Նախորդ հաղորդումների ընթացքում խոսեցինք Դոնալդ Թրամփի օրոք ներկայացված ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության նոր փաստաթղթի մասին:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության  նոր փաստաթուղթը հիմնված է չորս հիմնասյուների վրա որոնք են՝ ամրապնդել ներքին անվտանգությունը, արագացնել երկրի տնտեսական աճը, պահպանել խաղաղությունը և մեծացնել ԱՄՆ-ի ազդեցությունն աշխարհում: 

ԱՄՆ-ի ազգային անվտանգության  նոր փաստաթուղթը ներկայացվել է 2017 թ.-ի հունիսին: Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է.-«Մեզ համար կարևոր  են մարդկային արժեքները և մենք հարգում ենք բոլորի իրավունքները և հուսով ենք բոլորը կկարողանան հասնել ազատության»:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության  նոր ռազմավարության փաստաթղթում ընդգծված է միջազգային համակարգում ԱՄՆ-ի դերակատարության բարձրացման և   աշխարհի տարբեր  երկրներում ու տարածքներում ԱՄՆ-ի ազդեցության տարածման անհրաժեշտությունը: 

Այդ կապակցությամբ Դոնալդ Թրամփն ասել է.-«ԱՄՆ-ի ազգային անվտանգության  նոր ռազմավարութան չորրորդ սյունը հիմնված է  աշխարհում ԱՄՆ-ի ազդեցության տարածման վրա և դա պետք է իրագործել երկրի տնտեսության բարգավաճման և ներքին կարողության հզորացմամբ»:

Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփն ընդգծել է՝ Միացյալ Նահանգները չի ցանկանում որևէ մեկի պարտադրել իր ապրելակերպը, սակայն, միշտ պատրաստ է պաշտպանել իր արժեքները: Իսկ ԱՄՆ-ը փորձում է վերականգնել իր երբեմնի համաշխարհային ուժը և ղեկավարել աշխարհը: 

Մենք կփորձենք գործընկերություն կառուցել այլ երկրների հետ, սակայն՝ միայն պահպանելով մեր ազգային շահերը: Մենք նոր դաշինքներ ենք կնքելու նրանց հետ, ովքեր կիսում են մեր արժեքները և միասնական շահերը դարձնելու ենք միասնական նպատակներ». հավելել է Թրամփը:

Սակայն, որոշ խոչընդոտներ կան աշխարհը ղեկավարելու ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման ճամփին: 

Այսօր թուլացել է ԱՄՆ-ի ազդեցությունը աշխարհում և նոր մրցակիցներ են հայտնվել միջազգային ասպարեզում, իսկ մյուս կողմից Դոնալդ Թրամփի գլխավորությամբ ամերիկյան ազգայնական շարժման հայեացքն աշխարհի հանդեպ արգելում է այդ ռազմավարության իրագործումը: 

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո  ԱՄՆ-ը հենվելով իր տնտեսական հարստության և միջուկային զենքի ուժի վրա  իր տիրապետությունը տարածեց աշխարհում: Կոմունիզմի վտանգից ազատվելու նպատակով պատերազմից ավերված Եվրոպան ընտրեց ԱՄՆ-ի գլխավորությամբ  կապիտալիստական և լիբերալիստական ուղին և ԱՄՆ-ն ապահովեց Արևելյան Եվրոպայի անվտանգությունը: Այն ժամանակ ԱՄՆ-ն իր տնտեսական հարուստ ռեսուրսներն օգտագործեց իմպերիալիստական նպատակներն իրականացնելու համար աշխարհում: Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը հիմնված էր երկու հիմնասյուների վրա, որոնք էին բարեկամ երկրներին հովանավորելը և  թշնամիներին սպառնալը: ԱՄՆ-ը դոլարով շահում էր բարեկամ երկրների վստահությունը, իսկ ռազմական ուժով զսպում էր  թշնամիներին և այսպես ԱՄՆ-ն իր տիրապետությունը տարածեց աշխարհում: 

Խորհրդային Միության փլուզումը հարմար առիթ ստեղծեց ԱՄՆ-ի համար  որպեսզի հայտարարի որ համաշխարհային միակ գերուժն է: Ֆրանսիս Ֆոկոյաման խոսեց սոցիալիստական գաղափարախոսության տապալման  մասին և 21-րդ դարը համարեց ԱՄՆ-ի դարաշրջանը: ԱՄՆ-ը դեռ այնքան ռեսուրսներ ուներ որպեսզի կարողանար կոմունիստական ճամբարից ազատված երկրներին հովանավորել: Իսկ այնուհետև 1991 թ.-ին ԱՄՆ-ը կարողացավ Պարսից ծոցի առաջին պատերազմի ծախսերը հոգալ: 

Սակայն 20-րդ դարի վերջերին ԱՄՆ-ի կողմից  որդեգրված միջազգային տնտեսական քաղաքականությունը և այն օրերի նախագահ Ռոնալդ Ռեյգանի առաջարկած «Աստղերի պատերազմ»-ը անվան ռազմական նախագծի հսկայական ծախսերն  ավելի թուլացրեցին ԱՄՆ-ի ֆինանսական կարողությունը: Այսպես 20-րդ դարի ավարտին ԱՄՆ-ը դարձել էր աշխարհի ամենից շատ պարտք ունեցող երկիրը: ԱՄՆ-ի ամենամեծ պարտատերերն էին նրա  քաղաքական և տնտեսական մրցակիցներ Ճապոնիան և Չինաստանը: Չինաստանի և Ռուսաստանի ռազմական ուժի ավելացումը ևս մարտահրավեր էր նետել  ԱՄՆ-ի ռազմական հզորությանը: 

Համաշխարհային հեգեմոնիան տարածելու նպատակով 21-րդ դարի սկզբին ԱՄՆ-ը փորձեց պատերազմ հրահրել Իրաքում, որը քաոսային իրավիճակ ստեղծեց  Վաշինգտոնի համար:  

2001 թ.-ի 11 սեպտեմբերյան դեպքերից հետո  տեղի ունեցած պատերազմների համար ԱՄՆ-ը ծախսել է 6 տրիլիոն դոլար, որը ցույց է տալիս որ ԱՄՆ-ի գերզինված բանակը որքան անկարող է դիմակայել Աֆղանստանի և Իրաքի աշխարհազորայիններին:

ԱՄՆ-ի ներքին և միջազգային ասպարեզում տիրող իրավիճակը խաթարել է այդ երկրի հեգեմոնիան աշխարհում: Ֆինանսական ռեսուրսների պակասը, 2008 թ.-ի տնտեսական դեֆիցիտը և ուրիշ երկրներին ունեցած պարտքերը պատճառ են դարձել որ ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակում  նահանջի իր նախկին դիրքերից: Ավելի վաղ ԱՄՆ-ն դոլարի միջոցով կարողանում էր իր դիրքերը պահպանել աշխարհում, սակայն Դոնալդ Թրամփի կառավարությունը որոշել է  միջազգային ասպարեզում կրճատել ԱՄՆ-ի ծախսերը: Այդ քաղաքականության կիրառմամբ աստիճնաբար միջազգային կառույցներում և  որոշ երկրներում կպակասի ԱՄՆ-ի դերակատարությունը: Այսօր աշխարհը պատրաստ չէ հետևել ԱՄՆ-ի քաղաքականություններին: Այնպես որ Փարիզի կլիմայական պայմանգրից ԱՄՆ-ի դուրս գալը չի ազդել համաշխարհային համակարգի վրա և աշխարհի երկրները հայտարարել են որ առանց ԱՄՆ-ի մասնակցության կշարունակեն  ջերմոցային գազերի կրճատման գործընթացը: Նույնիսկ Չինաստանը հայտարարել է որ պատրաստ է առաջնորդել  երկրագնդի ջերմացման դեմ  ուղղված ջանքերը և այդ գործում փոխարինել ԱՄՆ-ին: Նույնպես Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևը  ցույց է տալիս որ միջազգային ասպարեզում  Վաշինգտոնը որքանով է մեկուսացել: 

ՄԱԿ-ի  Գլխավոր Ասամբլեայում անցկացված քվեարկության արդյունքում, ՄԱԿ-ի անդամ 128 երկրներ ձայների մեծամասնությամբ դատապարտեցին Ղոդսը Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը: Սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն սպառնացել էր որ կարող է նվազեցնել բանաձևին աջակցող երկրների ֆինանսական աջակցությունը: Սակայն աշխարհի ամենաաղքատ և թույլ  երկրները նույնիսկ անտեսելով ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքները կողմ քվեարկեցին Ղոդսը Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը դատապարտող բանաձևին: 

Թրամփը և նրա վարչակարգը մտադիր են ԱՄՆ-ի հեգեմոնիան աշխարհում պահպանելու նպատակով ստեղծել այդ երկրի պատմության ընթացքում նախընթացը չունեցող  ամենամեծ բանակը: 2018 թ.-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության բյուջեն կկազմի 700 միլիարդ դոլար: 

Չնայած 21-րդ դարում ևս ռազմական ուժն որոշիչ դերակատարություն  ունի  երկրների դիրքը պահպանելու գործում, սակայն  փափուկ ուժի անտեսումը ևս կարող է նոր սպառնալիքներ առաջացնել ԱՄՆ-ի կառավարության համար: 

ԱՄՆ-ի արտաքին հարաբերության  խորհրդի նախագահ Ռիչարդ Հասն ասել է.-«Թրամփը դեմ է ԱՄՆ-ի համաշխարհային դերակատարությանը և պարզապես հարցականի տակ է դրել  Եվրոպական և Արևելյան Ասիայի դաշնակիցների հանդեպ այդ երկրի ունեցած հանձնառությունները»:

ԱՄՆ-ի իշխող ազգայնական շարժումը անտեսում է փափուկ ուժի, ընդհանուր դիվնագիտության, միջազգային կոալիցիայի կազմավորման և մյուսների շահերը հարգելու սկզբունքները: 

Թրամփի «Առաջին հերթին ԱՄՆ-ը» կարգախոսը  պատճառ է դարձել , որ որ այդ երկիրը ավելի ագրեսիվ դիրքորոշում ընդունի թշնամիների և մրցակիցների հանդեպ: Մյուս կողմից ազգայանական գաղափարը ԱՄՆ-ին ավելի է հեռացրել  միջազգային ասպարեզից: 

Վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ը դուրս է եկել Փարիզի կլիմայական և Թրանս Փասիֆիկ պայմանագրերից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի  և ՄԱԿ-ի էմիգրանտների կազմակերպություններից: Թրամփը նաև ՆԱՏՕ-ին սպառնացել է այդ կազմակերպության ծախսերը հանձն չառնելու դեպքում, ավելի պակսեցնել ԱՄՆ-ի դերակատարությունն ՆԱՏՕ-ում: Առևտրական  բազմակողմանի պայմանագրերից դուրս գալու կապակցությամբ ԱՄՆ-ի սպառնալիքները ևս թուլացրել են այդ երկրի դիրքը միջազգային տնտեսական ասպարեզում: Այս իրավիճակը հակասում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում նշված հիմունքներին:

Այդուամենայնիվ Դոնալդ Թրամփի կառավարությունը փորձում է  ԱՄՆ-ին վերադարձնել  անցյալի շուքը և  այդ երկրի հեգեմոնիան հաստատել աշխարում: 2016 թվականի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը  նրա պոպուլիստական կարգախոսների  արդյունքն էր, որով կարողացավ հուսահատված ամերիկացիների քվեները շահել: Սակայն թվում է ԱՄՆ-ն այնքան է թուլացել որ այլևս չի կարող միջազգային ասպարեզում կրկին իր գերակայությունը հաստատել: Հետևաբար կարող ենք ասել ,որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթի չորրորդ հիմնասյունը,որն է՝ աշխարհում ԱՄՆ-ի ազդեցության տարածումը, համեմատած մյուս երեք առաջադրանքներին, այնքան էլ հեշտ չի կարող իրականացվել:  

 

Dec 30, 2017 20:13 Asia/Yerevan
Մեկնաբանություններ