Այս ծրագրում կանդրադառնանք ռոհինգյա մուսուլմանների վիճակի մասին Human Rights Watch կազմակերպության և ՄԱԿ-ի երեխաների իրևավունքների պաշտպանության հիմնադրամի զեկույցներին:

Թվում է, որ Մյանմայի ռոհինգյա մուսուլմանների տանջանքները և նրանց նկատմամբ ծայրահեղական բուդդիստների բռնությունները վերջ չունեն: Մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդների լռության ու անգործության ֆոնին, ամեն օր հրապարակվում են մտահոգիչ լուրեր`  փախստական ռոգհինգյա մուսուլմանների վիճակի մասին: Human Rights Watch  կազմակերպությունը հրապարակել է արբանյակային պատկերներ, որոնցում երևում  է, որ հունվար ամսից մինչ օրս, Մյանմայի կառավարությունը ռոհինգյա մուսուլմանների 55 գյուղ հողին է  հավասարեցրել: Տեսանյութի սկզբում ցուցադրվում են ռոհինգյա մուսուլմանների գյուղերը 2017 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ: Այնուհետև երևում է , որ արդեն 2018թ փետրվարի 1-ի դրությամբ, տարածքում չկա որևէ շինություն կամ այգի: Մյանմայի կառավարության կողմից Ռախին կատարած այցից հետո, մի դիվանագետ ասել է. "Ես տեսա ավերված  բնակավայր, որի բնակիչներն ամբողջությամբ տարհանվել էին: Գյուղերն այրվել էին, շատ տարածքներում տները բուլդոզերով հավասարեցվել էին հողին, ոչնչացվել էր գյուղացիների ողջ ունեցվածքը: Մի շարք գյուղերում, որտեղ դեռևս կան բնակիչներ, մարդիկ շատ վախեցած են և ամենուր զինվորներ են ու անցակետեր": Իր վերջին զեկույցում, Human Rights Watch կազմակերպությունն անդրադարձել է Մյանմայի մուսուլմանաբնակ շրջանների վիճակին: Զեկույցում ասված է. "2017 թվականի ավարտին Մյանմայի կառավարությունը հողին է  հավասարեցրել առնվազն 55 գյուղ: Բոլոր շինությունները և այգիները ոչնչացվել են ծանր տեխնիկայի միջոցով: Դա պարզ երևում է նախկինում և ավելի ուշ արված նկարների համեմատության ժամանակ: 2017 թվականի օգոստոսի 25-ից մինչ այսօր, մոտավորապես 362  գյուղեր ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացվել են: Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ առնվազն երկու գյուղ ամբողջությամբ ավերված են, և դրանցում անհնար է ապրել,  իսկ տասը այլ գյուղերի հարյուրավոր տներ, որոնք նախկինում միայն մասամբ էին վառված, ներկա դրությամբ ամբողջությամբ ավերված են:

 

Արբանյակային պատկերներում երևում  է, որ հունվար ամսից մինչ օրս, Մյանմայի կառավարությունը հողին է  հավասարեցրել ռոհինգյա մուսուլմանների 55 գյուղ:

Մյանմայի կառավարության կողմից ռոգհինգյա մուսուլմանների բնակավայրերի ոչնչացումն ունի երկու պատճառ: Դրանցից մեկը Մյանմայի կառավարության և ծայրահեղական բուդդիստների կողմից ռոհինգյա մուսուլմանների դեմ ուղղված բոլոր բռնությունների ապացույցները վերացնելն է: Երկրորդ պատճառը ռոհինգյա մուսուլմանների վերադարձի հույսը կտրելն է և վերադարձի բոլոր կամուրջներն այրելը: Էթնիկ զտումների սկզբից մինչ օրս, մոտավորապես 700 հազար ռոհինգյա մուսուլմաններ ապաստան են գտել Բանգլադեշում և հրապարակված լուրերը վկայում են նրանց զանգվածային սպանությունների, բռնաբարությունների և գյուղերի ավերման մասին: Սակայն ռոհինգյա մուսուլմանների վիճակի մասին մտահոգիչ զեկույցները չեն սահմանափակվում միայն Human Rights Watch-ի զեկույցներով: ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերջերս մտահոգիչ զեկույց է հրապարակել տարհանված ռոհինգյա մուսուլմանների երեխաների վիճակի վերաբերյալ: Զեկույցում կազմակերպությունն անդրադարձել է Բանգլադեշում տեղակայված ճամբարներում առողջապահական կրթական և այլ կարիքների առկայությանը: Զեկույցում նշված է, որ Բանգլադեշում արևադարձային տաք փոթորիկների մոտենալուն զուգահեռ աճել է կեղտոտ ջրի օգտագործման հետևանքով վարակիչ հիվանդությունների համաճարակի հավանականությունը: Իսկ այդ դեպքում մյուս խմբերի համեմատ, երեխաներն ամենախոցելին են: Արևադարձային փոթորիկները Բանգլադեշում տեղի են ունենում տարեկան երկու անգամ, սովորաբար մարտից  հուլիս և սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածներում: Նախորդ տարի, այս շրջանում փոթորիկի հետևանքով քանդվեցին փախստականների համար կառուցված ճամբարների մոտ մեկ քառորդը: Զեկույցում ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշում է, որ իրենց տներից ու բնակավայրերից փախած ռոհինգյա մուսուլմանները զրկված են իրենց ամենանախնական պահանջները բավարարելու հնարվորությունրց և նրանց առողջությունը վտանգված է:

 

Մյանմայի ռոհիգնյա մուսուլմանները տասնամյակներ շարունակ  ենթարկվում նեն խտրականության ու ճնշումների: Մյանմայի կառավարությունը և բուդդիստ ծայրահեղականները ռոհինգյա մուսուլմաններին որպես այդ երկրի օրինական քաղաքացիներ չեն ընդունում և նրանց հետ վերաբերվում են ամենադաժան  կերպով ու նրանց նկատմամբ կիրառում են խտրականություն: Ռոհինգյա մուսուլմանները զրկված են քաղաքացիական բոլոր իրավունքներից: Մյանմայի ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժին,  այս երկրի ճանաչված քաղաքական գործիչներից է, ով կառավարության քաղաքականության դեմ երկար տարիների պայքարի համար, արժանացավ խաղաղության նոբելյան մրցանակի: Սակայն ցավոք սրտի, այս հայտնի քաղաքական գործիչը և նոբելյան մրցանակակիրը նույնպես անտեսում է  ռոհինգյա մուսուլմանների էթնիկ զտումը: Այն սարսափելի ոճրագործությունները, որ ծայրահեղական  բուդդիստներն իրականացնում են ռոհինգյա մուսուլմանների դեմ, համեմատելի չեն Աուն Սան Սու Չժիի տառապանքների հետ, որ նա կրել է այդ երկրի կառավարության դեմ պայքարում և որոնց համար արժանացել է նոբելյան մրցանակի: Այսօր   ռոհինգյա կանայք, արժանապատիվ  կյանքի ու ազատության համար  հարյուրապատիկ ավելի շատ են տառապում, քան Աուն Սան Սու Չժին: Սակայն Արևմուտքում և ժամանակակից աշխարհում ոչ ոք ցանկություն չունի տեսնել Մյանմայի մուսուլմանների տառապանքները ցույց տվող պատկերները և բողոքել այդ տառապանքների դեմ: Կարծես թե ռոհինգյա մուսուլմանները մարդ չեն և ուշադրության արժանի չեն: Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը վերջերս Մյանմա կատարած այցի ընթացքում հանդիպեց Աուն Սան Սու Չժիին: Հանդիպումից հետո, անդրադառնալով ռոհինգյա մուսուլմանների վիճակին, նա նշեց, որ մուսուլմանաբնակ Ռախին նահանգում ականատես է եղել "լիակատար ոչնչացման" և վստահ չէ, որ Աուն Սան Սու Չժիին ընկալում է  այս ճգնաժամի իրական վիճակը: Բրիտանիայի ԱԳ նախարարն ասել է. "Չգիտենմ, որևէ մեկն իր կյանքում տեսել է, որ մարդը մեկ այլ մարդու նկատմամբ նման բան անի, սակայն ես իմ կյանքում նման բան չեմ տեսել":

Բորիս Ջոնսոնը ազդվել է  ռոհինգյա մուսուլմանների վիճակից

 

Արևմտյան քաղաքական գործիչների այցերը Մյանմա և ռոհինգյա մուսուլմանների վիճակի մասին նրանց հայտարարություններն ավելի շատ քաղաքական ու ձևական բնութ են կրում, քանի որ այդ այցերից հետո որևէ քայլ չի արվում Մյանմայի իշխանությունների վրա քաղաքական ճնշում բանեցնելու համար, որպեսզի դադարեցվի ռոհինգյա մուսուլմանների էթնիկ զտումը, ինչի արդյուքնում նրանք ստիպված են ապաստանել հարևան երկրներում: Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը Մյանմա մեկնեց այն բանից հետո, երբ Բրիտանիայի համայքների պալատի միջազգային կոմիտեն այդ երկրի կառավարությանը  քննադատեց Մյանմայի մուսուլմանների նկատմամբ անտարբերության համար: Եվ չնայած Բորիս Ջոնսոնն անդրադարձավ Մյանմայի ռոհինգյա մուսուլմանների ցավալի վիճակին, Բրիտանիայի կառավարությունը չձեռնարկեց որևէ քայլ` քաղաքական ճնշում գործադրելու Մյանմայի իշխանության վրա, կամ որևէ կերպ չհակազդեց այդ երկրի կառավարության կողմից ռոհինգյա մուսուլմանների էթնիկ զտումներին: Դա այն դեպքում, երբ Բրիտանիայի կառավարությունը և' միջազգային շրջանակներում և' ՄԱԿ-ում ունի բավարար լծակներ, որպեսզի ճնշում գործադրի Մյանմայի կառավարության վրա: Իրականությունն այն է, որ Մյանման չի գտնվում Բրիտանիայի և մի շարք այլ երկրների անվտանգության քաղաքականության շրջանակներում, ինչի պատճառով էլ նրանք որևէ քայլ չեն ձեռնարկում` ռոհինգյա մուսուլմանների տառապանքները նվազեցնելու համար:

 

Mar 07, 2018 19:07 Asia/Yerevan
Մեկնաբանություններ