ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին բազմիցս խոսել է այն մասին, որ պետք է հնարավորինս շուտ ազատվել նավթից ունեցած կախվածությունից: Նա համոզված է, որ նավթային տնտեսությունը դառնում է հետամնացության պատճառ: Վերջերս առաջնորդը նշեց. «Պետք է այնպես անել, որ ոչ թե մեր կյանքը կախված լինի նավթից, այլ նավթը` մեզանից: Չպետք է թույլ տանք, որ թշնամիներն օգտվելով այս առիթից ու պատժամիջոցներ կիրառելով, դժվարացնեն մեր կյանքը»:Այսօրվա հաղորդման ընթացքում կխոսենք այս հարցի մասին:

 

 

 

Մոտ հարյուր տարի առաջվանից մինչ այսօր, պատմությունը ցույց է տվել, որ եթե նավթը դառնա եկամտի միակ աղբյուրը, կարող է խաթարել երկրի անվտանգությունն ու անկախությունը: Իրանի ժողովուրդն օտարների ագահության պատճառով բազմիցս ենթարկվել է սպառնալիքների: Նավթն ազգայնացնելուց հետո, մինչև իսլամական հեղափոխություն, երբ թշնամու ձեռքը կարճվեց երկրից և 1951թ նավթի արդյունաբերությունն ժամանակի վարչապետ Մոսադդեղի կառավարման ժամանակ ազգայնացվեց, արտաքին սադրանքներն ու խոչընդոտներն ավելացան:  

1953թ ամերիկացիներն ու բրիտանացիները Մոսադդեղի կառավարության դեմ հեղաշրջում իրականացրեցին, որից հետո նավթային ընկերությունները, այդ թվում` Բրիթիշ Փեթրոլիումը, Շելլ Փեթրոլիումը, Ստանդարտ Օյլը, Գոլդ Օյլը, Մոբիլ Օյլը և այլ ընկերություններ, սկսեցին թալանել Իրանի նավթը, ստեղծելով նոր կոնսորցիում:

Նավթից կախվածությունը մշտապես եղել է Իրանի ազգային շահերի դեմ: Երբ ԱՄՆ-ն դուրս եկավ ՀԳՀԾ-ից, խոշոր նավթային ընկերություններն ինչպես Շելլն ու Թոթալը, սկսեցին խոսել այն մասին, որ հնարավոր է հրաժարվել Իրանի հետ համագործակցելուց: Սա նույն դառը պատմության կրկնությունն է:   

Փորձագետ Աբդուլլահ Յունես Արան ասում է . «Անցյալում և հատկապես սառը պատերազմի ժամանակ, ազգային անվտանգությունը կախված էր երկրների ռազմական ուժից և  նրանից, թե ինչ պայմաններում էին գտնվում երկրների բանակն ու ռազմական ուժը և սպառազինությունը»: Սակայն այսօր ռազմական և տնտեսական զարգացումն ամենակարևոր չափորոշիչներն են ազգային անվտանգության համար և այսօր տնտեսական զարգացումը համարվում է ազգային անվտանգության ամենակարևոր գործոնը: Անշուշտ, նավթն Իրանի տնտեսության ամենակարևոր ենթակառուցվածքներից է: Իրանն ունի գազի ու նավթի մեծ պաշարներ և այս առումով համարվում է չորրորդ երկիրն աշխարհում: Բացի այդ, Իրանը բնական գազի պաշարների առումով առաջին երկիրն է աշխարհում: Սակայն նավթային եկամուտներից կախվածությունից հրաժարվելը անհրաժեշտություն է, ինչն ընդգծել է ԻԻՀ առաջնորդը: Նա նշել է. «Այս կախվածությունը մեր հարյուր տարվա պատմության ողբերգական ժառանգությունն է»: Նա պատժամիջոցների մասին ևս խոսում է  այս  տեսանկյունից, նշելով, որ նավթը պետք է ճիշտ օգտագործել, հատկապես արտադրության արժեք ստեղծելու համար և ծառայեցնել դիմադրողական տնտեսությանը: Իրանը սկսել է նավթի ու գազի ոլորտում շարժումը և նավթի արտադրության ծրագրի համաձայն, նավթի արտադրությունը հասնում է  օրական 5,3 միլիոն տակառի: Նավթի ու գազի արտահանման ծավալների աճը կարևոր է հատկապես գիտական տեխնոլոգիայի զարգացման տեսանկյունից: Անշուշտ, թշնամիները չեն ուզում, որ Իրանը զարգանա: Եվ հենց այդ պատճառով դիմել են պատժամիջոցների: Սպուտնիկ լրատվական ծառայությունը գրում է. «Պատժամիջոցները պատճառ դարձան, որ Իրանն ավելի քիչ կախվածություն ունենա նավթի ու գազի եկամուտներից: Իրանի դիմադրողական տնտեսությունը կարողացել է 2012-2016թթ. նավթի վաճառքից բյուջեի կախվածությունը 43  տոկոսից հասցնել 29 տոկոսի: Դա այն դեպքում, երբ այս ընթացքում արևմտյան երկրները տնտեսական պատժամիջոցներ են կիրառել Իրանի դեմ: Անցած 4 տարիների ընթացքում այդ պատժամիջոցները որոշակի դժվարություններ են առաջացրել հատկապես նավթի վաճառքի կապակցությամբ, ինչը շարունակվում է  առ այսօր»:

Սակայն  պատժամիջոցները նաև պատճառ են դարձել, որ Իրանը զարգանա, հենվելով իր ներքին կարողությունների վրա: Պատժամիջոցների ազդեցություններից մեկն էլ եղել է այն, որ Իրանն ավելի մեծ ուշադրություն դարձնի իր ինժեներական կարողություններին և օգտագործի այդ հնարավորությունը` նավթի արտադրությունը կրճատելու նպատակով: ԻԻՀ մեծարգո առաջնորդի ասելով. «Քանի դեռ տնտեսությունը կախված է նավթի վաճառքից, խոցելի է և նավթի գնի նվազեցումը շոկ է առաջացնում տնտեսության համար»: Այդ իսկ պատճառով, ԻԻՀ առաջնորդը մշտապես շեշտել է, որ տնտեսությունը պետք է անկախ լինի նավթային եկամուտներից:  Այս կարևոր նպատակին, նկատի առնելով այն  հնարավորությունները, որ ունի Իրանը, կարելի է  հասնել: Սակայն այս կապակցությամբ կան նաև նախապայմաններ, որոնց նկատմամբ պետք է ուշադիր լինել:

Փորձագետ Էհսան Խանդուզին այս կապակցությամբ ասում է. «Փորձը ցույց է տալիս, որ նավթից կախված տնտեսական աճը խոցելի աճ է: Այժմ քաղաքագետներն ունեն հնարավորություն, որպեսզի նոր ձև կիրառեն երկարատև ժամանակաշրջանում տնտեսության զարգացման համար: Որպես օրինակ, որպեսզի հնարավոր լինի առաջիկա  տասը տարվա ընթացքում տնտեսական զարգացում ապահովել և տնտեսական անիվը պտտեցնել այլ կերպ և այլևս առաջվա նման կախված չլինել նավթից»: Խանդուզին հավելում է. «90-ական թվականներին, երբ Ասիայի արևելյան երկրներում արտաքին առևտրի բաժինը  ներքին արտադրության հետ համեմատելիս 100 տոկոսի հասավ, փորձագետները հայտարարեցին, որ ապրանքային առևտրի մեծ տոկոսը կարող է սպառնալ զարգացման ընթացքին: Եվ ի վերջո, տեղի ունեցավ այն, ինչը չպետք է տեղի ունենար: 1997թ. Ասիայի արևելքում ֆինանսական  շուկաների ճգնաժամն ազդեց նաև մյուս տնտեսական ոլորտների վրա: Տարածվեց անգործությունը, կազմակերպությունները սնանկացան, ազգային արժույթն արժեզրկվեց: Այս ամենը տեղի ունեցավ 6 ամսվա ընթացքում և մեծ երազանքին  փոխարինեց քաոսային վիճակը»: Իրանի դեմ  սահմանված տնտեսական ու բանկային ոլորտի պատժամիջոցները, չնայած շատ խիստ էին ու անարդար, սակայն ցույց տվեցին երկրի թույլ կողմերը ու նաև այն, թե ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ նավթից կախված մնալը: Եվ դա երկրի պաշտոնյաներին հնարավորություն տվեց քայլեր ձեռնարկել` այդ վիճակից դուրս գալու համար: Ուրեմն,  դիմադրողական տնտեսության ու իրանական ապրանքը պաշտպանելու շրջանակներում այս հնարավորությունից օգտվելը կարող է Իրանի տնտեսության համար դառնալ նոր ժամանակաշրջանի սկիզբ և պատճառ դառնալ, որ երկրի տնտեսությունը զարգացում ապրի ու տնտեսական անիվը նոր պտույտ կատարի:

 

Jul 12, 2018 19:20 Asia/Yerevan
Մեկնաբանություններ