1396 (2017) թվականն Իրանի համար տարբեր տեսակի սադրանքների դեմ ուղղված  միասնության ու հզորության տարի էր:Իրանի ժողովուրդը տարին ավարտում է  այն պայմաններում, երբ կարողացավ դուրս գալ թշնամու սադրանքների դեմ և այս կապակցությամբ մեծ կամք դրսևորել:

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից առ այսօր, Իրանի ժողովուրդը կանգնել է թշնամու սադրանքների դեմ ու փաստել, որ իր հեղափոխական տոկունությամբ աննկուն է  թշնամու սադրանքների դիմաց: Իրանի ժողովուրդն անցած տարվա ընթացքում, ինչպես նաև տարբեր առիթներով, բազմիցս հայտարարել է, որ պետք է կանգնել այդ սպառնալիքների դեմ: "Սակայն ուժը միայն զենքով չէ: Ուժի համար անհրաժեշտ է նաև գիտակցություն, հավատք, տոկոնություն և իսլամական հեղափոխության նկարագիր: Անշուշտ, այս ընթացքում իսլամական ինքնության պահպանությունը և Ղուրանին հետևելը եղել են մուսուլման ժողովրդի առաջնահերթություններից: Այս կապացությամբ, Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ հաղթանակներից հետո, անդրադառնալով իսլամական հանրապետության դեմ ԱՄՆ-ի ու սիոնիստների կողմից 40 տարի տևած սադրանքներին, ճնշումներին ու պատժամիջոցներին, հստակորեն հայտարարում ենք, որ ԻԻՀ կաջակցի բոլոր այն երկրներին, որոնք ունեն բռնատիրության դեմ պայքարում աջակցության կարիք: Իրանն այս կապակցությամբ որևէ մեկին չի լսելու: ԻԻՀ թշնամիները, ԱՄՆ-ի գլխավորությամբ, փորձեցին երկրի ներսում պառակտում առաջացնել ու տարբեր տեսակի ապստամբություններ հրահրելով, մտածեցին, որ կարող են այդպիսով վնասել Իրանին: Սխալ պատկերացում ունենալով Իրանի ու իրանցիների մասին, նրանք իրենց բոլոր ջանքերը գործադրեցին, որպեսզի իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձն անշուք դարձնեն: Սակայն Իրանի ժողովուրդն իր գիտակցությամբ ու թշնամուն ճանաչելով, անցած 40 տարիների ընթացքում ցույց  է տվել, որ ունակ է չեզոքացնել թշնամու դավերը: Եվ այս դիմադրությունն այսօր ամուր հիմք է դարձել Իրանի իսլամական հանրապետության համար". ասել է ԻԻՀ առաջնորդը:  

 2009թ Իրանում տեղի ունեցան փողոցային ապստամբություններ` Իսլամական հանրապետությունը տապալելու նպատակով: Սակայն այս անհանդարտությունները տարբերվում էին բոլոր ապստամբություններից, որ մինչ այս տեղի էին ունեցել այլ երկրներում: Դրանք տարբերվում էին  մինչ այդ իրականացված թավշե հեղափոխություններից: Այս տարիների ընթացքում Միացյալ Նահանգները դիմել է տարբեր միջոցների, որպեսզի մեկուսացնի Իրանի իսլամական Հանրապետությանը, և հիասթափեցնի տարբեր քաղաքական իրադարձություններին, այդ թվում նաև ընտրություններին մասնակցելուց: Սակայն այդ հաշվարկները սխալ էին: Իսլամական հեղափոխության հաղթանակի բոլոր տարիների ընթացքում ԱՄՆ-ն փորձել է թուլացնել իսլամական համակարգը և Իրանի ժողովրդի միասնությունը: ԱՄՆ այս տարիների ընթացքում փորձել է ոչնչացնել ժողովրդի միասնությունն ու ավելի խորացնելով քաղաքական տարաձայնություններն, այդպիսով մասնատել երկիրը: Սակայն բոլոր սադրանքների նկատմամբ Իրանի ժողովրդի դիմադրությունը, հատկապես 2009 թվականին նախագահական 10-րդ ընտրություններից հետո, ինչպես նաև այս տարի, կանխվեցին: Իսկ դա վկայում է այն մասին, որ Իրանի ժողովուրդը միասնական է,  համարվում է իսլամական հեղափոխության հիմքը և երբեք թշնամուն թույլ չի տա ներթափանցել այդ երկիր ու իրականացնել իր սադրանքները: 2017թ դեկտեմբերին, Իրանի մի քանի քաղաքներում, մի խումբ մարդիկ բողոքի ցույցեր անցկացրեցին որոշ սոցիալական հարցերի, այդ թվում` թանկության դեմ: Սակայն դրսից հովանավորվող մի շարք խմբեր, այդ բողոքները վերածեցին քաղաքացիական անհնազանդության: Իրանի ժողովուրդը, ցուցաբերելով բարձր գիտակցություն, մեկ անգամ ևս ցույց տվեց, որ վերոնշյալ խմբերին թույլ չի տա հասնել իրենց նպատակներին:

 

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այս կապակցությամբ ասաց. "Այս պայքարը ժողովրդի պայքարն  է ընդդեմ հակաժողվրդականների, Իրանի պայքարն է  հակաիրանականների և իսլամի պայքարը հակաիսլամականների դեմ: Եվ այդ պայքարը շարունակվելու է": Խոսելով անցած տարիների ընթացքում տեղի ունեցած սադրանքների մասին, նա հավելեց. "Այս տարիների ընթացքում մի շարք երկրների, ինչպես ԱՄՆ-ի ներկա պաշտոնյաները, հստակորեն դեմ են եղել Իրանի ժողովրդին: Նրանք իրենց չուգունե ձեռքը թաքցրել են թավշե ձեռնոցի մեջ, փորձելով թաքցնել թե ինչ կա այդ ձեռնոցի մեջ: Սակայն այս բոլոր ծրագրերը պատճառ դարձան, որ մարդկանց ու երկրի պաշտոնյաների միջև վստահությունն ավելի խորանա ու ժողովուրդը սովորի, թե ինչպես պետք է պայքարել թշնամիների դեմ :

 

Փաստերը վկայում են, որ Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները նախապես ծրագրված են եղել և ուղղված երկրում քաղաքացիական ապստամբություն բարձրացնելուն: ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին վերջերս հայտարարեց, որ փաստերի համաձայն, այդ բոլոր սադրանքները եղել են նախապես ծրագրված և իրականացվել են մի եռյակի կողմից: Եռյակի մի կողմում եղել են ԱՄՆ-ն ու սիոնիստները, որոնք ներկայացրել են հիմնական նախագիծը: Դրա համաձայն, շարժումները պետք է սկսվեին փոքր քաղաքներից ու տարածվեին դեպի մայրաքաղաք: ԻԻՀ առաջնորդի խոսքերով, եռյակի երկրորդ կողմը եղել է Պարսից ծոցի հարուստ պետություններից մեկը, որն ապահովել է բոլոր ծախսերը: Իսկ երրորդ կողմն այն ահաբեկչական խմբերի վարձկաններն են, ովքեր երկար ժամանակ պատրաստվել են  այդ ապստամբությունների համար:

 

ԻԻՀ առաջնորդի խոսքը վերաբերում է  վերջին գործողություններին, որոնց հրամանատարական շտաբը եղել է հարևան երկրներից մեկում: Դա վկայում է, որ նման դեպքերում չպետք է մոռանալ նաև արտաքին ուժերի դերակատրությունը: 2018թ փետրվարի 13-ին, Մոնաֆեղին ահաբեկչական խմբի ղեկավար Մարիամ Ռաջավին, Սաուդյան Արաբիայի "Աքազ" օրաթերթին տված հարցազրույցում ասաց, որ Իրանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած ապստամբությունների ժամանակ, այդ խումբը մեծ դերակատարություն է  ունեցել: Քաղաքական վերլուծաբան Բահմանինեժադի ասելով, յուրաքանչյուր սադրանք ունի ներքին ու արտաքին պատճառներ: Սադրանքը համաշխարհային բռնատեր ուժերի ամենատարածված միջոցներից է: Նրա ասելով, Իրանի թշնամիները հասել են այն արդյունքի, որ ԻԻՀ համակարգը խորտակելու համար, պետք է  օգտվեն ներքին ուժերից: Եվ հենց այդ պատճառով, աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ-ի գրասենյակները մշակում են տարբեր խմբերին վարժանքներ փոխանցելու ծրագրեր: Նրա տեսանկյունից, այսօր պատժամիջոցների միջոցով առաջացող տնտեսական ճգնաժամերը նպատակ ունեն մարդկանց հիասթափեցնել: Սակայն Իրանի ժողովուրդը մշտապես համախմբված լինելով, ապացուցել է, որ պահպանում է  իր հեղափոխական հոգին, միասնությունն ու գիտակցությունը և պատրաստ է կանգնել սադրանքների դիմաց ու պահպանել իսլամական հեղափոխության ձեռքբերումներն ու արժեքները:

 

 

Mar 11, 2018 20:32 Asia/Yerevan
Մեկնաբանություններ