1989թ հուլիսի 11-ին աշխարհում ծնվեց 5 միլիարդերորդ մարդը: Այն ժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էր Խավիեր Պերես դե Կուելյարը, ով մտահոգություն հայտնելով բնակչության աճի կապակցությամբ, հայտարարեց, որ այս ծնունդով աշխարհում սկսվում է նոր ժամանակաշրջան և լրջորեն պետք է ուշադրություն դարձնել կրթական, առողջապահական ու հասարակական ծառայությունների հարցին:

Այն ժամանակ ՄԱԿ-ն առաջարկեց հուլիսի 11-ը հռչակել Բնակչության համաշխարհային օր, որպեսզի բոլորն ուշադրություն դարձնեն այս խնդրին: Մեր հաղորդումը նվիրված է այս օրվան:

 

ՄԱԿ-ի բնակչության վարչությունը  մինչև 2017թ.մարդկության պատմության ողջ ընթացքում ծնված մարդկանց թիվը հաշվել է 7 միլիարդ հոգի: Այսպիսով, աշխարհի բնակչությունը 1804թ կազմում էր մեկ միլիարդ, 1927, 1960 և 1974թթ աշխարհի բնակչությունը ավելացել է 2, 3 և 4 միլիարդով: Վերջին տվյալների համաձայն, 2017թ սկզբին աշխարհի բնակչությունը եղել է 7 միլիարդ 285 միլիոն մարդ: Այս տվյալները ցույց են տալիս, որ մարդու պատմության ընթացքում ողջ բնակչության 1/15-րդը ներկա դրությամբ ողջ է: Պետք է ասել, որ աշխարհի բնակչության 60 տոկոսն ապրում է  Ասիայում, 20 տոկոսը` Չինաստանում, 15 տոկոսը` Հնդկաստանում: Այսինքն, աշխարհում յուրաքանչյուր երեք մարդուց մեկը չինացի է կամ հնդիկ: Բնկաչության 12 տոկոսն ապրում է  Աֆրիկայում, 11 տոկոսը` Եվրոպայում: Աշխարհի բնակչության շուրջ 13 տոկոսը գտնվում է  Հարավային ու Հյուսիսային Ամերիկաներում: Իսկ աշխարհի ամենաքիչ բնակչությունն ունեն Վատիկանը`800 հոգով և Նաուրու հանրապետությունը` 9378 մարդով: Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Ինդոնեզիան, Պակիստանը, Բրազիլիան միասին, ունեն մոլորակի բնակչության կեսը:

 

Ներկայացրած թվերը ցույց են տալիս, որ յուրաքանչյուր մեկ րոպեում ծնվում է  միջին հաշվով 150 մարդ: ՄԱԿ-ի բնակչության հարցերով փորձագետները հայտարարել են, որ մինչև 2050թ աշխարհի բնակչությունը հասնելու է 8 միլիարդի: Իհարկե այս աճի տեմպն ավելի շատ նկատելի են զարգացող երկրներում, այդ թվում`Հնդկաստան, Նիգերիա, Պակիստան, Կոնգո, Եթովպիա, Տանզանիա, Ինդոնեզիա, Ուգանդա: Հնդկասկատնը մինչև 2022թ ավելի շատ բնակչություն է  ունենալու, քան Չինաստանը:   

Բնակչության աճի արագ տեմպը հատկապես կրկնակի է Աֆրիկա աշխարհամասում: Ֆրանսիայի մարդաբանական հետազոտությունների ինստիտուտի ասելով, մարդկության առջևում կա մեծ փոփոխություն և դա Աֆրիկայում բնակչության կտրուկ աճն է: Ներկա դրությամբ, աշխարհի բնակչության յուրաքանչյուր 6 հոգուց մեկն ապրում է  Աֆրիկայում: Իսկ առաջիկա 100 տարվա ընթացքում, յուրաքանչյուր երեք մարդուց մեկն ապրելու է Աֆրիկայում: Չնայած ՄԻԱՎ վիրուսն ավելի տարածված է Աֆրիկայում, սակայն 2017թ տվյալներով 1.2 միլիարդ բնակչություն ունեցող սև մայրցամաքում, 2050թ բնակչությունը կրկնապատկվելու է: Իսկ մինչև 2100թ բնակչությունը հասնելու է մոտավորապես 4.5 միլիարդի: ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն, կյանքի միջին տևողությունը 1990թ 65 տարեկանից  2010թ հասել է 70 տարեկանի: Իսկ 2045թ այս ցուցանիշն ավելանալու է մինչև 77 տարեկանը: Պակասելու են երեխաների մահացության դեպքերը, ինչն ավելի է մեծացնելու բնակչության թիվը:

Ֆրանսիայի մարդաբանական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ժիլ Պիզոնի ասելով. «Թեև ծննադաբերության ընդհանուր մակարդակը ողջ աշխարհում նվազել է, սակայն տարբեր երկրներում ցուցանիշները տարբեր են»: Նրա ասելով, 1950 թ, յուրաքանչյուր կին, միջին հաշվով ուներ 5 երեխա: Այս ցուցանիշն այսօր կես է դարձել: Այսօր Թայվանում ու Հարավային Կորեայում  յուրաքանչյուր կին ծնում է միջին հաշվով 1,2 երեխա: Ամենամեծ ցուցանիշն այս առումով, պատկանում է Նիգերիային` 7,3: Պիզոնի ասելով, այն երկրները, որտեղ միջին հաշվով յուրաքանչյուր կնոջ ծննդաբերությունը հասնում է  3-ի, աֆրիկյան երկրներն են: Այս ցուցանիշները վերաբերում են նաև Արաբական թերակղզու մի քանի երկրների, Պակիստանին, Աֆղանստանին և Հնդկաստանի հյուսիսին:

Իսկ այն երկրները, որոնք ունեն բնակչության բացասական աճի խնդիր, ունեն նաև ծերացող բնակչություն: Քանի որ երիտասարդ բնակչությունը համարվում է  յուրաքանչյուր երկրի կապիտալը, բնակչության  ծերացումը լուրջ խնդիր է համարվում երկրների համար: 2010-2015թթ  83 երկրներում, որտեղ ապրում է  աշխարհի բնակչության 46 տոկոսը, փոխարինող բնակչության թիվն ավելի քիչ է եղել: Հենց այդ պատճառով, նման երկրները ծննադաբերությունը խրախուսելու կապակցությամբ լուրջ ծրագրեր են մշակում: Իսկ այն զարգացող երկրները, որտեղ բնակչության աճի միտումը շատ արագ է, լուրջ խնդիրների առջև են կանգնում: Այս երկրներում շուրջ 663 միլիոն մարդ զրկված է խմելու ջրից: Իսկ 2015թ զեկույցների համաձայն, 715 միլիոն մարդ կանգնած է թերսնման վտանգի առջև: Աշխարհի բնակչության 1/9-րդը գիշերները սոված են քնում: Իսկ օրական 25 հազար մարդ մահանում է թերսնումից: Նրանցից 18 հազարը մահանում են 5 տարեկանը չբոլորած: Դրան զուգահեռ, բազմաթիվ են առողջապահական խնդիրները, ընտանիքներում բռնությունները, անգործությունը, օդի աղտոտվածությունը և այլն: Իսկ վերջին տարիների պատերազմները եղել են հիմնականում բնակչության աճի ու ռեսուրսների պակասի պատճառով: Նման պայմաններում կարևորվում է  ընտանիքի ու բնակչության վերաբերյալ լուրջ ծրագրի մշակման հարցը, ինչը ընտանիքին տալու է ապահովություն և առողջություն: Հենց այս պատճառվ, այսօր որոշ երկրներ, ինչպես Հնդկաստանը և Չինաստանը, ծնելիությունը կառավարելու ուղղությամբ լուրջ ծրագրեր են մշակում: Իսկ այս ծրագրերը հաջողություն կունենան այն ժամանակ, եթե հարգվեն ընտանիքի մարդու իրավունքները:

1968թ. Մարդու իրավունքների միջազգային կոնֆերանսում առաջին անգամ ծննդաբերության վերաբերյալ ծրագրի մշակումը որպես մարդկային իրավունք հաստատվեց: Այս կոնֆերանսի բանաձևը, որը հռչակված է որպես Թեհրանի բանաձև, ասում է, որ ծնողներն ունեն իրավունք որոշելու իրենց երեխաների քանակն ու երեխաների միջև տարիքային տարբերությունը:   Եվ ՄԱԿ-ն այս տարի բնակչության համախարհային օրը հռչակել է «Ընտանիքի պլանավորումը` մարդու իրավունք» կարգախոսով: Այս կապակցությամբ հատկապես կարևոր է, որ այս հարցում չլինի խտրություն, ընտանիքները հնարավորություն ունենան օգտվել ծառայություններից ու ապրանքներից, հարգվի ընտանիքների իրավունքը, ընտանիքի մասին ինֆորմացիան մնա գաղտնի: Սա շեշտվել է նաև ՄԱԿ-ի կողմից:

Իհարկե այսօր բազմաթիվ երկրներ եկել են այն եզրակացության, որ բնակչության աճը կարող է լինել և հնարավորություն և սպառնալիք: Յուրաքանչյուր երկրի համար առողջ, ապահով բնակչությունը համարվում է հնարավորություն: Սակայն հակառակ դեպքում դա կարող է դառնալ սպառնալիք: Այս հարցին ուշադրությունը դարձնելը կարող է  համարվել չափորոշիչ` ընտանիքների պլանավորման համար:

 

 

Պիտակ

Jul 11, 2018 10:22 Asia/Yerevan
Մեկնաբանություններ