• Իրանական այգին` իրանական ջրաներկով  ցուցահանդեսում

Իրանական այգին Իրանի մշակութային ամենագեղեցիկ դրսևորումներից մեկն է, որը տարիների ընթացքում ներկայացրել է իրանցու հայացքն իրեն շրջապատող երևույթների ու բնության նկատմամբ:

 

 Ջրաներկով նկարչությունն Իրանում սիզբ է առել դեռևս հին ժամանակներում: Ջրաներկով արված առաջին ստեղծագործությունը հայտնաբերվել է Եգիպտոսում: Ջրաներկով նկարչությունը զարգացել է Եվրոպայում` վերածննդի ժամանակաշրջանում և շարունակում է գոյատևել մինչ օրս: Գերմանացի նկարիչ Ալբերթ Դյուրերը, ով ջրաներկով արված բազմաթիվ կտավների հեղինակ է, հանդիսանում է  այն արվեստագետներից, ովքեր մեծ քայլեր են արել արվեստի այս ճյուղի զարգացման ուղղությամբ: Ջրաներկով նկարող արվեստագետների մոտ ամենագնահատվածները ծաղիկների ու բույսերի պատկերներն են: Այսօր ջրաներկն օգտագործվում է թանգարաններում, հատկապես  պատկերազարդումների և գրքերի հրատարակությունների համար: Ջրաներկով նկարող արվեստագետները պատկերում են ոչ միայն բնություն, այլ նաև տարբեր տեսակի բնական երևույթներ: Ջրաներկն ունի իր առանձնահատկությունները: Այն գեղանկարչի մտքի, ջրաներկի ու ջրի համակցման արդյունքն է, որի շնորհիվ ստեղծվում են եզակի ստեղծագործություններ:

Գեղանկարիչ Մահմուդ Սամանդարյանի ջրաներկով արված ստեղծագործությունը

 

Իսկ ինչ վերաբերում է "Իրանական այգին, իրանցի արվեստագետների աչքերով" ցուցահանդեսին, պետք է ասել, որ ցուցահանդեսում ներկայացվել են մի շարք իրանցի արվեստագետների ստեղծագործություններ, որոնք աշխատում են ջրաներկով: Ցուցահանդեսը բացվել է 2017թ դեկտեմբերի 25-ին` Թեհրանում: Ցուցահանդեսի մրցութային բաժնում ներկայացված են 45 ջրաներկով նկարչություններ, իսկ ոչ մրցութային բաժնում` իրանցի գեղանկարիչների 30 լավագույն ստեղծագործությունները: Բոլոր ստեղծագործությունները ներկայացված են Սաբա մշակութային կենտրոնի «Երևակայություն» ցուցասրահում: Անցած շաբաթ, ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ «Իրանական այգի» գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են իրանցի գեղանկարիչների ջրաներկով ստեղծագործութունները, որոնց բոլորի թեման իրանական ագին է: 2016թ. «Արևելք» ջրաներկով նկարող նկարիչների միությունը որոշեց տարբեր ցուցահանդեսներ կազմակերպել, որոնց թվում` բիենալեներ: «Իրանական այգի» ցուցահանդեսը պատկանում է այդ ցուցահանդեսների թվին: Ցուցահանդեսի ժյուրին, Ահմադ Մողադասի գլխավորությամբ, ընտրեց Իրանական այգի թեմայով և ջրաներկով արված 5 ստեղծագործություն: Այդ աշխատանքների հեղինակներն են Համիդռեզա Սաադաթին, Ասիե Սադաթ Ղոռեյշին, Նարգես Սաադվանդին, Մահշիդ Արաբը, և Մելիքա Սադաթ Հոսեյնին: Բոլոր ստեղծագործությունները ստացան մրցանակներ:

Իրանական այգի բիենալե 

Թերևս հետաքրքիր կլինի այս զրույցում անդրադառնալ նաև Իրանական այգու թեմային: Իրանական այգիները ստեղծվել են Իրանի բարձրվանդակում, հիմնվելով իրանական ճարտարապետության ու նրա այլ տարրերի համակցության վրա: Դրանք են` երկրաչափական ձևավորումները, ջուրը, ծառերը, ջրավազանները և այլն: Իրանական ագին հիմնված է 3 նախագծերի վրա: Դրանցից մեկը ջրի հոսքն է այգու մեջ, հաջորդը` բարձր պարիսպը և ամառանոցը` ջրավազանով: Իրանական այգին ստեղծվել է այն ժամանակաշրջանում, երբ հայտնաբերվել են ջրհորները: Նման այգիներ կարելի է տեսնել Թաբաս, Յազդ, Գոնաբադ, Բիրջանդ և այլ անապատային վայրերում: Ամենահին իրանական այգու վերաբերյալ պատկերը գտնվել է Սասանյանների դինաստիայի ժամանակ` Թաղե-բոստան շինության մեջ: Նկարում պատկերված է Շահ Խոսրո Փարվիզի որսորդության տեսարանը: Այս ստեղծագործությունը  ցույց է տալիս իրանական այգու երկրաչափական ձևավորումները և դրա մյուս ֆունկցիաները: Պետք է նշել, որ իրանական այգիները սերտ կապ ունեն երկրի մշակութային կյանքի ու բնության հետ և դրսոևորում են մարդու և բնության միջև անքակտելի կապը:

Իրանակա ագին Թեհրանում

 

Իրանական այգու ամենապարզ և ամենանախնական երկրափաչական սկզբունքն  այն է, որ այգու առանցքի երկու կողմերում տնկվոմ են երկարակյաց ծառեր, որոնք ստվեր են նետում այգու վրա: Բացի այդ, առանցքի երկու կողմերը բաժանված են չորս մասերի և հայելային արտացոլանքի նման կրկնվում են: Ինչպես արդեն ասացինք, իրանական ագին հիմնված է ջրի, բուսականության ու ճարտարապետության վրա, ինչը կարելի է տեսնել նաև իրանական գորգերում և գեղանկարչության մեջ: Գորգերում կամ գեղանկարներում իրանական այգին բազմիցս պատկերվել է: Ընդհանրապես, իրանական այգիներում տնկում են այնպիսի ծառեր, որոնց սաղարթները շատ լայն են ու դրանք մեծ ստվեր են գցում: Եվ ստվերը ճիշտ օգտագործելու համար, այգում ճանապարհները կառուցվում են բարակ, որպեսզի դրա երկու կողմերում տնկված ծառերի ստվերները ծածկեն այն: Այսպիսով, տպավորությոն է ստեղծվում, որ ճանապարհն  անցնում է  ծառերի գեղեցիկ դալանի միջով: Իրանական այգիներում տնկում են չինարի ծառ, սոճի, եղևնի:

Իրանական այգում ծաղիկները ցանվում են ծառերի բների մոտակայքում: Ծաղիկները ոչ միայն հաճելի են իրենց բուրմունքով, այլև հին ժամանակներում դրանց թերթերից պատրաստում էին մուրաբա, կամ դեղ:

Քերմանի թագաժառանգի այգին` Իրանական ամենահին այգիներից մեկը

 

Հատկանշական է, որ Իրանում 9 այգի, Հնդկաստանում երկուսը և Պաիստանում` մեկը, 2011թ գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Դրանք են Փասարգադի և Էրամ այգիները Շիրազ քաղաքում,  Չեհել սոթուն այգին Սպահանում, Ֆին այգին Քաշանում, Աբբասաբադ այգին`Բեհշարում, Շազդե այգին` Մահանոմ, Դոլաթաբադ այգին` Յազդում, Փահլևանփուր այգին` Մեհրիզոմ և Աքբարիե այգին Բիրջանդում: ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված Հնդկաստանի այգիներն են` Հոմայունի դամբարանի այգին Նոր Դելիում, Շարիմար այգին`Լահուրում: Այս այգիներն իրենց առանձնահակությունների պատճառով են գրանցվել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: Դրանք  առանձնահատուկ են ոչ միայն բնությամբ, այլև դրանցում առկա կառույցներով, որոնք ներկայացնում են պատմական որոշակի ժամանակաշրջան: Դրանցից  միայն Փասարգադ այգին է, որ չունի ծառեր: Ու չնայած այդ հանգամանքին, դրա հիմքը դեռևս պահպանվել է: Այս այգին շատ կարևոր նշանակություն ունի պատմական առումով: Այն այսօր չի համարվում կենդանի այգի: Փասարգադ այգին Փասարգադ համալիրի բաժիններից է: Պատմական աղբյուրները վկայում են, որ այգու նախագիծն ու ծաղիկների ձևավորումն առաջարկել է Աքեմենյան Կյուրոս թագավորը:   Փասարգադ այգու կառույցը եղել է ներդաշնակ ու այն ժամանակին եղել է շատ մեծ այգի իր բոլոր տարրերով:

Այգին դարեր շարունակ եղել  և մնում է իրանական մշակույթի անքակտելի մասնիկը: Այգիները բնության հոգին են  ու դրա դրսևորման ձևերից մեկը: Երբ ասում ենք այգի, անմիջապես հիշում ենք գույնզգույն իրանական ծաղիկներ  ու բուսականություն, որոնք առկա են ոչ միայն իրանական այգում, այլ նաև պատկերված են գորգագործության մեջ, գրքերի զարդանախշերում, գեղանկարչության մեջ ու սալիկների վրա, որոնք օգտագործվում են իրանական շինությունները երեսպատելու համար: Այգիները նաև ներշնչանք են հանդիսացել իրանցի բանաստեղծներ Սաադիի, Հաֆեզի համար, ովքեր դրա արդյունքում ստեղծել են բազմաթիվ բանաստեղծություններ ու գազելներ:

Jan 10, 2018 20:50 Asia/Yerevan
Մեկնաբանություններ