«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Գիտելիքահենք մի ընկերության իրանցի գիտնականները բիոտեխնոլոգիայի գիտության հիմունքով լաբորատորային պայմաններում արտադրել են երիկամի փոխպատվաստման օրգանական վանումը կանխելու դեղամիջոց: Նախագծի ղեկավարի ասածով, դեղամիջոցը կլինիկական փորձարկումների արտոնության ստացման փուլում է գտնվում: Իրանում բիոտեխնոլոգիական հիմունքով սմարթ դեղերի արտադրությունը լավ առաջընթաց է ունեցել: Երկրում պատրաստվել են 750 միլիոն դոլարի արժողությամբ նոր բաղադրությամբ դեղեր, որոնք բերելու են կես տոկոս համաշխարհային շահույթ: Երիկամի վանումը կանխող իրանական դեղորայքը 40 տոկոսով ավելի էժան է, քան արտասահմանյան տարբերակը:

 

 

Իրանցի գիտնականները բիոտեխնոլոգիայի գիտության հիմունքով լաբորատորային պայմաններում արտադրել են երիկամի փոխպատվաստման օրգանական վանումը կանխելու դեղամիջոց:

 

 

 

Իրանցի գիտնականները պատրաստել են մկանային ու  նյարդային էլեկտրաուղեղագրություն  Electroencephalography սարքի նոր տարբերակը: Գիտելիքահենք ընկերության գործադիր տնօրենի խոսքերով՝ նոր օրինակը կարող է մրցել արտասահմանյան օրինակների հետ : Նոր օրինակը գերանաղմուկ է: Բացի դրանից, ծրագրակազմն այնպես է նախագծվել, որ կիրառելի է և օգտատերերի կողմից մեծ ընդունելության է արժանացել: Հաշվի առնելով կիրառված ուժեղ տեխնոլոգիաները , նոր արտադրանքը կարելի է ձեռք բերել ավելի նպաստավոր պայմաններով ու մատչելի գներով:

Որակական առումով, սարքը հաստացել  է Իրանի առողջապահության նախարարության հաստատումը՝ ISO, 13485 CE, և Կանադայի առողջապահության լիցենզավորում: Ինդուկտիվության ստուգումը համարվում է նոր ծրագրի առավելությունը և օգտատերը մինչև սիգնալների գրանցումը կարող է վստահ լինել գլխի վրա ամրացված լարերի որակի մասին: Սարքն այնպես է նախագծվել, որ տարբեր մոդելների օգնությամբ,  պատրաստում է վերջնական զեկույցն ու արդյունքը: Սարքի նոր տարբերակն ունի մինչև 32 կանալներ սիգնալների գրանցման հնարավորություն: Իսկ սարքի ծրագրակազմի հատկությունն այնպիսին է , որ յուրացման ալգոռիտմերի օգնությամբ, օգտատերերը կարող են սեփականացնել թեստերը:

Իրանցի գիտնականները պատրաստել են մկանային ու  նյարդային էլեկտրաուղեղագրություն  Electroencephalography սարքի նոր տարբերակը:

 

 

 

ԱՄՆ գեոֆիզիկայի միության երիտասարդ հետազոտողների հիդրոէկոլոգիայի գիտության մրցանակին առաջին անգամ արժանացել է իրանցի գիտնականը: Էյրվայնում Կալիֆորնիայի համալսարանի դոցենտ ՝ Դկտ. Ամիր Աղա Քուչեքը հաջողությամբ ղեկավարել է հիդրոտեխնիկայի ոլորտում անցկացվող արդյունավետ մի հետազոտություն:

Երիտասարդ գիտնականի հետազոտական աշխատանքի շրջանակում քննարկվել են նաև հասարակական կապերը: Նա ուսումնասիրել է մարդու թերացումների պատճառով ստեղծված երաշտի տարբեր կողմերը: Դկտ. Ամիր Աղա Քուչեքը ղեկավարել է Կալիֆորնիայի նահանգի երաշտի ուսումնասիրության տարբեր ոլորտի գիտնականների խմբի աշխատանքը: Շվեդիայի Ուփսալայի համալսարանի դասախոսի ասածով, իրանցի գիտնականն այդ ոլորտի հետ կապված տեսակետներ է ներկայացրել, որոնք ոչ միայն կարևոր են գիտական առումով, այլև կենտրոնացած են ջրային ռեսուրսների վրա բնակլիմայական փոփոխությունների ազդեցության ուսումնասիրման ֆոնին ջրային ռեսուրսների կառավարման վրա: Դա այն դեպքում, երբ ջրային պաշարների և երաշտի մասին ուսումնասիրությունները ծավալվում են բնակլիմայական պայմանների վրա ՝ անտեսելով մարդկային գործոնը: Իրանցի գիտնականը նաև նոր միջոցներ է կիրառել ՝ գիտական նորարարության դիմելով: Իր վերջին աշխատությունում, նա նոր մեթոդներ է կիրառել ոչ-պարբերական գործընթացներին դիմագրավելու համար: նրա  հետազոտությունների արդյունքը  լույս է տեսել տարբեր հեղինակավոր , այդ թվում Nature և Science պարբերականներում:

ԱՄՆ գեոֆիզիկայի միության երիտասարդ հետազոտողների հիդրոէկոլոգիայի գիտության մրցանակին առաջին անգամ արժանացել է իրանցի գիտնականը:

 

 

Մոտ ապագայում զգեստի տեսակ է շուկա հանվելու, որը մարմինը ջերմացնում է օդի ջերմաստիճանին համապատասխան: Պորտուգալիայի նանոտեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոնի գիտնականները  նանոկապսուլներ են պատրաստել, որոնք միանալով տարբեր կտորների կարող են օգտատիրորջ տաքացնել կամ հովացնել: Նանոկապսուլաները կարող են ներծծել կամ ազատել ջերմություն: Դրանք կարող են մշտապես միացվել կտորի թելիկներին: Նանոկապսուլաները, որոնք հազարավոր անգամներ ավելի մանր են, քան մարդու մազը և պատրաստվել են օսլայից ու մոմային նյութերից, կրկնօրինակում են մարդու մարմնի քրտնարտադրության պրոցեսը: Այստեղ մաշկի վրայի քրտինքը ներծծում է ջերմության մեծ մասը և գոլորշիանում է: Նախագծված մոմային նյութը մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում, հալչում է: Ուստի ջերմությունը մնում է կտորի ներսում և կրողը տաքանում է: Մյուս կողմից, երբ կրողն իրեն հով է զգում, մոմը ջերմությունն ազատում է և կրկին կարծրանում է: Նախագծի ավագ գիտաշխատողի ասածով, նոր արտադրանքը երեք տարի հետո շուկա է հանվելու : Դա կարող է օգտակար լինել երեխաների և տարեցների համար, որոնք անկարող են դիմանալ ջերմաստիճանի  տատանումներին:

 

Զգեստ, որը մարմինը ջերմացնում է օդի ջերմաստիճանին համապատասխան:

 

Վերջերս ֆիլտրերի մի տեսակ է արտադրվել, որը կարող է զտել ջուրը: Բավական է Sawyer Products ընկերության արտադրած ֆիլտրերը դնել ջրամանի մեջ, որպեսզի հնարավոր լինի ըմպել ջուրը: Ֆիլտրը 99.9 տոկոսով զտում ու հեռացնում է ջրի մանրեներն ու հարուցիչները: Դա իդեալական պարագա է լեռնագնացության ու ճանպարհորդության համար:

 

 

Sawyer Products ընկերության արտադրած ֆիլտրերը կարող են 99.9 տոկոսով զտել ջուրը

 

 

 

 

 

 

 

Jan 10, 2018 20:13 Asia/Yerevan
Մեկնաբանություններ