Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք դեկտեմբերի կեսերին Չեխական Հանրապետությունում նիստ անցկացնելու Եվրոպայի ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների ծրագրին ու Եվրոպայում ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների իշխանության հասնելու վտանգին:

Չեխական Հանրապետության ծայրահեղ աջակողմյանները նախքան այդ երկրում իշխանության ղեկը ստանձնելը հայտարարեցին իսլամի դեմ պայքարի իրենց ծրագիրը: Նրանք առաջին քայլով Եվրոպայի ծայրահեղ աջակողմյան առաջնորդներին հրավիրեցին մասնակցել մայրաքաղաք Պրահայում գումարվելիք նիստին: Նիստ գումարելու նախաձեռնությունը պատկանում էր Չեխիայի «Ազատություն և ուղղակի ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Թոմիո Օքամուրային

Չեխիայի «Ազատություն և ուղղակի ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Թոմիո Օքամուրա

 Այս կուսակցությունն նոյեմբերին տեղի ունեցած Չեխական Հանրապետության խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրեց: Եվրոպայի ծայրահեղ աջակողմյանների համաժողովին մասնակցելու հրավեր էր ուղղվել իսլամի ու միգրացիայի ընդդիմադիր մի շարք հայտնի գործիչների, այդ թվում Ֆրանսիայի Ազգային ճակատ ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լը Փենին, Նիդերլանդների Ազատություն ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Գիիրթ Վայլդերզին, Իտալիայի «Հյուսիսային Միություն» կուսակցության առաջնորդ Մաթեո Սալվինիին, Ավստրիայի «Ազատություն» ծայրահեղ աջակողմյան կուսակցության մի խումբ պաշտոնատարների և Եվրոպայի ժողովուրդների ու ազատության խմբակցության մի խումբ պատգամավորների:

Այս համաժողովը դեկտեմբերի 15-ին և 16-ին գումարվեց Պրահայում: Վերջին մի քանի տարիներին անցկացված ընտրություններում ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները քաղաքական մեծ հաջողություններ են արձանագրել եվրոպական երկրներում և փոփոխություն են մտցրել եվրոպական շատ երկրների քաղաքական հավասարություններում: Եվրոպական պետությունների դիմագրաված ֆինանսական ճգնաժամն ու փախստականների հոսքը դեպի Եվրոպա, ինչպես նաև Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքների խստացվելը եվրոպական շատ երկրներում իսլամատյացության ու օտարամերժության ծայրահեղական հակումների տարածման պատճառ են դարձել: Իհարկե եվրոպական որոշ պետությունների ու ԶԼՄ-ների վարած քաղաքականությունն էլ նպաստել է Եվրոպայում ծայրահեղ աջակողմյանների ուժ ստանալուն: Իրականության մեջ Եվրոպայի չափավոր աջակողմյան կուսակցություններն իրենց հասարակական հենարանը չկորցնելու նպատակով փորձեցին կրկնել ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների ծրագրերն ու կարգախոսները, այն աստիճան որ ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները չափավորական աջերին մեղադրեցին իրենց կարգախոսները բռնազավթելու մեջ:

Եվրոպայի վերջին քանի տարիների քաղաքական զարգացումներից առաջ ծայրահեղ աջակողմյան կուսակցություններին Եվրոպայի ժողովրդի ձայները բացասական բնույթ էր կրում ու եվրոպացիները չափավորական աջակողմյան ու ձախակողմյան կուսակցությունների գործունեության հանդեպ իրենց դժգոհությունը հայտնելու համար իրենց ձայնը տալիս էին ծայրահեղ աջակողմյան կուսակցություններին: Այդ պատճառով էլ ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները հասարակական երերուն դիրք ունեին և մեկ ընտրության ժամանակ նրանց հաղթանակը հաջորդ ընտրության ժամանակ չէր կրկնվում: Այս հավասարությունն այսօր փոխվել է: Չափավոր աջակողմյան ու ձախակողմյան կուսակցություններն իրենց հասարակական հենարանը կորցրել են ու յուրաքանչյուր ընտրության ժամանակ այդ կուսակցությունների համար աննախընթաց պարտության մրցանիշ է արձանագրվում: Չեխական Հանրապետության խորհրդարանական ընտրությունները դրա վերջին օրինակներից էին, որի ընթացքում ծայրահեղ աջակողմյան ու իսլամատյաց կուսակցությունները Չեխոսլովակիան Չեխական Հանրապետության ու Սլովակիայի մասնատվելուց հետո այդ երկրում աննախընթաց հաղթանակ արձանագրեցին: Դրանից առաջ Ավստրիայի խորհրդարանական ընտրություններում «Ազատություն» ծայրահեղ աջակողմյան կուսակցությունն աննախընթաց հաղթանակ արձանագրեց և շահելով ձայների շուրջ 26 տոկոսը խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցրեց: Ավստրիայի «Ժողովուրդ» կուսակցությունը հաղթելով այդ ընտրություններում կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար ունի մեկ այլ այլընտրանք և դա «Ազատություն» կուսակցության հետ կոալիցիայի մեջ մտնելն է: «Ժողովուրդ» կուսակցության հետ տասնամյա կոալիցիայից հետո Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարեց, որ այլևս «Ժողովուրդ» կուսակցության հետ կոալիցիա չի կազմելու: Չեխական Հանրապետության մեջ ու Ավստրիայում ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները գտնվում են կառավարություն մուտք գործելու սեմին: Քաղաքական մյուս մեծ զարգացումը Գերմանիայում ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների վայելած համակրանքի չափերի մեծացումն է: «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջակողմյան կուսակցությունը սեպտեմբերի 24-ին կայացած ընտրություններում շահելով ձայների շուրջ 13 տոկոսը կարողացավ խորհրդարանական 92 տեղերի տիրանալ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա առաջին անգամ է, որ ծայրահեղական հակումներով մի կուսակցություն մուտք է գործում Գերմանիայի խորհրդարան: Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո առաջին անգամ Գերմանիայի չափավորական աջակողմյան ու ձախակողմյան կուսակցությունների ընդհանուր ձայները շուրջ 54 տոկոս եղավ: Վերջին յոթ տասնամյակների ընթացքում իշխանությունը փոխանակվել է այդ երկու հակումների միջև, սակայն այսօր նրանց հասարակական հենարանը հազիվ թե գերազանցի 54 տոկոսը: Դա ի տես այն բանի, որ նախորդ ընտրություններում նրանց ձայները շարունակ տատանվել են 70-ից 80 տոկոսի սահմաններում:

Եվրոպայում աջակողմյանների հաջողությունը

 

2017 թվականը Եվրոպայի ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների հաջողության ու հաղթանակի տարին էր: Նրանք կարողացան փոխել Եվրոպայում քաղաքական հավասարություններն ու փշրել Եվրոպայի շատ երկրներում տիրող երկբևեռ քաղաքական մթնոլորտը: Եվրոպայում կուսակցությունների միջև գծված սահմանները խախտվել են: Քաղաքական, տնտեսական, հասարակական, նաև ինքնության հետ կապված տարբեր ճգնաժամերի դիմագրավումը նաև ճգնաժամի է մատնել Եվրոպայի կուսակցություններին: Եվրոպայի չափավորական աջակողմյան ու ձախակողմյան կուսակցությունների կարգախոսներն ու ծրագրերն անկարող են կարգավորել Եվրոպայի դիմագրաված ճգնաժամերը: Այդ պատճառով էլ այդ ծրագրերից ու կարգախոսներից շատերն այլևս գրավիչ չեն հնչում: Ավանդական աջակողմյան կամ ձախակողմյան մեկ կուսակցության հետ հակառակությունը պատճառ չի դառնում, որ ժողովուրդը հակվի մեկ այլ ավանդական աջակողմյան կամ ձախակողմյան կուսակցության կողմը: Եվրոպայի ժողովուրդն իրենց երկրներում քաղաքական ու տնտեսական բարեփոխումների համար նոր գաղափարներ է որոնում ու այն պատկերացումն ունի, որ ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները կարող են իրենց երկրներում նման փոփոխություններ առաջացնել: Մոռանալով, որ ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների հանդեպ հակումը եվրոպական երկրներին ու ԵՄ-ին կանգնեցնելու է բազմաթիվ խնդիրների առջև ու նոր ճգնաժամ է առաջացնելու: Գլխավոր մարտահրավերը եվրոպական ինտեգրման նախագծի վտանգումն է: Բացի այդ վտանգվելու է տարբեր հակումներով ազգությունների ու միգրանտների հատկապես մուսուլմանների և տարբեր մշակույթ ունեցող Եվրոպայի քաղաքացիների խաղաղ համակեցությունը: ԵՄ-ի անդամ երկրներում բնակվում են շուրջ 20 միլիոն մուսուլմաններ: Եթե ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները ցանկանան հավատարիմ մնալ իսլամատյացության հողի վրա իրենց կարգախոսներին, Եվրոպան ինքնության լուրջ ճգնաժամ է դիմագրավելու: Եվրոպական հասարակությունների պարծանքներից մեկը բազմամշակույթ հասարակության ստեղծումն է եղել: Եվրոպայի հռչակագրում ու եվրոպական երկրների օրենքներում կրոնական հակումների հանդեպ հարգանքը որպես քաղաքացիական իրավունքի գլխավոր սկզբունքներից մեկը պաշտոնապես ճանաչվել է:

Համաշխարհային զարգացումները Եվրոպայում քաղաքական գործընթացների հակառակ են: Երկրներին այլևս աշխարհագրական սահմանները չեն բաժանում: Ծայրահեղ աջակողմյան կուսակցություններն անկարող են լինելու իսլամի ու միգրացիայի դեմ ուղղված քաղաքականությամբ իրենց երկիրն առանձնացնել աշխարհի մյուս երկրներից ու իրենց շուրջ պատ քաշել: Այն ժողովուրդը, որ երկխոսության մեջ է գտնվում աշխարհի հետ ու ընդունակ է ներգրավել կրոնական ու ազգային տարբեր հակումներով անձանց առավել հեշտությամբ կարող է պահպանել իր մշակութային կենսունակությունը: Եվրոպական երկրներն իրենց աշխարհագրական սահմաններում չեն կարող Միջին Արևելքի ու Աֆրիկայի տարածաշրջանների զարգացումների հանդեպ անտարբեր գտնվել: Նրանք միգրանտների աշխատուժին ու տաղանդին խիստ կարիք ունեն: Այս պահանջն ու նաև Միջին Արևելքում ու Աֆրիկայում զարգացումներն անտեսելով եվրոպական երկրները թե իրենց սահմաններից ներս և թե Միջին Արևելքում ու Աֆրիկայում իրենց հարևան երկրների հետ հարաբերություններում լուրջ ճգնաժամի են մատնվելու:

 

 

 

 

Պիտակ

Jan 10, 2018 19:37 Asia/Yerevan
Մեկնաբանություններ