Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի տեսակետներն այն մասին, թե որոնք են չզարգացած երկրների գիտական հետամնացության պատճառները:

Բարև Ձեզ, հարգելի բարեկամներ, ներկայացնում ենք «Գիտական հեղափոխությունը և գիտության արտադրության շարժումն Իրանում» հաղորդաշարի հերթական թողարկումը: Նախորդ երկու հաղորդումների ժամանակ քննարկեցինք Այաթոլլահ Խամենեիի տեսակետներն իսլամական ու արևմտյան քաղաքակրթությունների վերաբերյալ: Նշեցինք, որ Այաթոլլահ Խամենեիի կարծիքով, գիտությունն ու հավատքը փոխկապացված են և իսլամական քաղաքակրթությունը հիմնված է հենց այս սկզբունքի վրա: Խոսեցինք նաև արևմտյան քաղաքակրթության մասին: Ներկայացրեցինք եկեղեցու կրոնական և գիտական իմաստնության բախումը միջին դարերում: Բացի այդ, խոսեցինք այն մասին, թե Արևմուտքն ինչպես օգտագործեց գիտությունը` որոշ ժողովուրդների վրա ճնշում գործադրելու համար: Քննարկեցինք մոնոպոլիայի հարցը, ինչպես նաև խոսեցինք այն մասին, թե գիտությունն ինչպես է ոչնչացրել կենսոլորտը:  

Այաթոլլահ Խամենեի

 

Այս հաղորդման ժամանակ կներկայացնենք Այաթոլլահ Խամենեիի տեսակետները չզարգացած երկրների գիտական հետամնացության մասին և թե ինչ գործոններ արգելք հանդիսացան որպեսզի այդ երկրները չհասնեն գիտական վերելքի:

Այաթոլլահ Խամենեիի տեսակետից, արևմտյան երկրները դեմ էին զարգացած տեխնոլոգիայի ու գիտության փոխանցմանը այլ երկրներին: Արևմուտքը տարբեր միջոցներով արգելքներ առաջացրեց, որպեսզի անկախ երկրները չկարողանան տիրապետել ժամանակակից գիտությանը: Այաթոլլահ Խամենեիի կարծիքով, արևմտյան երկրները, նվաստացնելով ժողովուրդներին, նրանցից խլելով նախաձեռնության իրավունքն ու գիտական քաջությունը, թույլ չտվեցին, որ վերջիններս գիտական զարգացում արձանագրեն:  ԻԻՀ առաջնորդի կարծիքով, Արևմուտքը ոչ միայն խոչընդոտեց այս երկրների գիտական զարգացմանը, այլ նրանց հոգեպես թուլացրեց, որպեսզի մտածեն, որ չեն կարող զարգանալ: Նա ասում է. «Հուսալքությունը արգելք է հանդիսանում ինքնավստահության և արդյունքի հասնելու ճանապարհին: Հուսալքություն այսինքն`չհավատալ հեռանկարին: Իսկ դա նշանակում է, որ հեռանկարը սև է, իսկ գիտական տարածությունը` շատ մեծ: Իրականությունն այն է, որ մենք տարածություն ունենք գիտական աշխարհից: Այս տարածությունը տալիս են մեր երեսով, ասելով. Մի՞թե դուք կարող եք ընթանալ զարգացման ճանապարհով: Մի՞թե դա հնարավոր է: Այսպիսով, երիտասարդ գիտնականներին փորձում են հուսահատեցնել: Սակայն ես ասում եմ . Այո, կարելի է: Ինչո՞ւ չի կարելի: Տարածությունը չպետք է մեզ հուսահատեցնի: Մենք կարող ենք գիտական շարժումն առաջ տանել, հզորացնել և կրճատել դեպի գիտություն տանող տարածությունը»:  

Այաթոլլահ Խամենեին նշում է, որ շատ երկրներում, այդ թվում նաև նախահեղափոխության շրջանի Իրանում նման իրավիճակի պատճառն այն է, որ արևմտամետ մտավորականներին կուրացրել է արևմտյան գիտական զարգացումն ու նրանք չեն կարողանում տեսնել իրենց պատմությունը, ինքնությունն ու կարողությունները: Նրանք նաև անկարող են տեսնել արևմտյան քաղաքակրթության թույլ կողմերը: Այդպես էր նաև Իրանում, նախքան հեղափոխության հաղթանակը: Նա ասում է. «Արևմտամետ մտավորականները մեղավոր են նրանում, որ մարդկանց ներշնչեցին, որ Իրանը ոչինչ է, իրանցու միտքը, գիտությունը, արվեստն ու պատմությունն անարժեք են: Իսկ երբ դուք զգաք, որ անարժեք եք, ի՞նչ պետք է անեք: Բնականաբար կապաստանեք այնտեղ, որտեղ ձեր կարծիքով գոյություն ունի արժեք: Իսկ դա այնտեղ է, որտեղ իրենք են որոշել` Արևմուտքում: Այսպես, Արևմուտքը տարբեր երկրների հետ մղեց գիտական առաջընթացից ու թույլ չտվեց, որ ձգտեն գնալ առաջ: Հակառակ դեպքում, իսլամական երկրներն ունեին այդ գիտական ներուժը: Ահա թե ինչու ենք  մենք հետ մնացել գիտության քարավանից»:

 

Այաթոլլահ Խամենեիի կարծիքով, Իրանի իսլամական հեղափոխությունը մեծացրեց մարդկանց ինքնավստահությունը և պատճառ դարձավ, որ երիտասարդների ընդունակությունները զարգանան: Հենց այդ պատճառով էլ քայքայվեց արևմուտքից կախվածությունը: Նա ասում է. «Նախքան հեղափոխությունը, երիտասարդներին ու հասարակության մյուս խավերին թույլ չէր տրվում նախաձեռնող լինել և ինքնուրույն: Սակայն հեղափոխությունը վերակենդանացրեց անկախությունն ու ինքնավստահությունը:Իսլամական հեղափոխությունը կարողացել է Իրանին տալ գիտական զարգացման հնարավորություն: Մեր գիտական զարգացումն այս դժվար ժամանակաշրջանում ավելի մեծ է եղել, քան անցած 58 տարիների ընթացքում, երբ աշխարհը գիտական մեծ ձեռքբերումներ է ունեցել»:

«Իսլամական հեղափոխությունը փրկեց համալսարանը երկու արատներից: Նախ, համալսարանը դարձրեց ինքաբավ, անկախ ու ինքնավստահ և գիտություն արտադրող: Երկրորդ հերթին, ամրացրեց համալսարանի կապը ժողովրդի հետ և ժողովրդական մշակույթի հետ». ասում է  Այաթոլլահ Խամենեին:

Իսկ տարբեր երկրների, այդ թվում նաև Իրանի դեմ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների մասին ասում է. «Այս բոլոր դժվարությունները կարող են որպես աստիճան ծառայել մի մարդու և մի ժողովրզդի զարգացման համար: Իրան-Իրաք պատերազմի ժամանակ Իրանը շրջափակվեց, փակեցին գիտության ու արտադրության, ինչպես նաև մեր արտահանման ուղիները:  Մեզ նույնիսկ սովորական սպառազինություն չտվեցին: Սակայն մեր ժողովուրդն այս իրավիճակը ծառայեցրեց իր զարգացման համար»:  

Այդ տարիների զարգացումների մասին նա ասում է. «Եթե պատժամիջոցները չկիրառվեին, մենք չէինք ունենա այն, ինչ ունենք այսօր: Պատժամիջոցները չկարողացան մեծ ազդեցություն ունենալ Իրանի գիտական զարգացման վրա: Այն հնարավորությունները, որ ԻԻՀ կարողացավ ձեռք բերել սեփական ուժերով և որոնք հիացրեցին ողջ աշխարհին, տեղի ունեցան պատժամիջոցների պայմաններում: Այսինքն, պատժամիջոցները ոչ միայն չազդեցին Իրանի վրա, այլ մեզ ստիպեցին մտածել ու առաջ շարժվել»:

ԻԻՀ առաջնորդը հավելում է. «Այն ժողովուրդը, որն ունի գիտական ձեռքբերումներ և կարողանում է  գիտություն արտադրել, բնականաբար նաև ինքնավստահ է և ունի արժանապատվություն: Եթե այս արժանապատվությունն ու ինքնավստահությունը լինեն մի ժողովրդի մեջ, շատ հարցեր կլուծվեն»: Նրա ասելով, Արևմուտքի տնտեսական ու ռազմական ուժը հիմնված է գիտական ուժի վրա: «Այսօր նրանք աշխարհում իրենց խոսքն  առաջ են տանում և շարժվում են միջազգային օրենքների դեմ: Միջամտում են երկրների ներքին հարցերին ու դրա համար վատ չեն զգում: Ինչու, որովհետև ունեն տնտեսական, քաղաքական ու գիտական ուժ: Հենց այս իրավիճակից ելնելով, երկրները պետք է ունենան գիտական ուժ: Մենք ունենք միջազգային ուժի կարիք, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակներին: Իսկ այդ ուժը ձեռք է բերվում գիտությունից: Եթե մի ժողովուրդ կարողանա գիտության միջոցով իր խոսքը հասցնել աշխարհին, կարող է իր խոսքն առաջ տանել նաև քաղաքականության մեջ ու զարգանալ տնտեսապես: Ահա թե որքան կարևոր է գիտության դերը»:  

Մեծարգո Այաթոլլահ Խամենեիի կարծիքով, գիտական արտադրւթյան շարժումը կարևոր է գիտական ուժի ձևավորման համար, հատկապես այնպիսի անկախ երկրներում, ինչպես Իրանում: Նա համոզված է, որ միայն այդպես կարելի է կրճատել Արևմուտքի հետ գիտական տարածությունը: Հաջորդ հաղորդման ընթացքում կխոսենք այս մասին:

 

Պիտակ

Jul 12, 2018 15:51 Asia/Yerevan
Մեկնաբանություններ