Իրանի իսլամական հանրապետությունն իրանական 1396 թվականի ընթացքում կարևորեց տարածաշրջանում անվտանգության ու կայնության պահպանությունը: Այս շրջանակում ամենակարևոր հարցերից էին Պաղեստինի ու Եմենի ժողովուրդների անվտանգությունը և Ասիա աշխարհամսում անվտանգության պահպանումը:  Հատկանշական է, որ Եմենն արդեն երեք տարի գտնվում է  Սաուդյան Արաբիայի հարձակումների թիրախում:

Այն ինչ կատարվում է  տարածաշրջանում, կապ ունի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ճակատագրի հետ, քանի որ դա հավաքական անվտանգության ու խաղաղության գործընթացի մի մասն է: Իսկ Իրանի տեսակետից,կայուն անվտանգության ու խաղաղության պահպանումը կախված է մի քանի հարցերից: Դրանցից ամենակարևորն այն է, որ պետք է բացառել օտարների միջամտությունը տարածաշրջանի ներքին հարցերին ու զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների միջև: ԻԻՀ հիմնվելով իր ռազմավարական քաղաքականության վրա, մշտապես հետևել է, որպեսզի աշխարհում հաստատվի խաղաղություն ու անվտանգություն: Իսկ ինչ վերաբերում է  Իրաքին, Աֆղանստանին ու Եմենին, պետք է ասել, որ Իրանը մշտապես փորձել է նպաստել Աֆղանստանում խաղաղության հաստատմանը:  Իրաքի, Սիրիայի ու Եմենի կապակցությամբ Իրանի քաղաքականությունը եղել է նույնը` հաստատել ու պահպանել խաղաղություն ու  անվտանգություն:

National Internet ամերիկյան պարբերականը, քննադատելով 2017թ նոյեմբերին Վաշինգտոնի թշնամական քաղաականությունն Իրանի նկատմամբ, գրել է. "Միջին Արևելքում ԱՄՆ-ի ղեկավարած անվտանգության համակարգը թալանել է այդ երկրի կապիտալը: Չնայած ամերիկացի ստրատեգիստները լուրջ ուշադրություն են դարձնում տարածաշրջանի խնդիրներին, ԱՄՆ-ի միջամտությունը պատճառ է դարձել, որ այդ երկրի ուժը սահմանափակվի: Ի հայտ է եկել այդ երկրի անկարողությունը ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարում և տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցության մեջ: Տարածաշրջանի իրադարձությունները վկայում են, որ արտաքին ուժերի, հատկապես ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ներկայությունը և իրենց շահերը պաշտպանելու ուղղությամբ նրանց ջանքերը, բարդացրել են տարածաշրջանում ապահովության պահպանման գործընթացը":

 

ԻԻՀ, հենվելով իր քաղաքականության վրա, որն է  անվտանգության ու խաղաղության պահպանումը, բազմիցս հայտարարել է, որ բռնությունն ու պատերազմը տեղ չունեն իր ռազմական դոկտրինայում և հենց դա պատճառ է դարձել, որ իսլամական Իրանը համաշխարհային անվտանգության ու խաղաղության ոլոտում ակտիվ խաղացող լինի: Արդյունքում, ի ցույց է դրվել ԱՄՆ-ի իսկական էությունը` տարածաշրջանում անվտանգություն պահպանելու հարցում: ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, անցած հունիսին ունեցած ելույթում,  խոսելով ԻԼԻՊ-ի ստեղծման հարցում ամերիկացիների դերի ու այն մասին, թե այդ երկիրն ինչպիսի ռազմական ու լոգեստիկական հովանավորություն է ցուցաբերել այդ խմբին, նշեց, որ հակաիլիպական կոալիցիայի ստեղծման վերաբերյալ հայտարարությունը սուտ է: Այդ կոալիցիան դեմ է անկառավարելի ԻԼԻՊ-ին: Սակայն նա, ով ցանկանում է  իսկապես ոչնչացնել այդ խմբին, պետք է իրական պայքար մղի դրա դեմ: ԻԻՀ առաջնորդը նշեց. "Այն ձեռքերը, որ ստեղծեցին ԻԼԻՊ-ը, այն վերածեցին գործիքի, որն ամենավայրագ ոճրագործություններն իրականացրեց Սիրիայի ու Իրաքի ժողովուրդների դեմ: Եվ այսօր, ԻԼԻՊ-ի պարտությունից հետո, ԱՄՆ-ն փորձում է այդ խմբավորմանը տեղափոխել Աֆղանստան": Փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ն   պաշտպանելով  Իրաքի Քրդաստանի այն խմբերին, որոնք նպատակ ունեին մասնատել Իրաքը, ինչպես նաև PKK -ին ու Փեժաքին, պատճառ է դարձել, որ այդ շրջանի անկայունությունը խորանա: Այժմ տարածաշրջանի ժողովուրդները եկել են այն արդյունքի, որ Ասիայի արևելքի անապահովությունների պատճառն այն է, որ ԱՄՆ-ն ու տարածաշրջանի որոշ երկրներ պաշտպանում են ահաբեկչական խմբերին ու միջամտում տարածաշրջանի երկրների ներքին հարցերին: Փաստերը վկայում են, որ տարածաշրջանի անվտագության հիմնական գործոնն ԱՄՆ-ն է, Իսրայելը և Սաուդյան Արաբիան: Ուստի Աֆղանստանի  ճգնաժամի ժամանակ, երբ այդ երկրում անապոհովությունը հասել է իր գագաթնակետին, ԻԻՀ-ն, համաշխարհային համակարգի կառուցողական երկխոսության շրջանակներում օգնեց, որպեսզի Աֆղանստանում խաղաղություն հաստատվի: Իրանը համոզված է, որ ահաբեկչությունն ու ծայրահեղությունը, թմրանյութի արտադրությունն ու մաքասանենգությունը, հետամնացությունը, ենթակառուցվածքների բացակայությունը, կրթության պակասը, սահմանափակ ներդրումները, նյութական հնարավորությունների պակասը և հարևան երկրների, մասնավորապես` աֆղանցիների արտագաղթը դեպի հարևան երկրներ, այնպիսի դժվարություններ են ստեղծել Աֆղանստանի ու հարևան երկրների համար, որոնք նրանք միայնակ չեն կարող լուծել: Եվ այս խնդիրները կարելի է լուծել միայն կլառուցողական համագործակցության միջոցով ու առանց երկակի ստանդարտներին հետևելու:

 

ԻԻՀ ՊՆ Ամիր Հաթամին, Աֆղանստանի Պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցում ասել է, որ այդ երկրի անվտանգությունը հնարավոր է միայն տարածաշրջանի երկրների համագործակցության շնորհիվ և այս նպատակի համար պետք է օգտագործել ահաբեկչության դեմ պայքարում ու խաղաղության հաստատման հարցում տարածաշրջանի երկրների հնարավորությունները: Իհարկե ԱՄՆ-ն արդեն երկար տարիներ ներկա է տարածաշրջանում և 1971թ Պարսից ծոցից Բրիտանիայի զինվորականների դուրս գալուց հետո, փորձեց հաստատվել այդ շրջանում: Եվ նույնիսկ Բահրեյնում ԱՄՆ-ն հաստատեց իր ծովուժի 5-րդ ռազմակայանը:

ԱՄՆ ՊՆ Ջեյմս Մատիսը հունվարին ստորագրեց 2018թ պաշտպանական ռամզավարության փաստաթուղթը: Այս փաստաթղթում Իրանի անունը նշվել է 6 անգամ և Թեհրանին ուղղվել են տարբեր մեղադրանքներ: Փաստաթղթում ասվում է , որ Պենտագոնը շարունակելու է Իրանին չեզոքացնելու իր ջանքերը և նպատակին հասնելու համար ստեղծելու է տարածաշրջանային կոալիցիաներ: Ապահով տարածաշրջան ստեղծելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունն ավելի շուտ նման է մի քաղաքական անեկդոտի: ԱՄՆ-ն, լինելով աշխարհում անապահովության աղբյուր, սեպտեմբերի 11-ից հետո հենց այս կոչով Աֆղանստանը և Իրաքը բռնագրավեց: Արդյունքում տարածաշրջանում ստեղծվեց Ալ Ղադիան, որից հետո նաև ԻԼԻՊ-ը: Եվ կարելի է ասել, որ այս ամենը տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության արդյունքն  էր:

Չկագոյի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ջոն Մերշայմերը, Թեհրանում կայացած համաժողովի ժամանակ, որը նվիրված էր Ասիա աշխարհամասի արևմտյան հատվածի իրադարձություններին, նշեց. "Միջին Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականության ամենակարևոր նպատակն է  փոփոխել վարչակարգերը: Եվ ԱՄՆ-ն այդ ուղղությամբ քայլեր է կատարել Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում և Եգիպտոսում: Այս քայքայիչ քաղաքականության արդյունքում, Ասիայի արևմուտքը դարձել է ահաբեկչական խմբերի գործողությունների կենտրոն: Տարածաշրջանը գնալով ավելի անապահով է դառնում նախ ահաբեկչական թաքաֆիրական խմբերի ներկայության և երկրորդ հերթին արևմտյան այն երկրների գործողությունների պատճառով, որոնք իբրև թե ճնշում են այդ խմբերին":

ԻԻՀ առաջնորդը, Թեհրանում կայացած Պաղեստինին նվիրված համաժողովում հայտարարեց, որ արևմտյան երկրները տարածրաշրջանում ստեղծեցին Սիոնիստական վարչակարգը, որպեսզի տարածաշրջանին պարտադրեն երկարաժամկետ կոնֆլիկտ և այդպիսով թույլ չտան, որպեսզի խաղաղություն հաստատվի: Եվ այսօր նրանք նոր սադրանքներ են նյութում: Սակայն Իրանն այսօր համարվում է տարածաշրջանի ամենակարևոր և հզոր խաղացողներից, որը մեծ դեր է կատարում տարածաշրջանային համակարգ ստեղծելու ուղղությամբ և միջին արևելքում քաղաքական, տնտեսական ու անվտանգության կառույցների ձևավորման ուղղությամբ: Անշուշտ, ԻԻՀ բոլոր ջանքերը հիմնված են միջազգային սկզբունքների ու ՄԱԿ-ի կոնվենցիայի վրա: Իրանը փորձում է օրինական համագործակցությունների զարգացման շրջանակում պաշտպանել կայուն տարածաշրջան ստեղծելու ջանքերը: Անցած դեկտեմբերին Սոչի քաղաքում տեղի ունեցած ԻԻՀ, ՌԴ, Թուրքիա ղեկավարների նիստում, Հասան Ռոհանին ասաց."ԻԻՀ առաջին պետությունն էր, որ դրական պատասխան տվեց ահաբեկչության դեմ պայքարում աջակցության Սիրիայի ժողովրդի ու կառավարության խնդրանքին: Մենք լուրջ ենք ահաբեկչության դեմ պայքարում  և  պատրաստ ենք օգնել տարածաշրջանի բոլոր այն երկրներին, որոնք մեզ դիմեն նույն խնդրանքով":

 

 

Mar 11, 2018 20:37 Asia/Yerevan
Մեկնաբանություններ