Ներկայացնում ենք «Վիրտուալ աշխարհ. Հնարավորություններ ու մարտահրավերներ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի թեման է ընտանիքների վիրտուալ գրագիտությունը և երեխաներին ուղղված վտանգների կրճատումը:

 

Այն ազդեցությունը, որ ունենում են վիրտուալ աշխարհը և սոցիալական ցանցերը նոր սերնդի վրա, կայանում է նրանում, որ նրանք սկսում են հասարակությանը նայել իրենց մոնիտորներից  ու հասարակական փոխադարձ հակազդեցությունը ցույց են տալիս պատուհանից այն կողմ:    Պատուհան, որը փակելու համար պարզապես պետք է սեղմել close կոճակը: Ու թերևս ոչ մի փոխարադարձ  հակազդեցության ավարտ այսպես հեշտ չի լինում:

Սոցիալական ցանցերն ամենամեծ ազդեցությունն ունեն 90-ականների սերնդի վրա, քանի որ այն ժամանակից երբ ոտքի են կանգնել, նրանք աշխարհը տեսել են համակարգչի միջոցով և այդ իսկ պատճառով, նրանց  սերունդն  անվանել են  սոցիալական ցանցերի սերունդ: Այս սերունդը տնտեսության, կրոնի, մշակույթի, հասարակության  ու պատմության հետ ծանոթացել է համակարգչի էկրաններից:

Մարդկությանը մատուցած սոցիալական ցանցերի ծառայություններն անվիճելի են: Դրանք մեզ համար ջնջել են ժամանակն ու տարածությունը և մեզ հնարավորություն են տվել շփվել  նրանց հետ, ում հետ երբեք կապ չենք ունեցել: Սոցիալական ցանցերը ստեղծեցին համաշխարհային մշակույթ և նպաստեցին մշակութային բազմազանության ու փոխհարաբերությունների առաջացմանը: Վիրտուալ միջավայրը ազատ տարածություն է բոլորի համար, անկախ տարիքից, սեռից կամ գիտելիքից: Եվ միայն մեկ անդրոիդի համակարգով ճշտված հեռախոսի կամ թաբլոիդի միջոցով, այսօր կարելի է մտնել տարբեր սոցիալական ցանցեր, շփվել օգտատերերի հետ, ովքեր դառնում են վիրտուալ ընկերներ  և մտքեր ու տեղեկատվություն փոխանակել նրանց հետ: Սակայն հակառակ այն պատկերացման որ գություն ունի, վիրտուալ միջավայրում շփումներն  ու գրառումները կարող են բացասաբար ազդել մարդու իրական կյանքի վրա, խանգարել մարդկանց միտքը և նույնիսկ փոփոխության ենթարկել նրա աշխարհայացքն ու վարքը: Դա կարող է  կործանանար ազդեցություն ունենալ մի հասարակության վրա, որը արագ տեմպով փոփոխության է ենթարկվում և որի մշակույթը պատրաստ չէ  հաղթահարել նման ազդեցությունը:

Սոցիալական ցանցեր կամ տարբեր խմբեր մուտք գործելիս, պետք է զգույշ լինել, քանի որ որոշ խմբեր ունեն բովանդակություն, որը հակասում է տվյալ խմբի անվանը: Հետևաբար, չպետք  է մտնել տվյալ խումբ և շարունակել անդամակցել դրան, քանի որ  այդ խմբերի բովանդակությունը կարող է  ազդել մարդու վրա: Եվ այդ ազդեցությունը չի սահմանափակվի միայն վիրտուալ միջավայրով: Իրանում անցկացված վերջին հետազոտությունների համաձայն, օգտատերերը օրական միջինը 5-9 ժամ անցկացնում են համացանցում: Իսկ ընդհանուր առմամբ, իրանցիների 53 տոկոսը և 18-29 տարեկան երիտասարդների  72 տոկսը սոցիալական որևէ ցանցի անդամ են: Ինչ վերաբերում է  համացանցում ժամանակը անցկացնելու նպատակներին, ապա տվյալների համաձայն`օգտատերերի 35 տոկոսը վիրտուալ միջավայր է մտնում առանց որևէ նպատակի, 31 տոկոսը` օնլայն կապեր հաստատելու համար, 27 տոկոսը` բարոյական շարժառիթներով, իսկ 7 տոկոսը` որևէ ինֆորմացիա ստանալու նպատակով:

Շատերը երկար ժամանակ են անցկացնում համացանցում, առանց որևէ նպատակի և հետ են մնում իրենց առօրյա գործերից ու կյանքից: Այդ պատճառով հարկարվոր է ճիշտ կառավարել այդ ժամանակը: Իսկ եթե անձը միայնակ չի կարող դա անել, պետք է օգտվի ընտանիքի անդամների կամ ընկերների օգնությունից:

Այդ կապակցությամբ, ձեզ ենք ներկայացնում մի քանի կարևոր խորհուրդ

1. Մշտապես օնլայն չլինել-Մշտապես օնլայն լինելու անհրաժեշտություն չկա, և անհրաժեշտ է ժամանակ տրամադրել նաև այլ գործերին:

2. Օգտատիրոջ հաշիվների կրճատում- Հարկավոր չէ օգտատիրոջ հաշիվ ունենալ բոլոր սոցիալական ցանցերում: Այդ հաշիվները  պետք է բացվեն` ելնելով ձեր հետաքրքրություններից: Գոյություն ունեցող հավելվածների միջոցով հնարավոր է բոլոր հաշիվները մեկտեղել:

3. Բովանդակության օգտակարություն- Օգտատերերն ավելի լավ է  նկարներ պատճենելով, իրենք ստեղծեն բոնադավակությունը և այն քննարկեն այլ օգտատերերի հետ:

4. Անդամակցություն մասնագիտական ցանցերին - Օգտատերերին առաջարկվում է  սոցիալական ցանցերում ու մասնագիտական խմբերում անցկացրած իրենց ժամանակը ճիշտ կառավարել ու տնօրինել: Այն սոցիալական ցանցերը, որոնք նպաստում են անձանց կրթությանն ու կարիերային, կարող են լավ խորհրդատուներ լինել օգտատերերի համար: .

Օգտակար ու անվտանգ սոցիալական ցանցերի ստեղծումը վտանգավոր սոցիալական ցանցերի դեմ պայքարում,   ծնողների, ուսուցիչների, մշակույթի, կրթության ոլորտի պաշտոնյաների, գիտելիքների մակարդակի բարձրացումը, փորձագետների կարծիքը հաշվի առնելը  և ճիշտ ծրագրումը, կարող են նպաստել վիրտուալ միջավայրի կործանանար ազդեցության դեմ պայքարին:

 

Mar 13, 2018 20:30 Asia/Yerevan
Մեկնաբանություններ