Ողջույն, հարգելի բարեկամներ. Այսօր ձեզ ենք ներկայացնում "Հարավային Կովկասն անցած տարվա ընթացքում" հաղորդաշարի հերթական համարը

2017 թվականն ինչպես և նախորդ տարիներն, ապարդյուն անցավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում տալու հարցում: Ու չնայած Բաքվի և Երևանի միջև Մինսկի խմբի նախագահությամբ տեղի ունեցան հանդիպումներ, սակայն դրանք որևէ կոնկրետ արդյունք չարձանագրեցին: Դա այն դեպքում, երբ Իրաքի Քրդստանի և Կատալոնիայի անջատման հանրաքվեներն արժանացան աշխարհի տարբեր երկրների հակազդեցությանը: Իսկ Ադրբեջանի որոշ վերլուծաբաններ կարծում են, որ դա Բաքվի կառավարության իրավացիության ապացույցն է: Ադրբեջանի քաղաքական վերլուծաբան Ալչին Միրզաբյուլին այս կապակցությամբ ասել է. "Այս հակազդեցությունները վկայում են, որ ամբողջ աշխարհոմ ատելություն կա անջատման նկատմամբ: ": Բացի այդ, Բրյուսելի նիստում, որը տեղի ունեցավ Արևելյան գործընկերության շրջանակներում, պաշտոնապես ճանաչվեց բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Արևմուտքի կարծիքով, ԼՂ համակարտությունը տարբերվում է Կատալոնիայի և Քրդստանի հանրաքվեներից ու թերևս Ադրբեջանի նախագահը տեղյակ է այս կապակցությամբ Արևմուտքի երկակի վերաբերմունքից: ԼՂ հակամարտության մեջ իր ազդեցությունն ընդգծելու համար, ՌԴ  կառավարությունը ներկայացրել է իր բոլոր տարբերակները: Մոսկվան փորձում է  Հայաստանին համոզել, որ Ղարաբաղի մերձակա շրջանները հանձնի Ադրբեջանին և ստանա համագործակցությունը խորացնելու համար Բաքվի դրական պատասխանը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը փորձում է պահպանելով Ղարաբաղի վիճակը և երկու այլ քաղաքներ թողնելով հայկական ուժերի օկուպցման մեջ, Երևանին համոզել, որ կանգնած է իր կողքին: Ադրբեջանի տարածքների ազատագրման հարցը, բացի Լեռնային Ղարաբաղից, ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ ներկայացվում է որպես Մադրիդյան խաղաղության նախագիծ: Այս նախագծի համաձայն` Հայաստանը պետք է երկու կամ երեք փուլով ազատի Ադրբեջանի տարածքները:  Իհարկե այս նախագիծն ընդունվեց Հայաստանի կողմից, սակայն այնուհետև  վերաբերմունքը փոխվեց: Հայաստանի իշխանությունների կողմից խաղաղության փուլերը պետք է կազմակերպվեն հերթականությամբ: Նախ պետք է Լեռնային Ղարաբաղում կազմակերպվի հանրաքվե, որպեսզի պաշտոնապես որոշվի տարածքի ճակատագիրը, իսկ այնուհետև սկսվի տարածքների հանձնման պրոցեսը: Այլ խոսքով, հայկական կողմի նման վերաբերմունքն  այն իրողության ապացույցն է, որ Երևանը չի վստահում Բաքվին: Այս կապակցոթյամբ Ռուսաստանն անկասկած կարող է դերակատար լինել և ինչ որ չափով վստահություն ներշնչել հայերին: Դա այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուստանը, որպես Մինկսի խմբի այլ անդամներ, վերջինիս առաջարկություններին կասկածանքով են վերաբերվում: Միևնույն ժամանակ, Թուրքիան, որ մեծ ազդեցություն ունի Բաքվում, կողմնակից չէ Ռուսաստանի առաջարկություններին, հետևելով արևմտյան դաշնակիցների քաղաքականությանը: Իհարկե Ռուսաստանը, դիմելով այս քայլին, ադրբեջանական 5 քաղաքների ազատագրման ուղղությամբ քայլեր ձեռնարկելով, որոշակի պահանջներ ունի  Բաքվից: Մոսկվան ցանկանում է, որ Ադրբեջանն ավելի մերձենա նախկին Արևելյան բլոկին: Միացյալ Նահանգները, շարունակելով  Հայաստանին օգնությունների ցուցաբերումը, դադարեցրել է օգնությունների տրամադրումն Ադրբեջանին: Բաքվի որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով Foreigin Polisy պարբերականին, հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ըստ երևույթին հայտարարել է, որ չի շարունակելու օգնություններն Ալիևի կառավարությանը: Բաքվում լույս տեսնող "Յենի Մուսավաթ" օրաթերթն այս կապակցութամբ գրել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության համաձայն, ԱՄՆ-ն որոշել է  դադարեցնել մի շարք զարգացող երկրների, այդ թվում` Արբեջանին ցուցաբերվող օգնությունները: Այս հաղորդման համաձայն` ԱՄՆ ԱԳ նախարարությունը 77.3 տոկոսով կրճատելու է Հայաստանին տրամադրվող օգնությունները: Չնայած Սրիայոմ ու Իրաքում ԻԼԻՊ ահաբեկչական խումբը ոչնչացվեց ու այդ շրջաններում վահաբիականությունը կտրուկ  թուլացավ, սակայն 2017թ Ադրբեջանն այս խնդրի հետ առնչվեց: Այլ խոսքով, մի խումբ ազերի պաշտոնյաներ, հովանավորելով վահաբիականությունը, հանդիպեցին Ադրբեջանի հանրային կարծիքի լայնածավալ բողոքին: Այդուհանդերձ, պետք է ասել, որ վահաբիականության առկայությունն Ադրբեջանում շարունակում է մնալ այդ երկրի խնդիրներից: Թերևս ազերի պաշտոնյաները փորձում են հարթելով վահաբիականության ուղին, Ադրբեջանում կրոնական իրավիճակը հավասարակշռության բերել: Դա այն դեպքում, երբ Ադրբեջանի բնակչության մեծ մասը մուսուլմաններ են, այն էլ շիա մուսուլմաններ: Անցած տարվա ընթացքում, վահաբիականներն Ադրբեջանում ավելի ակտիվացան, հատկապես Արաքսի հյուսիսային մասում և առաջին հերթին Սաուդյան Արաբիային, Քուվեյթին և Էմիրաթներին  կապված վահաբիականները հայտարարեցին, որ փորձում են Սումգայիթ քաղաքում հակապետական ցույցեր կազմակերելով, իրենց պահանջները պարտադրել այդ քաղաքներին: Նրանք նաև պահանջեցին, որ այդ քաղաքում  իրենց հատկացվի առանձին մզկիթ: Դա այն դեպքոմ, երբ վահաբիականների նպատակներից մեկն այն էր, որ ազերի երիտասարդներին գործուղեն Սիրիա ևԻրաք: Այս կապակցությամբ, Կովկասի մուսուլմանների հոգևորականության կենտրոնը հայտարարեց, որ նա, ով Սիրիայում համագործակցի թաքֆիրական խմբերի հետ ու սպանվի, նահատակ չի համարվելու: Թվում է, որ այս կապակցությամբ Թուրքիայի նուռչիները աջակցելով վահաբիականներին, փափուկ պատերազմ սկսեցին Իլհամ Ալիևի կառավարության ու Արբեջանի ժողովրդի դեմ: Իսկ երբ Կովկասի մուսուլմանների հոգևորականության կենտրոնը որոշակի փաստաթղթեր հրապարակեց, վահաբիական հոգևորականները և որոշ արաբ դիվանագետներ, Բաքվի իշխանություններին սպառնացին, որ նրանց վերաբերյալ որոշ փաստաթղթեր կներկայացնեն: Երբ այս վեճերը դարձան հանրային թեմա, պարզվեց, որ վահաիբիականներն Ադրբեջանոմ մեծ գումարներ են հատկացրել, որպեսզի այդ երկրում վստահելի հենակետ ունենան: Վահաբիականները, ովքեր մեծ գումարներ տալով ազերի պաշտոնյաներին, փորձեցին աշխարհի երկրորդ շիա երկրում, իրենց գործողությունների համար ամրացնել իրենց դիրքերը: Անցած տարվա ընթացքում վահաբիականները լուրջ սպառնալիք դարձան Ադրբեջանի համար, փորձելով թուլացնել Ալիևի իշխանությունը:

Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների մի քանի այցերը Ադրբեջանի օկուպացված  տարածքներ, թերևս անցած տարվա ընթացքում խաղաղության բանակցությունների ամենալուրջ թեմաներից էին: Այցերից մեկն իրականացվեց Շուշի քաղաքի գրավման տարելիցի առիթով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց այդ քաղաք, որտեղ հայտարարեց, որ պատմական քաղաքը պատկանում է  Հայաստանին: Դա այն դեպքում, երբ Շուշին, որպես Ղարաբաղի մշակութային, տնտեսական, հասարակական ու քաղաքական ամենակարևոր կենտրոններից մեկը, դարերի ընթացքում մեծ նշանակություն է  ունեցել Ադրբեջանի համար:

Ինչ վերաբերում է  Վրաստանին, պետք է ասել, որ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունն ամենախոշոր համագործակցությունն էր, որի շրջանակներում տեղի ունեցան համատեղ զորավարժություններ: Դրանցից էր 2017թ զորավարժությունը, որը մեկնարկեց հուլիսի 30-ին և տևեց մինչև օգոստոսի 17-ը` Վրաստանի Վաիզանի և Նուրիո ռազմակայաններում: ԱՄՆ-ի նախագահի առաջին տեղակալ Մայք Փենսը 2017թ այցելեց Վրաստան` ՆԱՏՕ-ի "Արժանի գործընկեր" զորավարժություններին մասնակցելու նպատակով: Զորավարժությանը  մասնացել էր ավելի քան 2800  զինվորական` Վրաստանից, ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Սլովենիայից, Հայաստանից, Ուկրաինայից: Այս զորավարժությունն արդեն երրորդ անընդմեջ տարին տեղի է ունենում Վրաստանում: Անցած տարվա ընթացքոմ Մոսկվայի իշխանություններն իրենց հակառակությունը հայտնեցին ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության կապակցությամբ, հայտարարելով, որ դա թշնամական քայլ էր Ռուսաստանի դեմ: Եվ հենց այդ օրերին, երբ տեղի էր ունենում "Արժանի գործընկեր" զորավարժությունը, Վրաստանի հետ սահմաներձ շրջանում մեկնարկեցին ՌԴ զորավարժությունները: Որոշ փորձագետներ դա բնութագրեցին որպես Ռուսաստանի  պատասխանը ՆԱՏՕ-ին: Վրաստանի ազգային ժողովի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ցանկությունն անիրական է, հիշեցնելով Թորքիայի փորձը: Վրաց դիվանագետը հայտարարեց, որ Վրաստանի ատաքին քաղաքականությունը  պարտության է մատնվել: ՆԱՏՕ-ի և արևմտյան որոշ երկրների զորավարժությունների վերաբերյալ պետք է ասել, որ նկատի առնելով Մոսկվայի բողոքները, պարզ է որ դրանք մտահոգում են Ռուսաստանին: Իսկ ավելի հիմնավոր նպատակն այն է, որ այս երկրին դուրս վռնդեն արևմտյան պետությունների հետ մրցակցության դաշտից:

 

 

 

 

Jan 01, 2018 16:14 Asia/Yerevan
Մեկնաբանություններ