունը չի կարողանում ապահովել քաղաքացիների տնտեսական  կարիքները: Վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ կառավարությունն աղքատ քաղաքացիներին սննդի կտրոններ բաժանելու, անգործության ապահովագրության  և ցածր տոկոսներով ուսանողական վարկերի տրամադրման հարցերում լուրջ խնդիրների առջև է կանգնել: Այս ծրագրերից հրաժարվելը լրջորեն հակասում է փաստաթղթի այն բաժիններին, որոնցում կարևորվում է ներքին անվտագնությունը: Թրամփը բազմիցս նախկին կառավարություններին քննադատել է, որ վերջիններս  ամերիկացի հարկատուների գումարներից առնվազն 6 տրիլիոն դոլար վատնել են Միջին Արևելքի ապարդյուն պատերազմներում: Իսկ այդ բյուջեն նույնիսկ ավելին է, քան Աֆղանստանի և Իրաքի պատերազմների ժամանակ բանակին հատկացված բյուջեները: Չնայած Պենտագոնի չնչին բյուջեն հատկացվելով երկրի սոցիալական ոլորտին, հնարավորություն կլինի բարեփոխել բազմաթիվ աղքատների կյանքը և վերականգնել երկրի հնացած եթակառուցվածքները: Այդուհանդերձ, Թրամփը և իր խոհրդականները հույս ունեն, որ ԱՄՆ բանակի քանակական ու որակական զարգացմամբ թույլ չեն տա, որպեսզի երկրի թշնամիներն ու մրցակիցները ուժի լեզվով խոսեն իրենց հետ: Նրանք նաև նպատակ ունեն երկիրը հասցնել ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած ժամանակաշրջանի վիճակին, երբ ԱՄՆ-ն ղեկավարում էր միաբևեռ աշխարհը: Դա այն դեպքում, երբ 21-րդ դարում շատ երկրներ արդեն հրաժարվում են մեծ բանակներ պահելուց, քանի որ փոքր երկրներն էլ կարող են սովորական սպառազինությամբ կամ կիբեր հարձակումներով, մարտահրավեր նետել ԱՄՆ-ին: Ահա թե ինչու է ԱՄՆ բանակն Աֆղանստանում,  Իրաքում ու Սիրիայում ծանր պարտություններ կրում: Մյուս կողմից, ԱՄՆ-ի ատոմային ու ոչ ատոմային սպառազնությունը չի օգտագործվել Հյուսիային Կորեայի, Ռուսատանի, Չինաստանի և Իրանի դեմ գործողություններում: Վաշինգտոնը չի կարողացել իր կամքը պարտադրել այդ երկրներին նույնիսկ իր ռազմական կարողությունները ցուցադրելու միջոցով:

 

 

Dec 28, 2017 21:02 Asia/Yerevan
Մեկնաբանություններ