• Իսլամաֆոբիան արևմուտքում (22)

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Դոնալդ Թրամփի հակաիսլամական ամենավերջին դիրքորոշումներին այդ թվում Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու քայլին:

Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու որոշումն ԱՄՆ նախագահի կողմից իրականացված հակաիսլամական վերջին քայլերից պետք է համարել: Սպիտակ Տուն մտնելուց իվեր Դոնալդ Թրամփը երկու սկզբունքների հիմամբ է որոշումներ ընդունում: Թրամփի նախընտրական քարոզարշավի կարգախոսներից մեկը «Նախ ԱՄՆ» կարգախոսն էր: Հենց այս սկզբունքի հիմամբ Թրամփը ԱՄՆ-ի արդյունաբերության ու ամերիկացի գործարարներին պաշտպանելու համար դուրս եկավ «Թրանս Պասիֆիկ» ազատ առևտրի պայմանագրից: Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ին դուրս բերեց Փարիզի բնակլիմայական պայմանագրից: Սառեցրեց ԵՄ-ի հետ ազատ առևտրի բանակցությունները: Նա սպառնացել է, որ ԱՄՆ-ն դուրս կգա NAFTA պայմանագրից: Թրամփը ՆԱՏՕ-ի ծախսերի առավել բաժինը հոգալու համար ճնշման տակ է դրել ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցներին: ԱՄՆ նախագահի մյուս որոշումները իսլամաֆոբայի հիմունքով ընդունվում են սիոնիստական Լոբբիի ազդեցությամբ: Իհարկե սա ԱՄՆ-ի բոլոր նախագահների յուրահատկությունն է: Սակայն ԱՄՆ նախագահներից ոչ մեկը Թրամփի նման սիոնիստական լոբբիի ազդեցության տակ չի եղել ու բացահայտ կերպով հակաիսլամական դիրքորոշումներ չի որդեգրել: Սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ԱՄՆ ժամանակի նախագահ Ջորջ Բուշը այդ դեպքը նկարագրել էր որպես նոր խաչակրաց արշավանքի սկիզբ: Բուշի այս դիրքորոշումը բացասական արձագանք ունեցավ համաշխարհային մասշտաբով՝ մասնավորապես իսլամական երկրներում, այնպես որ Բուշը հարկադրված եղավ փոխել իր ատահայտությունները: Սակայն Թրամփը կարծես թե չի էլ վախենում իսլամաֆոբիայի տարածման մեջ մեղադրվելուց: ԱՄՆ նախագահն իր ազգությամբ հրեա փեսային ընտրել է Միջին Արևելքի հարցերով իր ավագ խորհրդական և լիովին աջակցում է Բենիամին Նեթանյահույի կողմից բռնագրավված տարածքներում ծայրահեղական քաղաքականությունների գործադրմանը: Իսլամատյացության հողի վրա որպես առաջին քայլ Թրամփը արգելեց իսլամական մի քանի երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Չնայած որ այդ հրամանը մի քանի դատավորների վճռով առկախվեց, իվերջո գերագույն դատարանի 9 դատավորներից 7-ի կողմ ձայնով այն գործադրման հանձնվեց դեկտեմբերի սկզբից: Թրամփի հակամիգրացիոն հրամանագրի գործադրման հանձնվելը բացասական արձագանք ունեցավ ԱՄՆ-ում:

ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու մասին Թրանփի հրամանը

Նյու Յորքի քաղաքային խորհուրոդը դեմ հանդես եկավ այդ որոշմանը՝ այն համարելով ատելության ու իսլամաֆոբիայի վրա հիմնված քաղքականություն ու շեշտեց.«Մենք Նյու Յուրքում առանց հաշվի առնելով կրոնական պատկանելիությունը, ծագումն ու միգրացիայի իրավիճակը կաջակցենք ու բարի գալուստ կասենք ցանկացած մարդու»: ԱՄՆ-ի գերագույն ատյանի որոշումը մուսուլմանների ու նրանց ընտանիքների վրա թողած ազդեցություններից բացի իսլամաֆոբիայի տարածման ամենաբացահայտ դրսևորումներից մեկն է: ԱՄՆ գերագույն ատյանի որոշումը հայտարարվելուց մեկ օր անց, Ամերիկա-իսլամական խորհրդի Ֆլորիդայի բաժինը հայտնեց Բուլաթեթ խմբի անդամ Բերնարդինո Բուլաթեի ձերբալակման մասին, ով մտադրիր է եղել այդ նահանգում հարձակում իրականացնել մի մզկիթի վրա և կրակ բացել այդ մզկիթի աղոթարարների ու այդտեղ ներկա անձանց վրա: Այդ խորհուրդը հիշել է.«Ֆլորիդա նահանգում մուսուլմանների դեմ թշնամական հողի վրա իրականացվող բռնություններն ու  հանցագործությունները իրական են: Ավելի քաիչ քան 6 ամսվա ընթացքում 2 մզկիթ է պայթեցվել: Բուլաթեթը հակաիսլամական խումբ է, որը հայտարարել է,որ պատրաստվում է ԱՄՆ-ի անմեղ մուսուլմաններին սպանել իրենց պաշտամունքի վայրերում, ինչը իր հերթին ահաբեկչական գործողություն է համարվում: Թրամփը Եվրոպայում տեղի ունեցող ցանկացած ահաբեկչական գործողություն արագ վերագրում է մուսուլմաններին: Լաս Վեգասում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը հաշվի առնելով դեպքի ծավալները և խորությունը փակել էր Թրամփի բերանը: Հարձակվողը մի ամերիկացի էր, ով նախկինում հանցագործության անցյալ չի ունեցել և ոչ մի կապ չի ունեցել թաքֆիրական ու ահաբեկչական խմբերի հետ: Սակայն Թրամփը դեռ իսլամատյացության ակնոցով է նայում ԱՄՆ-ի ներքին ու համաշխարհային անվտանգության խնդիրներին: Թրամփի հակաիսլամական քայլերից մեկը նախքան Ղոդսը Սիոնիստական կեղծ ռեժիմի մայրաքաղաք ճանաչելը, թուիթերում  հակաիսլամական երեք գրառումների  կրկին տարածումն է եղել: Թուիթերյան գրառումների տարածումը բացասական արձագանք է ունեցել եվրոպական երկրներում հատկապես Բրիտանիայում: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խստորեն քննադատել է Թրամփի կողմից «Նախ Բրիտանիան» ծայրահեղական խմբի ղեկավար Ջիդա Ֆրիթսի գրառումների տարածումը: Բրիտանիայի պաշտոնյաների և հանրության տեսնակյունից հակաիսլամական գրառումների տարածումը ավելին էին քան հակաիսլամական մի քայլ, որն ուղղված է Բրիտանիայի կայունության ու հասարակական անվտանգությանը և այդ երկրում կոպիտ ու ծայրահեղական հակումների տարածմանը: Բրիտանիայի կառավարությունը այդ խմբին ճանչել է, որպես բռնատենչ ու ատելություն տարածող խումբ:

Թրամփի տարածած գրառմանը ցուցաբերված հակազդեցությունից հետո, Թրամփը կրկին գրառում է տարածում թուիթերում և այս անգամ հարձակվելով Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վրա, որտեղ գրել է.«Մի կենտրոնացեք ինձ վրա,այլ կենտրոնացեք Բրիտանիայում ծայրահեղական իսլամական ահաբեկչության վրա: Մենք մեր գործին քաջատեղյակ ենք»:

«Նախ Բրիտանիան» ահաբեկչական խմբի հակաիսլամական քայլերի տարածումը

Վերջին տարիների ընթացքում եվրոպական երկրներում էմիգրանտներին ու հատկապես մուսուլմաններին ընդդիմացող պոպուլիստական ալիքը աճող ընթացքով է շարժվում: Մի ալիք, որ մեծամասնության կարծիքով ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը մեծապես նպաստել է դրան: Պոպուլիստական այդ ալիքը մուսուլմանների դեմ բազում կեղծ տեղեկություններ  և տեսագրություններ է տարածում և հովանավորվում է Եվրոպայի աջակողմյան ծայրահեղական խմբերի կողմից: Ջիդա Ֆրիթսի պատրաստած ու Թրամփի կողմից տարածված թուիթներն էլ այդ կեղծ տեսագրություններից են: Առաջին տեսագրության մեջ հայտարավում է, որ մի մուսուլման փախստական ծեծի է ենթարկել հոլանդացի մի տղայի: Մի հայտարարություն, որը հերքվել է Նիդերլանդների պաշտոնյաների կողմից, որոնք ասել են.«Այն մարդը, որ տեսնում եք տեսագրության մեջ փախստական չէ: Նա ծնվել է Նիդերլանդներում»: Երկրորդ տեսագրության մեջ տեսնվում է մի մարդ, ով ջարդում է Ս. Կույս Մարիամի արձանը: Չի պարզվում, թե այդ տեսագրությունը որտեղ է պատրաստվել, սակայն մի շարք լրատվամիջոցներ ասել են, որ թվում է թե այն տեսագրվել է Սիրիայում: Երրորդ տեսագրությունը սակայն շատ պարզ է, որ 2013թ. Եգիպտոսի խռովությունների տեսագրությունն է, որտեղ մի քանի հոգի մի մարդու ցած են նետում շենքի վերևից: 2015թ. այդ հանցագործները դատվել ու դրանցից մեկը մահվան է դատապարտվել: Փաստորեն Դոնալդ Թրամփը ոչ որպես նախագահ, այլ որպես հասարակ ու հակաիսլամական հակումներ ունեցող մի քաղաքացի առանց հաշվի առնելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն ու երկրի անվտանգությունը իր հակաիսլամական քայլերն է գործադրում: Անցնող շուրջ մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների միջև առաջացած խոր ճեղքը առաջացել է Թրամփի որդեգրած քաղաքականությունների ու գործադրած քայլերի հետևանքով:

(Թրամփի կողմից տարածված  3-րդ տեսագրություն)

Ղոդսը որպես  Սիոնիստական կեղծ ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու հարցում ԱՄՆ-ի դաշակիցներից ոչ մեկը ոչ միայն չի հովանավորել այդ քայլը, այլև լարվածությունների ու անապահովություների ստեղծման աղբյուր և հաշտության  բանակցությունների ձեռքբերումները խափանող քայլ են համարել այն: Թրամփի այդ քայլը չափազանց բացասական արձագանք է ունեցել իսլամական երկրներում ու առհասարակ մուսուլմանների մեջ: Արաբ հայտնի լրագրող և Ռայ Ալ-Յոմ օրաթերթի գլխավոր խմբագիր Աբդոլբարի Աթվանը Թրամփի կողմից Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու մասին հեռուստատեսային ուղերձում ասել է.«Թրամփը բրոկեր, ռասիստ, արաբատյաց ու իսալմատյաց նախագահ է: Սա իրականություն է, որ Թրամփը Բենիամին Նեթանյահույի ու Իսրայելի կառավարության մոտիկ բարեկամն է: Թրամփը միայն իր փեսային՝ Ջարեդ Քուշներին է լսում: Եվ սա հենց նույն դաշնակիցն է, որ անցյալից առայսօր աջակցում է Պաղեստինի օկուպացված տարածքներում ավանաշինությանը: Այդ ուղերձի մի այլ բաժնում նա հավելել է.«Ձեզ այս բարի լուրն եմ տալիս, որ Պաղեստինի ժողովուրդը ընդվզելու է ինքնավար վարչակազմի, Թրամփի, Բենիամին Նեթանյահույի և արաբ դավադիր ղեկավարների դեմ: Այն անձինք, որոնք ոտքի կանգնեցին առաջին ինթիֆադային՝ քարի ինթիֆադային ,  երկրորդին՝ զենքի ինթիֆադային և   երրորդին դանակի ինթիֆադային,դարձյալ   կընդվզեն»:

Feb 07, 2018 19:36 Asia/Yerevan
Մեկնաբանություններ