Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք որպես ծրագրասարքային շարժման և Իրանում գիտության արտադրության չափանիշներից տեխնոպարկերի և գիտական ու տեխնոլոգիական կենտրոնների ընդլայնման ընթացքին:

Ողջույն թանկագին բարեկամներ: Նախորդ հաղորդման ժամանակ հետազոտողների ներկայացրած տվյալները հիմք ընդունելով քննարկեցինք երրորդ հազարամյակի առաջին տասնամյակում Իրանում գիտության արտադրության վիճակը և օգտվելով աշխարհում գիտական մակարդակը գնահատող հեղինակավոր կայքերի վիճակագրական տվյալներն ու թվերը մարդկային գիտության զարգացման ուղղությամբ իրանցի գիտնականների ջանքերը համեմատեցինք տարածաշրջանի մի քանի երկրների, այդ թվում Պակիստանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Սիրիայի ու Սաուդյան Արաբիայի գիտական արտադրությունների հետ: Այս հիման վրա Իրանը ոչ միայն համաշխարհային գիտության արտադրության բնագավառում ազդեցիկ դերակատարություն է ունեցել, այլև կարողացել է այդ ուղղությամբ առաջ անցնել տարածաշրջանի շատ երկրներից: Նկատի առնելով, որ տեխնոպարկերի և գիտության ու տեխնոլոգիայի կենտրոնների ձևավորումը երկրներում գիտության առաջադիմության չափանիշներից է համարվում այս հաղորդման ընթացքում նպատակ ունենք քննարկել Իրանում տեխնոպարկերի և գիտության ու տեխնոլոգիայի զարգացման կենտրոնների ընդլայնման ընթացքը:

 

Տեխնոպարկերը և գիտության ու տեխնոլոգիայի զարգացման կենտրոնները գիտության ու տեխնոլոգիայի զարգացման և գիտահեն տնտեսության ամրապնդման ու մասնագիտական աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ ազդեցիկ գիտական կառույցներից են: Այսօր գործարար համալսարանների երրորդ  սերնդի ծաղկմամբ գիտնականները ձգտում են տեխնոլոգիայի օգնությամբ գիտությունը վերածել հարստության և երկրի տնտեսության հիմքը դնելով գիտական կառույցների վրա առաջ  անցնել մյուսներից: Այս պատճառով էլ Տեխնոպարկերը և գիտության ու տեխնոլոգիայի զարգացման կենտրոնները, որպես այս գաղափարի իրագործման գլխավոր վայրեր երկրների գիտական ծրագրերում ու քաղաքականություններում արժեքավոր դիրք են զբաղեցնում: Տեխնոպարկերը և գիտության ու տեխնոլոգիայի զարգացման կենտրոնները կարող են փոքր ու միջակ ձեռնարկությունների, արդյունաբերության հետազոտության ու ընդլայնման միավորների և գիտա-հետազոտական հաստատությունների հաստատման ու պրոֆեսիոնալ աշխատանքի հարմար ենթահող պատրաստել և միմյանց ու նաև համալսարանների հետ փոխադարձ համագործակցության արդյունքում զբաղվել տեխնոլոգիայի արտադրմամբ: Այս պարկերի ու կենտրոնների գլխավոր նպատակը պարկերում ներկա ընկերությունների և  գիտահեն հաստատությունների միջև  կառուցողական մրցակցության միջոցով նորարարության մշակույթի մակարդակի բարձրացմամբ հասարակության մեջ հարստության արտադրումն է: Շուկայի գնահատումը, գաղափարների ստեղծումը, գիտական հետազոտությունները, նախագծումը, ստանդարտացումը, տեխնիկական գիտության արտադրությունը, հեղինակային իրավունքի գրանցումը և առևտրականացումն այս կենտրոններում իրականացվող գլխավոր աշխատանքներից են:

Իրանի գիտական համապարփակ քարտեզը երկրում գիտական քաղաքականությունների մշակման ու ծրագրավորման ուղեցույց համարվող գլխավոր փաստաթուղթն է: Այս համապարփակ քարտեզը շուրջ երկու տասնամյակ առաջ  մշակվեց գիտության ու տեխնոլոգիայի գծով պատասխանատու բոլոր կառույցների համագործակցությամբ՝ ստանալով Իրանում տարբեր ճյուղերի մեծ թվով փորձագետների տեսակետները և վավերացվեց համապատասխան շրջանակներում: Այս փաստաթղթում որպես Իրանում գիտական կարևոր նպատակներից և գիտահեն տնտեսության ձևավորման հենարաններից մեկն ընդգծված է Տեխնոպարկերի և գիտության ու տեխնոլոգիայի զարգացման կենտրոնների ստեղծումը: «Գիտության ու տեխնոլոգիայի ցուցանիշների զարգացման ընթացքը» խորագրով գրքում ներկայացված տվյալների համաձայն 2001 թվականին Իրանում միայն մեկ տեխնոպարկ և գիտության ու տեխնոլոգիայի զարգացման կենտրոն է գոյություն ունեցել, ինչը միայն մեկ տարի անց հասել է 8-ի: Հետագա տարիների  ընթացքում Տեխնոպարկերի և գիտության ու տեխնոլոգիայի զարգացման կենտրոնների աճն առավել թափ է ստացել, այնպես որ այս պարկերի թիվը 2013 թվականին, այսինքն այս շարժումը սկիզբ առնելուց գրեթե մեկ տասնամյակ անց հասել է 33 պարկի: Ի հետևումն տեխնոպարկերի քանակային աճին Իրանում ուշագրավ կերպով աճեց նաև գիտության ու տեխնոլոգիայի կենտրոնների թիվը:

2001-ից 2013 թթ Իրանում գիտության ու տեխնոլոգիական կենտրոնների քանակային աճը

 

Գիտության ու տեխնոլոգիայի զարգացման կենտրոնները գիտահեն տնտեսության ցուցանիշներից և տեխնոլոգիայի վրա հիմնված գործարարական զարգացման լծակներից են: Պրոֆեսիոնալ փորձագետների միջոցով կառավարվող այս կենտրոնները ծառայություն, անհրաժեշտ սարքավորումներ ու խորհրդատվություն են տրամադրում տեխնոլոգիայի հետ կապված  տարբեր բնագավառներում աշխատող և առևտրական ընդունակությամբ գաղափարներ ունեցող գործարարներին և նրանց նախապատրաստում են տեխնոլոգիայի ոլորտում անկախ ու ազդեցիկ ներկայության և երկրում հարստություն արտադրելու  համար: Վարձակալման կարգով աշխատատեղի հայթայթումը, լաբորատորային ծառայությունների ու աշխատանոցի տրամադրումը, տեղեկատվությունը, նաև վարչական, իրավական, ֆինանսական ու վարկային ծառայությունները, աշխատուժը, մարկետինգը, փորձագիտական դասընթացներ և տեխնոլոգիական միավորների ընդլայնման ու զարգացման հետ կապված այլ ծառայություններն այս կենտրոններում իրականացվող աշխատանքներից են: Հետաքրքիր է իմանալ, որ այն պայմաններում երբ 2001 թվականին Իրանում աշխատում էր գիտության ու տեխնոլոգիայի զարգացման միայն մեկ կենտրոն, այդ թիվը հաջորդ տարի հասավ 17 կենտրոնի, իսկ հետագա հինգ տարիներում բարձրացավ 43, իսկ մեկ տասնամյակ անց՝ 131 կենտրոնների:

Տեխնոպարկերում և գիտության ու տեխնոլոգիայի զարգացման կենտրոններում հաստատված ընկերություններն Իրանում կիրառական հետազոտությունների զարգացման և առևտրականացման ցուցանիշներից են: Վիճակագրական տվյալների համաձայն Իրանում տեխնոպարկերում և գիտության ու տեխնոլոգիայի զարգացման կենտրոններում հաստատված ընկերությունների թիվը 2003 թվականին 676 ընկերությունից 2012 թվականին բարձրացել է շուրջ 3000 ընկերության: Այլ խոսքով շուրջ վեց տարվա ընթացքում այս ընկերությունների թիվը չորս անգամ է դարձել: Երկրների գիտական զարգացման առավել մասնակի ցուցանիշներից են ստարտափերի, ռիսկեր ընդունող ընկերությունների քանակը, պարկերում ու զարգացման կենտրոններում ստեղծված տեխնոլոգիայի, ինչպես նաև արտահանված տեխնոլոգիայի ու գիտահեն արտադրանքների ծավալը: Այս պատճառով Իրանի գիտության, հետազոտության և տեխնոլոգիայի նախարարությունը հետազոտության ու տեխնոլոգիայի զարգացման նպատակով պարկերում գիտության ու տեխնոլոգիայի և գիտահեն ընկերությունների մասնավոր տարածքներ է ստեղծել: Այս մասնավոր տարածքների գլխավոր նպատակներից մեկը գիտությունն առանցք ունեցող հասարակության ստեղծման, տնտեսության զարգացման համար արդյունավետության ու ներդրման բարձրացման, ինչպես նաև միջազգային ասպարեզի հետ այս ոլորտում ակտիվ տարրերի կապերի ամրապնդման ուղղությամբ ազդեցիկ գործոնների մեկտեղումն է:   

2001-2012 թթ Իրանի տեխնոպարկերում և զարգացման կենտրոններում հաստատված ընկերությունների թիվը

 

Իրանի տեխնոպարկերում և գիտության ու տեխնոլոգիայի զարգացման կենտրոններում ստեղծված տեխնոլոգիաների քանակը 1994 թվականին 723 պարագա է եղել, ինչը 2014 թվականին հասել է 1086-ի, իսկ 2015 թվականին՝ 1587-ի: Բացի այդ տեխնոպարկերում և գիտության ու տեխնոլոգիայի զարգացման կենտրոններում արտադրված տեխնոլոգիաների քանակը 2013 թվականին 32 և 2014 թվականին 37 պարագա է եղել, իսկ 2013 թվականին դրանցից 19-ն արտահանվել են: 2013 թվականին գիտահեն արտադրանքների արտահանման արժեքը 14 միլիոն դոլար է եղել, որը երկու տարի անց բարձրացել է 50 միլիոն դոլարի: Այս բոլորի կողքին Իրանի տեխնոպարկերում և գիտության ու տեխնոլոգիայի զարգացման կենտրոններում հաստատված հետազոտողները 2013-ից 2015 թվականների ընթացքում գրանցել են շուրջ 1000 գյուտեր: Գիտական տարբեր բաժիններում և մասնավորապես տեխնոպարկերում և գիտության ու տեխնոլոգիայի զարգացման կենտրոններում իրանցի գիտնականների ջանքերն աշխարհում Իրանի զբաղեցրած գիտական դիրքը 2013 թվականի 21-րդ հորիզոնականից 2016 թվականին հասցրեցին 16-րդ հորիզոնականի: Իրանցի գիտնականները նման պարկերում ու զարգացման կենտրոններում ջանք գործադրելով գիտության ու տեխնոլոգիայի արտադրության բնագավառում Իրանի տարածաշրջանային ու համաշխարհային դիրքի բարելավման ուղղությամբ կարևոր դերակատարություն են ունեցել: Այս տարիների ընթացքում Իրանը կարողացել է իսլամ աշխարհում ու տարածաշրջանում իր գիտական դիրքը երկրորդ հորիզոնականից բարձրացնել առաջինի:

Գիտական հղումների ISI կայքի վիճակագրական տվյալների համաձայն 2015 թվականին Իրանը գիտական հոդվածների արտադրության տեսակետից աշխարհում զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ գիտական արտադրանքների թափի տեսակետից գլխավորել է աշխարհի բոլոր երկրներին: Նաև «Լայդեն»-ի զեկույցի համաձայն մինչև 2013 թվականն Իրանի համալսարաններից որևէ մեկն աշխարհի գերազանց և մեկ տոկոս գերազանց համալսարանների շարքում չէր դասվում: Սակայն 2016 թվականին Իրանի 14 համալսարանների անուններ հայտնվեցին այդ ցուցակում: 2012 թվականի համեմատությամբ 2016 թվականին աշխարհի գերազանց համալսարանների ցուցակում Իրանի զբաղեցրած դիրքը բարձրացավ 9-րդի: Նաև գիտական դիվանագիտության ոլորտում, որը զբաղվում է այլ երկրների հետազոտողների մասնակցությամբ գիտական արտադրանքների թեմային, վերջին տարիներին Իրանի վիճակը մեծ արագությամբ բարելավել է: ISI կայքի տեղեկությունների համաձայն գիտական համատեղ հոդվածների արտադրության հարցում այլ երկրների հետ իրանցի գիտնականների համագործակցության չափը 2011 թվականին շուրջ 17 տոկոս է եղել, որը 2016 թվականին հասել է 32 տոկոսի:

 

Բացի այն ինչից, որ ասվեց միջազգային մեկ տոկոս գերազանց հոդվածների շարքում իրանցի գիտնականների մասնաբաժինը 2015 թվականին հասել է 1,43 տոկոսի, ինչը 2011 թվականին միայն 0,57 տոկոս էր:Այլ խոսքով այս ցուցանիշում Իրանի դիրքը 2,5 անգամ բարելավել է: Որպես վերջին ցուցանիշ պիտի ասել, որ համաձայն 2016 թվականի համաշխարհային նորարարության ցուցանիշի աշխարհի 128 երկրների մեջ Իրանի դիրքը 2013-ից 2016 թվականների ընթացքում համաշխարհային 113-րդ դիրքից բարձրացել է 78-րդի: Այս ցուցանիշը վկայում է, որ վերջին երկու տասնամյակներում Իրանի գիտական թափը մեծացել է և կարելի է հույս ունենալ, որ իրանցի գիտնականների կողմից  գիտության ու տեխնոլոգիայի արտադրմամբ կրկին անգամ Իրանում երևան կգան իրանական-իսլամական քաղաքակրթության վերազարթոնքի նշանները:

 

 

 

Պիտակ

Aug 28, 2018 16:40 Asia/Yerevan
Մեկնաբանություններ