Ընդհանրապես, յուրաքանչյուր հեղափոխություն, ունենում է իր ազդեցությունը և փոփոխությունների առիթ է ստեղծում: Բայց այն, ինչ հեղափոխությունը պահպանում է  ու այն դարձնում շարունակական, դրա ազդեցությունն է: Եվ այս առանձնահատկությունը Իսլամական հեղափոխության հիմնավորված սկզբունքների բաղադրիչներից է: 

Տեսականորեն Իրանի իսլամական հեղափոխությունն ունի երեք կարևոր ցուցիչ: Առաջինը, որ դրա արժեքների ազդեցությունը շարունակական է, երկրորդ, որ այն կարողանում է  պահպանել ինքնիշխանությունն առանց համաշխարհային ուժերին հենվելու և եվ վերջապես` հարաճուն բնույթը: Իսլամական հեղափոխությունը հակառակ աշխարհի շատ հեղափոխությունների, կարողացավ առաջ մղել իր դինամիկան ու երկրի քաղաքական ու հասարակական կյանքում վերածվեց արդարատենչ շարժման: Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, միջազգային հարաբերություններում վերացավ  մոնոպոլիան և Իրանը կարողացավ կառուցողական դեր կատարել այնպիսի կարևոր հարցերում, ինչպես` ահաբեկչության դեմ պայքարը: Իրանի իսլամական հանրապետության համակարգի հիմքում ընկած են կրոնական արժեքները և պայքարը գերտերությունների միակողմանի քաղաքականությունների ու ինքնիշխանության դեմ: Այս օրինակով, ԻԻՀ ներկայացրեց յուրահատուկ ռազմավարություն, սպառնալիքները վերածելով հնարավորությունների:

---

ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանին, Թեհրանում կայացած անվտանգության առաջին կոնֆերանսում նշեց .«ԻԻՀ փորձը կարող է որպես հաջող փորձ կիրրառվել տարածաշրջանի այլ երկրներում: Սա մի համակարգ է, որտեղ բոլոր կրոնների ու ազգերի քաղաքացիական իրավունքները հավասար են և բոլորն իրենց պատասխանատու են զգում երկրի անվտանգության ու տարածքային ամբողջականության պահպանման նկատմամբ: Սա Իրանի իսլամական հեղափոխության ուժի դրսևորումն է, որը կարողացել է բռնատիրությանը դիմադրելու հոգեբանությունը տարածել այլ երկրների ժողովուրդների մեջ»:

Արևմուտքում քաղակրթությունների բախման կողմնակից, տեսաբան Հանթինգթոնը, գտնում է, որ քաղաքական իսլամը ներշնչվել է իսլամական հեղափոխությունից: Նա նշում է. «Այն իսլամը, որն իրեն Արևմուտքի մրցակից է համարում, համաշխարհային համակարգի հիմնական թշնամին է»: Իսլամական հեղափոխության հաղթանակը մեծ փոփոխությունների առիթ ստեղծեց ու նոր գաղափարախոսությամբ խրախուսեց բռնության ենթարկված աշխարհի ժողովուրդներին, ընդդեմ համաշխարհային բռնատիրական քաղաքականության, մյուս կողմից այլ ժողովուրդների մեջ ներշնչելով պայքարի հոգին, ընդդեմ անարդարության: Քաղաքական փորձագետ Համեդ Ալ- Խալիֆեն նշում է. "Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը 20-րդ դարի կեսի ամենակարևոր իրադարձությունն էր: Այս հեղափոխությունն ազդեց շատ երկրների ու ժողովուրդների վրա և նոր հնարավորություններ ստեղծեց այն ժողովուրդների համար, որոնք պայքարում են հանուն արդարության»:

ԻԻՀ նախկին ԱԳ նախարար Քամալ Խառազին այս կապակցությամբ նշում է.
«Յուրաքանչյուր երկրի ժողովրդի իրավունքն է քայլեր ձեռնարկել բարեփոխման ուղղությամբ: Եվ դա բնական է: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ օտարների շահերը և միջամտությունները բազմաթիվ են: Եվ եթե տարածաշրջանի երկրները կանգնեն կողք կողքի, կարող են դիմագրավել օտարների միջամտություններին»:

Ամերիկացի վերլուծաբան Նոամ Չամսկին համոզված է, որ ԱՄՆ-ի և արևմտյան երկրների թշնամանքն Իրանի դեմ, երկրի անկախացման և արևմտյան գաղութատիրական քաղաքականության չենթարկվելու պատճառով է: Չամսկին ասում է.  -«Քանի դեռ Իրանն անկախ է ու չի խոնարհվում ԱՄՆ-ին, Միացյալ նահանգների թշնամությունն այս երկրի դեմ շարունակվելու է»:

Ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, դրա ապացույցն են: Որպես օրինակ, ԱՄՆ  ԱԳՆ Միջին Արևելքի բաժնի տեղակալ Մարտին Ինդայքն այս կապակցությամբ ասում է. «Իսլամական հեղափոխությունը պատժելը դաս կլինի այլ երկրների համար, որոնք փորձում են ձերբազատվել ԱՄՆ-ի տիրակալությունից ու անկախանալ»:

Այդուհանդերձ, իսլամական հեղափոխությունը շարունակում է մնալ հաղթական: Այս հեղափոխությունն Իրանին նվիրեց անկախություն, ողջ աշխարհում վերականգնեց անկախության ոգին ու օրինակ դարձավ այլ ժողովուրդների համար:

 

Feb 07, 2018 19:34 Asia/Yerevan
Մեկնաբանություններ