Մոնաֆեղին (Մոջահեդինե խալղ) ահաբեկչական խմբավորումն օգտվում է Արևմուտքում և Եվրոպայում գործողությունների ազատությունից, չարաշահելով այդ ազատությունը:

 

Այդ խմբավորումն ամեն տարի Ֆրանսիայում իրականցնում է համաժողովներ, որոնց նպատակն է պրոպագանդել սեփական գործունեությունը և հանդես գալ ԻԻՀ ընդդիմադիրի դերում:

Այս համաժողովներն անցակցվում է  ամեն տարի` Փարիզի մերձակայքում, ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային դաշնակիցների աջակցությամբ ու հովանավորությամբ: Այստեղ կարևոր է նշել այս համաժողովներին արևմտյան երկրների պաշտոնյաների ներկայությունն այնպիսի երկրների պաշտոնյաների կողքին, ինչպես` Սաուդյան Արաբիան: Նրանց նպատակն է  ծանոթանալ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման ծրագրերին և աջակցել դրանց: Անցած տարի, այս խմբավորման ամենամյա համաժողովին ներկա էր նաև Սաուդյան Արաբիայի նախկին հետախույզ Թորքի Ալ Ֆեսալը:

ԱՄՆ նախագահի փաստաբան և Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին այս տարի Փարիզում տեղի ունեցած Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման համաժաղովի մասնակիցներից էր, ով հանդես եկավ ելույթով: Շարունակելով Վաշինգտոնի կողմից հնչեցվող հակաիրանական հայտարարությունները,  Ջուլիանին Վաշինգտոնի կողմից Իրանում իշխանափոխություն  իրականացնելու խոստում տվեց և նշեց, որ Դոնալդ Թրամփն այս ճանապարհին հաջողության կհասնի:

Ավելի վաղ, ամերիկյան NBC հեռուստաալիքն առաջին անգամ ցուցադրեց Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման Ալբանիայում գտնվող գրասենյակի մասին տեսանյութ, որում խոսվում էր  այդ խմբավորման հետ Թրամփի կառավարության անդամների, մասնավորապես`Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական`Ջոն Բոլթոնի, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիի կապերի մասին, նշելով, որ վերջիններս խմբավորման հավաքներում ունեցած ելույթների դիմաց ստանում են խոշոր գումարներ:  

Անդրադառնալով Մոնաֆեղին խմբավորման հետ Ջուլիանիի կապերին, հեռուստաալիքը նշել է, որ այդ կապը սկսվել է 2008թ: Ջուլիանին հայտարարում էր, որ խմբավորման անուննն ահաբեկչական խմբավորումների ցանկում ընդգրկելը սխալ է և պնդում էր որ խմբավորման կողմից գումար չի ստացել:  

Այս տարվա հավաքին մասնակցած արտասահմանցի պաշտոնյաներից էին Կանադայի նախկին վարչապետ Ստեֆան Հարփերը, ԱՄՆ էներգետիկայի նախկին նախարար և Նյու-Մեքսիկո նահանգի նախկին նահանգապետ Բիլ Ռիչարդսոնը, Էֆ Բի Այի նախկին պետ Լուիս Ֆրին, նախկին դեմոկրատական սենատոր Ռոբերթ Տորիչելին, Սաուդյան Արաբիայում բնակվող ամերիկացիների հարցերով կոմիտեի նախագահ Սալման Ալ-Անսարին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նյուտ Գինգրիչը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան և սպորտի նախկին խորհրդական նախարար Ռամա Յադը, ԱՄՆ բանակի նախկին  հրամանատար Ջորջ Կեյսին, Կանադայի մեկ այլ նախկին վարչապետ Ջոն Բորդը,  Ֆրանսիայի նախկին ՊՆ Բերնարդ Քուշները, Եմենի նախկին ԱԳ նախարար Ռաադ Յասինը, Ալբանիայի Հանրապեական կուսակցության առաջնոևրդ Ֆաթմեր Մեդիոն և Գերմանիայից ու Ալբանիայից մարդու իրավունքների ոլորտի մի շարք ներկայացուցիչներ: Սա վկայում է  այն մասին, որ աևմտյան երկրներն ու նրանց դաշնակիցներն աջակցում են այս կազմակերպության ղեկավարներին: Փաստերը վկայում են, որ 1980թ Իրանում և 1990թ Իրաքում Մոնաֆեղին  խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությունների ժամանակ նույնպես այս խմբավորումն ունեցել է արևմուտքի աջակցությունը:

Գարդիան օրաթերթն անդրադառնալով Մոնաֆեղին  խմբավորման այս տարվա հավաքին ամերիկացի 33 նախկին պաշտոնյաների ներկայությանը, գրել է. «Հայտնի չէ, թե արդյոք այս հավաքում ելույթ ունեցած պաշտոնյաները դրա դիմաց գումար ստացել են թե ոչ: Սակայն հայտնի է, որ Մոնաֆեղին խմբավորումը մեծ գումարներ է վճարում բանախսոներին»:

Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը անդամների խիստ պակաս ունի և վերջին տարիներին նույնիսկ ստիպված է եղել վարձել մի խումբ մարդկանց, որպեսզի մասնակցեն իր ամենամյա հավաքներին:

Գարդիան օրաթերթը, 2018թ հունիսին այս խմբավորման Փարիզում կայացած հավաքի մասին գրել է. «Մասնակիցները Չեխիայից, Սլովենիայից, Լեհաստանից, Գերմանիայից էին: Նրանց մեջ կային նաև սիրիացի փախստականներ: Նրանք հրավիրվել էին Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Այս մասնակիցներին խմբավորման անդամները խոստացել էին տրամադրել սնունդ: Հավաքին մասնակցում էին նաև Գերմանիայում ապաստանած հարյուրավոր սիրիացի փախստականներ: Նրանցից շատերը, բանախոսությունների ժամանակ կիսաքնած վիճակում նստած էին ծառերի տակ: Մի երիտասարդ սիրիացի կին, որ հավաքին էր եկել  իր երկու զավակների հետ, Գարդիանի հետ զրույցում ասել է. «Մենք այս հավաքի մասին տեղեկացանք Ֆեյսբուքից և որոշեցինք գալ Փարիզ: Ես նախկինում չեմ եղել Փարիզում և այս խմբավորման մասին էլ երբեք չեմ լսել»»:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ն Մոնաֆեղին  ահաբեկչական խմբավորումից օգտվում է  իր հակաիրանական քաղաքականությունն առաջ տանելու համար: Ամեն դեպքում, ինչպես գրում են որոշ ԶԼՄ-ներ, ներկա դրությամբ Թրամփի և նրա կառավարության որոշ անդամների միջև տարաձայնություններ կան Իրանի նկատմամբ այդ երկրի վարած քաղաքականության կապակցությամբ: Թրամփի որոշ խորհրդականներ գտնում են, որ Իրանի նկատմամբ ճնշումները պետք է ավելի սաստկացվեն: Մեկ այլ խումբ համոզված է, որ Իրանի վրա պետք է ճնշում գործադրել ՀԳՀԾ-ի փոփոխության միջոցով: Համաձայնություն, որը կներառի ոչ միայն Իրանի միջուկային ծրագիրը, այլև Թեհրանի տարածաշրջանային քաղաքականությունը:

Ազգային Անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնն  այն  բարձրաստիճան պաշտոնյաներից է, ով   Իրանում համակարգի փոփոխության կողմնակիցներից է: Բոլթոնը մասնակցել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման վերջին հավաքներին և հայտարարել, որ կողմ է ԻԻՀ համակարգը տապալելուն ուղղված քաղաքականություններին:  

Christian Science Monitor օրաթերթը գրում է. «Բոլթոնը, նախկին դեմոկրատ սենատոր Պատրիկ Քենեդին, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին և Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի նախկին նախագահ Մայքլ Սթիլը, այս հավաքում ունեցած ելույթների համար ստացել են մեծ գումարներ»:   

Բոլթոնը ԱՄՆ այն պաշտոնյաներից է, ովքեր լոբբիստական ակտիվ գործունեություն են ծավալել ահաբեկչական խմբավորումների ցուցակից Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անունը հանելու համար: Ամերիկացի նախկին պաշտոնյաների ջանքերն արդյունք տվեցին և 2012թ., Մոնաֆեղին  ահաբեկչական խմբավորման անունը, չնայած իր կողմից իրականացված ահաբեկչական բազմաթիվ գործողություններին, դուրս բերվեց ահաբեկչական խմբավորումների ցուցակից: Բոլթոնը համոզված է, որ Մոնաֆեղին խմբավորումը կարևոր ուժ է ԻԻՀ համակարգը տապալելու նպատակին հասնելու հարցում:  

«Դիֆոնս Փոսթ»-ի գլխավոր խմբագիր Ջոն Սթոքերը, որը երկար տարիներ անդրադարձել է Մոնաֆեղին  խմբավորման գործունեությանն ասում է, որ մինչ այժմ Ջոն Բոլթոնն այս խմբավորումից ստացել է 180 հազար դոլար`վերջինիս գովազդելու համար:

Դոնալդ Թրամփի կառավարության ներսում հակաիրանական քաղաքականությունների կապակցությամբ տարաձայնությունների պատճառներց մեկն այսպես կոչված «արտաքին» խորհրդատուների ազդեցությունն է, որոնց հետ Թրամփը մշտապես խորհրդակցում է  քաղաքական հարցերի շուրջ: Այս խորհրդականները պաշտոնական ներկայություն չունեն Թրամփի կառավարությունում: Նրանց թվին են պատկանում Ռուդի Ջուլիանին, ով հանդիսանում է Թրամփի փաստաբանը: Ջուլիանին նույնպես մասնակցել է Մոնաֆեղին խմբավորման հավաքներին, այդ թվում նաև սույն թվականի հունիսի 30-ին կայացած հավաքին: Այս անգամ ևս նա խոսել է Իրանի համակարգը փոխելու անհրաժեշտության մասին: Այդ պատճառով պետք է նշել, որ Թրամփի կառավարությունը, որի կազմում հիմնականում ծայրահեղականներ են, ինչպես Ջոն Բոլթոնը, արտաքին քաղաքականության մեջ նույնպես դրսևորում է ծայրահեղական մոտեցում: Եվ այս կառավարությունը Մոնաֆեղին խմբավորումից օգտվում է  իր հակաիրանական քաղաքականությունն իրականցնելու հարցում: Եվ Ռուդի Ջուլիանին, ով հանդիսանում է  Դոնալդ Թրամփի փաստաբանը և Ջոն Բոլթոնի աջակիցը, մեծ ազդեցություն ունի Դոնալդ Թրամփի վրա:

Հունիսի 30-ին Փարիզում Մոնաֆեղին խմբավորման հավաքում ունեցած ելույթում Ջուլիանին նշել է, որ հակաիրանական պատժամիջոցների վերկանգնման նպատակն է  Իրանում համակարգի փոփոխությունը: Իր ելույթում Ջուլիանին նշել է. «ԻԻՀ ռեժիմի փլուզումը հեռու չէ և մոտ ապագայում տեղի կունենա: Իսկ ԱՄՆ-ն  կշարունակի պատժամիջոցների կիրառումը, մինչև դա տեղի ունենա»:   

Ջուլիանիի խոստումն ավելի  շուտ ցանկություն է, քան իրականության վրա հիմնված հայտարարություն: Ամերիկացիներն արդեն երկար տարիներ, հեղաշրջումներին աջակցելուց  մինչև Իրաքի բասական ռեժիմին պաշտպանելը և այժմ Իրանի դեմ կոալիցիա կազմելով, փորձում են տապալել իսլամական հանրապետության վարչակարգը: Սակայն նրանք մոռանում են, որ այս վարչակարգի թիկունքին կանգնած է ժողովուրդը:

Այդուհանդերձ, Մոնաֆեղին ահաբեկական խումբն ունի լուրջ խնդիրներ: Նախ` այս խումբը հեղինակազրկված է իրանցիների մոտ, քանի որ Իրան-Իրաք պատերազմում  կանգնել է Իրաքի բաասական ռեժիմի կողքին, լրտեսություն է  իրականացրել իսրայելական ու արևմտյան հետախուզական կազամկերպությունների համար:

Գարդիանն այս կապակցությամբ գրում է. «Բոլոր փորձագետները նշում են, որ Մոնաֆեղին ահաբեկչական խումբը նվազագույն աջակցությունն ունի Իրանում, քանի որ օգտվում է  բռնության միջոցներից և սերտ կապեր ունի Իսրայելի անվտանգության ծառայությունների հետ: Երկրորդ հերթին, այս խմբի անդամներն արդեն դառնում են միջին հասակի մարդիկ ու ծերեր, որոնք այլևս չունեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորություն: Խմբավորումը վերջերս չի կարողանում նոր անդամներ հավաքագրել և միայն ցուցադրական քայլեր է կատարում»:

Ներկայումս այս խմբավորումը հաստատվել է Ալբանիայում: Սակայն քանի որ խմբավորման հանցագործությունների մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, ալբանացիները բողոքում են իրենց երկրում այս խմբավորման նեկայության դեմ:

Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ Մոնաֆեղին խմբավորումը քաղաքականապես սնանկացել է և ԱՄՆ-ն իր ծրագրերն իրականցնելու համար, հույսը դրել է այս խմբավորման վրա:

 

 

 

 

 

 

 

Պիտակ

Jul 11, 2018 20:54 Asia/Yerevan
Մեկնաբանություններ