Այն ինչը հեղափոխության արվեստն առանձնացնում է Իրանի հեղափոխությանը նախորդող շրջանի և աշխարհի ժամանակակից արվեստից և նրան որոշակի ինքնություն է տալիս, նրա թեմաները և սուբյեկտներն են: Այս արվեստն ու նրա կապը գրավիչ սուբյեկտների հետ մեր այսօրվա զրույցի թեման է:

Պատմությունը ցույց է տալիս, որ իսլամական հեղափոխությունը հակակրոն և հոգևոր արժեքների դեմ  ուղղված գաղափարների,ինչպես մարքսիզմի ու լիբերալիզմի տարածված գաղափարախոսության ժամանակաշրջանում, նոր ուղերձ էր պարունակում աշխարհի համար՝ տարածելով  մարդկային և կրոնական արժեքները:

Մարդկային արժանիքների և մարդու կատարելագործմանն ուղղված հոգևոր միջավայրի ստեղծումը իսլամական ուսմունքների հիմնարար սկզբունքն է և  նրա հիմնական նպատակն էր ստեղծել Իսլամական հանրապետությունը: 

Այդ իսկ պատճառով նիհիլիստական գաղափարները և «արվեստը արվեստի համար» անհեթեթ կարգախոսները մարգինալացվում և չեն ընդունվում իրանցի հեղափոխական և մուսուլման արվեստագետի կողմից:

Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին տարիներին  խրախուսվում է հեղափոխության մշակութային արժեքները փոխանցող «ժողովրդական արվեստ»-ը: 

Այդ ժամանակաշրջանում ժողովրդական արվեստը փոխարինեց «Ժամանակակից» արվեստին, որը  ռեալիզմի և երբեմն  էլ խառվված էր էքսպրեսիոնիզմի ոճի արվեստով: 

Այս արվեստն փորձում էր հեղափոխականների քաղաքական եւ հեղափոխական գաղափարները տարածել և հասկանալի էր հասարակ մարդկանց, հատկապես աղքատ դասակարգի համար:

Ժողովրդական արևեստի ձևավորումը իսլամական հեղափոխությունից հետո

Օտար մշակույթի վերացմանը զուգահեռ, ինքնավստահության ամրապնդումը նույնպես անհերքելի և դրական ազդեցություն ունեցավ այդ տարիների ընթացքում Իրանի արվեստի վրա:  Սեփական մշակույթի ամրապնդումը մի կողմից  նպաստեց հասարակական մշակույթի մակարդակի բարձրացմանը և մյուս կողմից, իրանական արվեստը  յուրահատուկ դիմագիծ ստացավ ամբողջ աշխարհում:  

ինչպես օրինակ Իրանի կինոն, որը  փորձագետների կարծիքով, փահլավյան ռեժիմի վերջին տարիներին «մահացած» վիճակում էր հայտնվել, հեղափոխության հաղթանակին հաջորդող 40 տարիների ընթացքում այնքան է զարգացել, որ ոչ միայն ներքին այլև աշխարում ճանաչվել է որպես  հեղափոխական, բարոյական եւ մարդկային արժեքների կինո:

Ակնհայտ է, որ ցանկացած մարդկային գործունեության նպատակը պետք է լինի մարդու երջանկությունը, և սա ընդհանուր կանոն է անհատական եւ հասարակական գործունեության ասպարեզում:

Արվեստը նաև  մարդկային գործունեության այն  ոլորտն է, որն իր կարևոր դերակատարությունն ունի անհատական և  հասարակության բարգավաճման գործում և փորձում է կյանքը ներկայացնել ավելի հաճելի ձևով  և աշխարհի ճշմարտություններն արտահայտել արվեստի լեզվով:

Գաղափարական արվեստը բխում է արվեստագետի մտքից և նրա գաղափարական հակումներից և որևէ գեղարվեստական դպրոցին հետևելը, ծառայում է այդ դպրոցի եւ գաղափարիական արժեքներն արտահայտելու գործին:

Իհարկե, սա չի սահմանափակում արվեստագետի ազատությունը: Սակայն այս տեսակետի նպատակը ազատության կազմակերպումն է և  կանխում է արվեստագետի շեղումն մարդկային արժեքներից:

Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի իսլամական հասարակությունը փորձեց  կրոնական եւ մշակութային արժեքները համադրել միմյանց հետ:

Այսպիսով, ժողովրդի հասարակական մշակույթը փոխվեց և, կինոն ու թատրոնը, նույնիսկ ավանդական արվեստը, ավելի մոտեցան կրոնական արժեքներին:

Այս մոտեցման ձեռքբերումներից մեկը բարոյական և իսլամական արժեքների տարածումն էր  արվեստի հզոր մեդիաների միջոցով:

Իրանցի արվեստագետը կրոնական աշխարհաընկալումով ստանձնեց մարդկության եւ մարդկային հասարակության հանդեպ իր պատասխանատվությունը եւ ներկայացրեց հասարակության մեջ արդարության, բարության, նվիրվածության, բարոյականության և մարդկային արժեքների գեղարվեստական պատկերացումը: 

Իրանցի արվեստագետն աստիճանաբար գտնում է, որ այդ աշխատանքներում պարունակվող հանձնառությունը եւ պարտավորությունը չի նվազեցնում իր գեղարվեստական և գրական արժեքները և դրանք պարտադիր չեն վերածվում քարոզչության մեքենայի:

Այս խնդիրը ավելի վաղ նկատվել է աշխարհի մեծ հեղափոխություններում: Որպես օրինակ, Ռուսաստանի գրական զարթոնքը ստեղծեց ռուսական գրականության գլուխգործոցներ, ինչպիսիք են Տոլստոյի, Դոստոևսկու, Գորքու եւ Թուրգենևի գործերը: 

Ավելին գրական և գեղարվեստական արժեքներից բացի, նրանց հանձնառությունը որոշակի գաղափարախոսության հանդեպ պատճառ դարձավ, որ նրանք  հիմնադրեն  գաղափարական գրականությունը:

Իսլամական հեղափոխությունից հետո ստեղծված գաղափարական գրականությունն ու արվեստը  ոչ միայն ազդել են իսլամական մշակույթի և  քաղաքակրթության վրա, այլև նպաստել իմպերիալիստական համակարգի դեմ պայքարի մշակույթի տարածմանն ամբողջ աշխարհում:

Անկասկած, կարելի է ասել, որ հեղափոխական արժեքների եւ նորմերի գոյատևումը պայմանավորված է Իրանի մուսուլման ժողովրդի հեղափոխության  և արվեստի միջև ստեղծված խոր կապով: Եվ եթե  չլինեին այդ սերտ  հարաբերությունները, ապա հնարավոր չէր լինի պատկերացնել հեղափոխության բոլոր եզրերն ու անկյունները և որ այն նեկայացնել աշխարհի այլ ժողովուրդներին: 

Այդ իսկ պատճառով այսօր կարող ենք խոստովանել, որ իրանական արվեստի և իրանցի արվեստագետի առաջընթացն ու հեղինակությունը պայմանավորված է իսլամական հեղափոխության  հետ  և  իսլամական հեղափոխությունը համաշխարհային դժվար և թշնամիների կողմից սահմանված շրջափակումների ու հարձակումների պայմաններում կարողացել է՝ մտածողության, գրիչով և նկարչի տեսախցիկով, իր ձայնը հասանելի դարձնել ամբողջ աշխարհում:

Feb 07, 2018 20:30 Asia/Yerevan
Մեկնաբանություններ