Իրանում տեղի ունեցած անհանդարտությունները քննարկելու թեմայով գումարված ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստում ԱՄՆ պարտությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Վաշինգտոնը մենակ է իրանաֆոբիան տարածելու և Իրանին մեկուսացնելու ցանկության մեջ:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին, ով հրթիռային սցենարում պարտություն կրելուց հետո փորձեց մարդու իրավունքների հարցով Իրանի խնդիրը քննարկել ԱԽ-ում և այդ միջոցով ավելի մեծ ճնշում գործադրել իրանցների վրա, մեկ անգամ ևս ձախողեց: Վաշինգտոնը ՀԳՀԾ-ի շրջանակներում եվրոպացի դաշնակիցների մեջ իրեն մենակ էր զգում, կարծելով, որ մարդու իրավունքնեի հարցում կարող էր ստանալ կանաչ մայրցամաքի հովանավորությունը: Պարզից էլ պարզ է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ճնշումնեը կշարունակվեն տարբեր պատրվակներով: Դրա հիմքում ընկած է թշնամությունն Իրանի իսլամական հեղափոխության հետ: Այսօր Ասիայի արևմուտքում ամերիկյան զենքերով սպանվում են միլիոնավոր մուսուլմաններ, ԱՄՆ-ում, որտեղ ամեն օր տեղի են ունենում ցույցեր` ընդդեմ ռասիստական, տնտեսական ու սեռական խտրության: Եվ պետք է ասել, որ այնպիսի մի երկիր ինչպիսին է ԱՄՆ-ն, որը մարդու իրավունքների խախտման հարցում ունի մեծ փորձ, երբեք չի կարող մարդու իրավունքների հարցով ճնշում բանեցնել որևէ երկրի վրա: Իրանի իսլամական հանրապետության ուժը, հակառակ տարածաշրջանի այլ երկրների, կախված չէ ուրիշներից: Այն բխում է  ներսից և դրա հենակն Իրանի ժողովուրդն է: Նման պայմաններում, արևմտյան կամ արևելյան երկրները   հնարավորություն չունեն, որպեսզի կարողանան Իրանի ազգային ուժը հարցականի տակ դնել ու  Իրանում դժգոհություններ հրահրել:

 

Այն երկրները, որոնք փորձում են տարածաշրջան ահաբեկչական խմբեր ուղարկելով խաթարել Իրանի անվտանգությունը, լավատեղյակ են, որ Իրանը ոչ Սիրիա է և ոչ էլ Իրաք, որպեսզի իրենք կարողանան հասնել իրենց նպատակներին: Նրանք պետք է առայժմ մտածեն տարածաշրջանային պարտությունների և իսլամ ախարհում հեղինակազրկման մասին: Իհարկե, Իրանում տնտեսական ու կենցաղային խնդիրներն իրականություն են: Եվ առաջնորդը պաշտոնյաներին բազմիցս կոչ է արել լուրջ քայլեր ձեռնարկել` դրանց լուծման ուղղությամբ: ԻԻՀ առանորդ Այաթոլլահ Խամենեին անցած ամռանը  նախագահի ու կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ նշեց. "Այսօր տնտեսական դժվարությունների լուծումը երկրի ամենակարևոր հարցերից է և այս կապակցությամբ պետք է կիրառել դիմադրողական տնտեսության քաղաքականություն": Նա հավելել է, որ ներկայացված տվյալներն ունեն գիտական հիմք, սակայն դրանք   լիովին չեն ներկայացնում երկրի իրական վիճակը: Առաջնորդը հավելեց, որ Իրանում տնտեսական աճը զգալի է, սակայն մարդկանց գնողունակությունն ու ազգային արժույթը նույն չափով չեն բարձրացել: Այսօր տնտեսական դժվարությունների լուծումը երկրի ամենակարևոր խնդիրն է: Անկասկած, յուրաքանչյուր երկրի քաղաքացիներն իրավունք ունեն պահանջել իրենց իրավունքները և դա նշանակում է, որ հասարակությունը գնում է  դեպի զարգացում: Իսկ ազատ լրատվական դաշտը և օրինական հավաքների անցկացումը յուրաքանչյուր հասարակության օրինական իրավունքներից է: Այստեղ երկու հարց պետք է տարանջատել իրարից: Առաջինը`կենցաղային դժվարությունները և հասարակության տարբեր խավերի բողոքներն ուղղված են կառավարությանը և գործադիր իշխանություններին, քանի որ նրանք են դրա համար պատասխանատու: Երկրորդը վերաբերում է արտաքին ուժերի դիրքորոշմանը, որը դրսևորվեց հատկապես Սպիտակ տան և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայտարարություններում: Իսկ ինչ է  նշանակոմ, երբ Իրանում որոշ ահաբեկչական խմբեր ոգևորված ընդառաջում են Սիպիտակ տան հատարարություններին: Արտասահմանյան որոշ ԶԼՄ-ներ արագ  մուտք գործեցին ասպարեզ, փորձելով ցույց տալ, որ Իրանում բողոքները քաղաքական բնույթ են կրում,  և ուղղված են վարչակարգի դեմ: Այս կապակցությամբ Իրանի համակարգի նպատկահարմարությունը բնորոշող ժողովի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանում վերջին անհանդարտությունները կապված են Իրաքյան Քրդստանի հարցով Արբիլի նիստի հետ: Նա ասել է. "Մի քանի ամիս առաջ Արբիլում տեղի ունեցավ նիստ` ԱՄՆ-ի Հետախուզական ծառայության հակաիրանական գործողությունների գրասենյակի տնօրեն Մայքլ Դի Էնդրյուի մասնակցությամբ: Արբիլի նիստին ներկա էր նաև Իրաքի նախկին բռնապետ Սադդամի որդի Ղազի Սադդամի  գրասենյակի տնօրենը և Սադդամի կնոջ եղբայր` Հանի Թալֆան, ինչպես նաև Իրանում գործող  ահաբեկչական խմբերի ու Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներ: Նիստում ի մի բերվեցին գործողությունները, որոնք պետք է իրականացվեին 2017թ դեկտեմբերին` Իրանի դեմ: Ռեզային նշել է, որ Արբիլի նիստի մասնակիցները որոշում են ընդունել  մեդիա դաշտն օգտագործել Իրանի դեմ,  2018թ հունվարին ու փետրվարին Իրանում անկարգություններ առաջացնել ու երկրի տարբեր քաղաքներն անկառավարելի դարձնեն: Նշելով, որ այս գործողությունը կոչվել էր "Արդյունավետ ինտեգրում", նա հավելել է. "Նրանք նաև փորձում էին զենք մատակարարել բողոքարարներին ու սպանել նրանցից մի քանիսին, որպեսզի երկրում ստեղծվի ճգնաժամային վիճակ":

Ռեզային հավելել է, որ Արբիլի նիստի մասնակիցները նաև որոշում են ընդունել, որ Իրանի անկարգություններից հետո ԱՄՆ-ն մարդու իրավունքների հարցով դիմում ներկայացնի ՄԱԿ-ին և այնուհետև ահաբեկչական որոշ խմբեր, որոնք իրանական ծագում ունեն, Եվրոպային կոչ անեն պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Նրա խոսքերով. "Իրանի ժողովրդի ու պաշտոնյաների միասնությունը պարտության մատնեց նշված ծրագիրը: Երբ իրանցիները հասկացան, որ իրենց երկրի դեմ սադրանք է նյութվում, արագորեն իրենց ճանապարհն առանձնացրեցին ապստամբներից ու ամուր ապտակ հասցրին իսլամական համակարգի թշնամիներին":

Իսկ ինչ վեաբերում է Իրանի մեծ ժողողովդին, պետք է ասել, որ անշուշտ, այս ժողովրդի միասնությունն ամենահզոր  հենակն է ամենադժվարին ճգնաժամերն ու մարտահրավերները հաղթահարելու համար: Իրանի ժողովուրդը բազմիցս ապացուցել է իր քաղաքական հասունությունը և դժվարին պայմաններոմ, հերոսական քայլերով ցույց  է տվել իր ուժը` թշնամիների սպառնալիքների դեմ: Սակայն փորձը ցույց  է տալիս, որ թշնամիները դեռևս նպատակ ունեն թուլացնել Իրանը, քանի որ նրանց զայրացնում է  այս երկրի առաջխաղացումը: Իրականությունն այն է, որ Իրանն առանց տուրք տալու  համաշխարհային ուժերին, տարածաշրջանում մեծ հեղինակություն է  ձեռք բերել և տնտեսական մեծ հնարավորություններով կարող է դմագրավել այնպիսի մարտահրավերներ, ինչպես` անգործությունը, գնաճը և տնտեսական խնդիրները, քանի որ Իրանի տնտեսական ուղղվածությունը դիմադրողական է:

Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի հակաիրանական միջոցառումների պարտությունը

 

 

 

 

Jan 10, 2018 19:42 Asia/Yerevan
Մեկնաբանություններ