• Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (56)

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Շիրազի բժշկական գիտությունների համալսարանի գիտնականներին հաջողվել է նանոգիտության օգնությամբ և կողմնակի հետևանքները շրջանցելով , ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ սպիտակուցների կրիչներով օժտված դեղատեսակով բուժել քաղցկեղային ուռուցքները: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը համարվում է հիվանդության չորրորդ ամենատարածված տեսակը: Դեղորայքային բուժումը , քիմիաթերապիան և բուժման այլ մեթոդները որոշ դեպքերում արդյունավետ չեն լինում: Ուստի գիտնականները փորձում են բուժման նոր եղանակներ գտնել :

Ուսումնասիրության պատասխանատուներից մեկն ասել է , որ Erlotinib-ը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման տարածված դեղն է: Չնայած դեղի առավելություններին, որոշ հիվանդների օրգանիզմը դիմադրում է : Որոշների մոտ մաշկային ու այլ հիվանդություններ են ձևավորվում, ինչն էլ սահմանափակում է դեղի օգտագործումը: Նախագծի նպատակն է, որպեսզի ապացուցվի Erlotinib դեղ պարունակող նանոկրիչներ ՝ սպիտակուցային նանո մասնիկների գործառույթը: Erlotinib-ը մի տեսակ սպիտակուց է և այս նախագծում նրա մասնիկները կիրառվել են, որպես դեղատեսակը պարունակող նանոտարրեր: Ալբոմինի ոչ-թունավոր նանոկրիչները մյուս կրիչների համեմատությամբ ավելի կայուն են և կարող են ավելի երկար պահպանել իրենց կառուցվածքը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Pharmaceutics հանդեսում ՝ արձանագրելով 3.649 ազդեցության գործակից:

 

 

 

Շիրազի բժշկական գիտությունների համալսարանի գիտնականներին հաջողվել է նանոգիտության օգնությամբ և կողմնակի հետևանքները շրջանցելով , ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ սպիտակուցների կրիչներով օժտված դեղատեսակով բուժել քաղցկեղային ուռուցքները:

 

Իրանի Ամիր Քաբիր պոլիտեխնիկ համալսարանի գիտնականները նախագծել են HEGSB կոչվող արագության վերահսկիչ կուզիկ, որն էլեկտրաէներգիա է արտադրում: Նախագծի նպատակը ՝ վտանգավոր ճանապարհների անվտանգության գործակցի բարձրացումն է: Այդ սարքերը կիրառելի են  նավահանգիստներում, մաքսակետերում, օդանավակայաններում, մառախլապատ ճանապարհներին, որոնք հեռու են էլեկտրակայաններից և այլ վտանգաշատ վայրերում:

Կուզիկները նախագծելիս գիտնականները փորձել են ընթացող մեքենայում առկա ձգողականության ու կինետիկ էներգիաներից , նաև արեգակնային էներգիայում առկա պոտենցիալ ուժից ստանալ ճանապարհաեզրերին տեղադրված էլեկտրական սարքավորումներ: Կուզիկը կազմված է երկու մասնիկներից ՝ արագաչափից և էլեկտրական մասնիկից: Արեգակնային թափանցիկ արագաչափը տեղադրվում է սարքի միջին մասում ռետինե մակերեսի և վերին շերտի վրա: Կուզիկը նախագծվել է ցուրտ տարածքներում ոլորապտույտ ճանապարհներին ու թունելների մուտքի նման  կետերում վտանգը մեղմելու նպատակով: Կուզիկի մյուս կիրառումն ազդարարիչ ծրագրերի ակտիվացումը և էլեկտրական էներգիայի ապահովումն է:

 

 

 

 

Իրանի Ամիր Քաբիր պոլիտեխնիկ համալսարանի գիտնականները նախագծել են HEGSB կոչվող արագության վերահսկիչ կուզիկ, որն էլեկտրաէներգիա է արտադրում:

 

Գիտնականներն առաջին անգամ գենոթերապիայի օգնությամբ բուժել են առաջին կարգի հեմոֆիլիան: Այս մեթոդի օգնությամբ հնարավոր է բուժել գրեթե բոլոր հիվանդներին: Գենոթերաիայի վերջին մեթոդը կենտրոնացել է առաջին կարգի հեմոֆիլիայի ժառանգական հիվանդությունների վրա, որտեղ օրգանիզմն անկարող է արտադրել արյան մակարդմանն անհրաժեշտ սպիտակուցը և այդպիսով վնասվելու դեպքում, արյունահոսությունը դառնում է անվերահսկելի:

Բուժման նոր մեթոդում , որում ընդգրկվում են գենոթերապիան և ճարտարագիտական դեղորայքի թերապիան, փոխարինում են արյան մակարդման սպիտակուցների արտադրման պատասխանատու գեներին: Արդյունքները գերազանցել են սպասելիքները: Փորձարկումներին մասնակցել են առաջին կարգի հեմոֆիլիայով տառապող 13 հիվանդներ : Նոր մեթոդի օգնությամբ բարելավվեց արյան սպիտակուցի մակարդակը: 19 ամիս անց, ուսումնասիրությունների շարունակումը ցույց տվեց, որ հիվանդներից 11-ի մոտ տվյալ սպիտակուցի մակարդակը հասել է նորմալի: Մյուս երեք հիվանդներն այլևս սովորական բուժումների կարիք չունեին:

 

Գիտնականներն առաջին անգամ գենոթերապիայի օգնությամբ բուժել են առաջին կարգի հեմոֆիլիան:

 

 

 

Գիտնականները գտել են հատուկ տեսակի սպիտակուց, որը հեշտացնում է քաղցկեղային ուռուցքների դեմ ուղղակի պայքարը: Իմունաթերապիան նոր մեթոդ է համարվում քաղցկեղի բուժման համար: Այս մեթոդի օգնությամբ գիտնականները բարձրացնում են քաղցկեղային բջիջների դեմ օրգանիզմի բնական պաշտպանական մեխանիզմները:

T-cells կոչվող իմունային բջիջներն արտադրվում են ՝ օրգանիզմը պաշտպանելու համար: Այս մեթոդում շեշտը դրված է + T 8 CD բջիջների վրա, որոնք կարող են ոչնչացնել ախտահարված բջիջներն ու ուռուցքները: Բուժման նոր մեթոդն օգտակար է հատկապես արյան և ոսկրածուծի քաղցկեղի բուժման համար, սակայն դեռևս քաղցկեղի մյուս տեսակների բուժման  արդյունքներ չկան: Սպիտակուցը, որը կարող է + T 8 CD իմունային բջիջները կրել մինչև թիրախ հանդիսացող բջիջներ, կոչվում է 3 Runx: Կենդաների վրա հետազոտություններն արդյունավետ են եղել: Գիտնականները հուսով են, որ հիշյալ սպիտակուցը կարող է ամրապնդել իմունային համակարգը և ապագայում հնարավոր կլինի այդ մեթոդով բուժել քաղցկեղի տարբեր տեսակներ:

 

Գիտնականները գտել են հատուկ տեսակի սպիտակուց, որը հեշտացնում է քաղցկեղային ուռուցքների դեմ ուղղակի պայքարը:

 

 

Mar 07, 2018 20:14 Asia/Yerevan
Մեկնաբանություններ