Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ: Նախորդ հաղորդման ժամանակ նշեցինք, որ Իրանի իսլամական հեղափոխությունը եզակի իրադաձություն էր միջազգային ոլորտում, որը տարբերվում էր այլ հեղափոխություններից:Խոսեցինք այն մասին, որ Իրանի իսլամական հեղափոխությունն ուներ մի քանի կարևոր առանձնահատկություններ, որոնցից ամենակարևորն արդարամտությունն էր:

Իսլամական հեղափոխության արդարամտությունը բխում է  դրա կրոնական ինքնությունից: Համալսարանի դասախոս Փիրուզ Մուշթահեդզադեն ասում է. «Իրանցիների արդարամտությունն ավելի խորացավ, երբ կյանքի կոչվեց իսլամն ու հատկապես շիա ուսմունքը: Ընդհանրապես, իրանցիների հակումը դեպի այս կրոնը, բխում է  նրանց արդարամտությունից: Արդարամտությունը մի հասկացություն է, որը բխում է  մարդկային էությունից: Յուրաքանչյուր մարդ իր էությամբ արդարամիտ է, և մշտապես փնտրում է  արդարություն: Պատմության ընթացքում մարդը մշտապես երազել է, որ արդարությունը տարածվի ողջ աշխարհում: Հենց այդ պատճառով էլ արդարամտությունը եղել է մարգարեների շարժման հիմքը: Իսլամն էլ արդարության ու չափավորության կրոն է: Իսլամի ժողովուրդը ճանաչված էր որպես չափավոր ժողովուրդ: Իրանի իսլամական հեղափոխությունը, որի հիմքում ընկած են իսլամական ուսմունքները,առաջին իսկ օրից կարևորեց արդարությունը: Իմամ Խոմեյնին, Իրանի իսլամական հեղափոխության ճարտարապետը, իր ելույթներում մշտապես խոսում էր անհատական ու հասարակական արդարության և այն մասին, որ պետք է պայքարել բռնության դեմ: Նա նաև կարևորում էր օրենքի իշխանությունը: Իմամ Խոմեյնիի ասելով. «Օրենքի ու արդարության միջև  գոյություն ունի սերտ կապ: Եվ այն տնտեսությունն է արդար, որի նպատակն է  ապահովել կարիքավոր մարդկանց կարիքները և ծառայել նրանց ու վերացնել աղքատությունն ու դասակարգային տարբերությունը»:

Իմամն իր պայքարի ընթացքում արդարության հասկացությունը ներկայացրեց  որպես հասարակական փիլիսոփայություն և ամենակարևոր կոչերից մեկը: Այդ արդարությունը շաղախվում էր իսլամական ու շիական իմաստնության հետ: Նա արդարությանը տվեց գաղափարական կողմ և ներկայացրեց  այդ կապակցությամբ մարդկային խնդիրը: Այլ խոսքով, հեղափոխության այլ նպատակների հետ միասին, արդարությունը ներկայացվեց որպես խնդիր, որն ավելի կարևոր տեղ էր զբաղեցնում և իր բնույթում վերաբերում էր մարդկային կյանքի բոլոր կողմերին: Իսլամական գիտությունների տեսաբան Մոթահարիի ասելով. «Իմամ Խոմեյնին հեղափոխությանն արդար ինքնություն տվեց: Արդարություն, որը հեղափոխության իրականացման նախապայմանն էր իսլամական լույսի ներքո և առանց իսլամը ճանաչելու, հնարավոր չէ ճանաչել ոչ իսլամական հեղափոխությունը, ոչ էլ դրա խնդիրները»:

Իսլամական հեղափոխության ամենակարևոր առանձնահատկություններից է այն, որ այս հեղափոխությունը ժխտում է  անարդարությունն ու անհավասարությունը միջազգային համակարգում և մերժում գերտերությունների բռնի քաղաքականությունը` փոքր ու թույլ երկրների նկատմամբ: Իրանի իսլամական հեղափոխությունն այս տարրիների ընթացքում ավելի հզորացրեց այն գաղափարախոսությունը, որ միջազգային կայունությունը ոչ թե միջազգային խտրական կառույցը պահպանելու մեջ է, այլ դրա փոփոխության, որտեղ բոլոր կառավարությունները մի միջազգային համակարգում պետք է հավասարապես համագործակցեն իրար հետ: Իմամ Խոմեյնիի տեսակետից, քանի դեռ չի հաստատվել համաշխարհային արդարություն, հնարավոր չէ խոսել համաշխարհային կայուն խաղաղության մասին: Իմամ Խոմեյնին, որպես իսլամական հեղափոխության ճարտարապետ, քննադատում էր արդարության բացակայությունն արևմուտքի ու գերտերությունների բևեռում: Նրա կարծիքով, մարքսիզմը, սեկոլարիզմն ու լիբերալիզմն արդարությանը չեն հավատում: Մարքսիզմը խոսում է  արդարության մասին, սակայն անում է  նույնը, ինչ` կապիտալիզմը: Դա այն դեպքում, երբ իսլամական հեղափոխության հիմքն իսլամ կրոնն է, ժողովրդավարությունը, փրկությունը, իսկ դրանց հիմքում ընկած են  բարոյական արժեքները և արդարությունը: Իմամ Խոմեյնին Իսլամական հեղափոխության արդարամտության մասին ասում է. «Մեր նպատակն է պայքարել բռնության դեմ: Եվ հենց այս պատճառով էլ գերտերությունները դեմ են Իրանի իսլամական հանրապետությանը»: Որպես օրինակ, ԻԻՀ դեմ է միջազգային ատյաններում վետոյի իրավունքին, քանի որ այն ամբողջ աշխարհում տարածում է  անարդարություն: Այսպիսով կարելի է ասել, որ  իսլամական հեղափոության առանցքը պայքարն է  համաշխարհային անարդարության դեմ: ԻԻՀ արդարության հաստատման հարցում կարևորում է  ինքնավստահությունը, կարիքավորներին աջակցելն ու համաշխարհային համակարգին մարտահրավեր նետելը: Իսլամական հեղափոխությունն իր բոլոր ձեռքբերումներով հանդերձ, ենթարկվել է ճնշումների, սակայն չի շեղվել իր ճանապարհից և հեղափոխությունից  40 տարի անց, շարունակում է  հավատարիմ մնալ իր նպատակներին: ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ ասում է. «Ֆրանսիայի մեծ հեղափոխությունն իհարկե լիարժեք հեղափոխություն էր, իր բոլոր դառնություններով հանդերձ: Ֆրանսիայի հեղափոխությունն իհարկե հաղթեց: Սակայն դրա արդյունքները տևեցին 15 տարի: Ֆրանսիայի հեղափոխությունն ուղղված էր թագավորի դեմ: Սակայն հեղափոխությունից 15 տարի հետո այդ երկրում հաստատվեց Նապոլեոնի թագավորությունը: Բռնատիրական իշխանություն, որը մոռացության տվեց հեղափոխությունը: Եվ նրանք, որ մի օր հրաժարվել էին գահից, վերադարձան ու երկար տարիներ իշխեցին այս երկրում: Եվ այսպես տևեց այնքան, մինչև 100 տարի անց, Ֆրանսիայում հաստատվեց հանրապետություն»: «Ֆրանսիացիները չկարողացան պահպանել իրենց հեղափոխությունը: Նույնը տեղի ունեցավ նաև ԽՍՀՄ-ում: Շատ կարևոր էր, որ մի հեղափոխություն կարողանա իրեն պահել ու պայքարել թշնամիների դեմ: Մեր հեղափոխությունը միակ հեղափոխությունն էր, որ կարողացավ դա անել: Այլ խոսքով, սա իսլամական հեղափոխության ամենակարևոր առանձնահատկություններից է: Իսկ դա վկայում է , որ իսլամական հեղափոխությունը շարունակում է գոյատևել` հենվելով ժողովրդի ուժի վրա». հավելում է առաջնորդը:

Հարգելի բարեկամներ, այս հաղորդման ընթացքում խոսեցինք Իրանի իսլամական հեղափոխության առանձնահատկությունների մասին, դրանք համեմատելով այլ երկրների հեղափոխությունների հետ և ցույց տալով, որ այս հեղափոխությունը եզակի է : Իրանի իսլամական հեղափոխությունը ոչ միայն ոչնչացրեց երկրում 2 հազարմա շահական իշխանությունը,  այլև փոփոխության ենթարկեց միջազգային համակարգը: Փոփոխվեցին նաև սոցիալական գիտությունների ու միջազգային համակարգի վերաբերյալ տեսությունները: Հաջորդ հաղորդման ժամանակ կխոսենք իսլամական հեղափոխության ազդեցությունների մասին: 

 

 

 

 

Jul 12, 2018 20:48 Asia/Yerevan
Մեկնաբանություններ