«ԱՄՆ-ն` խտրությունների կայսրություն» հաղորդաշարը բաղկացած է 11 մասերից: Այս հաղորդման ընթացքում կխոսենք փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության բռնությունների մասին:

 

Բարև ձեզ, թանկագին ունկնդիրներ: Ներկայացնում ենք «ԱՄՆ-ն` խտրությունների կայսրություն» հաղորդաշարի առաջին թողարկումը:

Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք փաստեր այն մասին, թե ինչու է ամերիկյան ոստիկանությունը բռնություն կիրառում փոքրամասնությունների,  հատկապես գունամորթների նկատմամբ:

***

Հարգելի բարեկամներ, փոքրամասնությունների նկատմամբ ԱՄՆ ոստիկանության բռնությունները և նույնիսկ փոքրամասնությունների նկատմամբ, որոնք մեղադրվում են որոշակի հանցագործության մեջ, լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Ըստ երևույթին, բռնությունը որ կիրառվում է այս երկրի հասարակության մեջ ոստիկանության կողմից,  բխում է  այն ռասիզմից, որ մշտապես եղել է ԱՄՆ-ում: Մյուս կողմից, ԱՄՆ-ում առկա բռնությունը, որը շատերի կարծիքով վայրենություն է, ըստ երևույթին հենց այն օրինակարգված բռնության արտացոլանքն է, որ գոյություն ունի այդ հասարակության մեջ: ԱՄՆ պետականության հիմքը դրել են եվրոպացիները, հատկապես բրիտանացիները, որոնց տնտեսությունը հիմնված է եղել ստրկատիրության վրա: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ_ի փոքրամասնությունների, հատկապես սևամորթների, դեղնամորթների ու այլ ռասաների ներկայացուցիչների, ինչպես նաև չինացիների ու կրոնական փոքրամասնությունների` մուսուլմանների, հրեաների ու բուդդիստների դեմ բռնություն է  կիրառվում:

Բողոքի ցույց ընդդեմ ոստիկանության

 

 

Ոչ շատ հեռու անցյալում, սևամորթ փոքրամասնությունն ԱՄՆ-ում ապրել է որպես ստրուկ կամ բանվոր` դաշտերում: Այդ երկրի կարմրամորթները, որոնք Ամերիկա մայրցամաքի բնիկներին էին, ապրում են շատ աղքատ պայմաններում, որովհետև նրանց հարստությունը թալանվել է: Նրանք համարվում են շատ աշխատասեր մարդիկ: Կան նաև լատինաամերիկացիներ, որոնք ցածր աշխատավարձերով ապրում են տարբեր գործարաններում:

Պետք է ասել, որ ԱՄՆ-ի ներկա զարգացումը հնարավոր է եղել հենց այդ փորքամասնությունների ու նրանց շահագործելու հաշվին: Կան նաև այլ փոքրամասնություններ` մուսուլմանները և հակասիոնիստ հրեաները: ԱՄՆ-ի կապիտալիստական տնտեսությունը, որն այսպես ասած լիբերալ տնտեսություն է, չի ստեղծել հարմար պայմաններ` փոքրամասնությունների համար, նույնիսկ նրանց նկատմամբ բռնություն է  կիրառել:

Իհարկե ԱՄՆ-ի կապիտալիստական տնտեսությունն ազդել է ոչ միայն փոքրամասնությունների, այլև ամբողջ երկրի բնակիչների վրա: Դրա արդյունքում ձևավորվեց Ուոլ Սթրիթի շարժումը, որը սակայն արդյունքի չհասավ` ոստիկանների բռնությունների արդյունքում: Ուոլ Սթրիթ շարժման մասնակիցները նշում էին, որ չնայած իրենք կազմում են երկրի բնակչության 99 տոկոսը, սակայն երկրի հարստության ընդամենը մեկ տոկոսն է իրենց պատկանում: Այսօր այս գործընթացը շարունակվում է  և աղքատությունն առաջին հերթին  իրենց մաշկի վրա զգում են փոքրամասնությունները, որոնց նկատմամբ մշտապես կիրառվել է խտրություն: Աղքատությունը, հանցագործությունները, կալանքներն ու ոստիկանության բռնությունները շաղախվել են նրանց կյանքի հետ:

Ոստիկանության սպիտակամորթ սպան ձերբակալում է  Էրիկ Գարներին

 

 

Սևամորթները կազմում են ԱՄՆ-ի բնակչության 12 տոկոսը: Սակայն երկրում տեղի ունեցող հանցագրծությունների 50 տոկոսը բաժին է  հասնում սևամորթներին` քանի որ նրանք ապրում են աղքատության մեջ: Հենց այս պատճառով էլ ոստիկանությունը մշտապես նրանց որպես մեղադրյալ է դիտում: Այստեղ պետք է խոսել նաև սևամորթ կանանց նկատմամբ բռնության մասին: Սևամորթ կանանց նկատմամբ կիրառվում է նաև սեռական խտրություն: Իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար այս կանայք շատ հաճախ դիմում են մարմնավաճառության:

Երբ սևամորթ տղամարդիկ կալանավորվում  են, նրանց կանայք պարտավոր են լինում իրենց ընտանիքը պահելու համար կատարել տարբեր աշխատանքներ, այդ թվում դառնում են մարմնավաճառ: Ընդհանուր առմամբ հասարակության շրջանում սևամորթների թաղամասերի մասին բացասական վերաբերմունք գոյություն ունի: Դժբախտաբար, ծնողների օրինակը փոխանցվում է նաև երեխաներին: Այսպիսով, ԱՄՆ-ի տարբեր նահանգները մասնատվում են իրարից: Որպես օրինակ, եթե սևամորթ դասախոսը մտնի սպիտակամորթների թաղամասը, իր վրա կսևեռի բոլորի ուշադրությունը: Նրա կյանքը կդրվի խոշորացույցի տակ, ինչը սովորական երևույթ է դարձել ամերիկացիների համար: Այս երևույթը հանդիպում է նաև Հոլիվուդում:

Անցած տասնամյակների ընթացքում, Հոլիվուդում նկարահանվել են մեծ թվով ռասիստական ֆիլմեր: Հոլիվուդում ռասիստական քարոզչությունը խսիտ արտահայտված է: Իսկ կարմրամորթների մասին ֆիլմերում ցուցադրվում է, որ նրանք շատ դաժան են: Այլ խոսքով, ռասիզմը, հատկապես սևամորթների նկատմամբ համակարգված իրողություն է դարձել ԱՄՆ-ում: Ռասիզմը սկսվեց այն ժամանակվանից, երբ ԱՄՆ-ում գլուխ բարձրացրեց ստրկատիրությունը: Ու թեև այդ ժամանակից անցել են երկար տարիներ, սակայն ռասիստական գաղափարախոսությունն այսօր էլ շարունակում է գոյատևել:

Բողոքի ցույցեր ԱՄՆ-ում` ոստիկանների կողմից կիրառվող բռնությունների դեմ

 

 

Բարաք Օբաման ԱՄՆ-ի միակ սևամորթ նախագահն էր: Երբ   18 տարեկան սևամորթ պատանին 2013 թ. սպանվեց սպիտակամորթ ոստիկանի կողմից, նա ասաց. «Դժվար թե Միացյալ նահանգներում հնարավոր լինի գտնել աֆրիկյան ծագում ունեցող մի քաղաքացու, ով իր մաշկի վրա չի զգացել ոստիկանության կոպիտ վերաբերմունքը: Ես ինքս էլ դա ճաշակել եմ»:

Սա ապացույցն է  այն իրողության, որ ԱՄՆ-ում լայնամասշտաբ կերպով ոտնահարվում են մարդու իրավունքները: Չնայած ԱՄՆ-ն տարվա ընթացքում բազմաթիվ զեկույցներ է ներկայացնում, թե ինչ իրավիճակ է տիրում այլ երկրներում մարդու իրավիճակի կապակցությամբ, սակայն այս երկրի պաշտոնյաները ոչինչ չեն անում, որ երկրում փոխվի  սևամորթների վիճակը: Իսկ այս ընթացքի շարունակվելուն զուհագեռ, ոստիկանների կոպիտ վերաբերմունքը սևամորթների նկատմամբ, շարունակվում է: Այդ բռնություններից մեկը տեղի ունեցավ 9 ոստիկանների կողմից` Կալիֆոռնիա նահանգի Սանտ Բեռնադրինյո քաղաքում, երբ նրանք ծեծի ենթարկեցին մի մեղադրյալի: Իսկ Ֆերգյուսեն քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ, ոստիկանությունը բռնություն կիրառեց խաղաղ ցուցարարների դեմ, ինչի արդյունքում սպանվեցին մի քանի խաղաղ ցուցարարներ: Սակայն այս խտրությունը շարունակում է գոյատևել  և պաշտպանվում դատաիրավական պաշտոնյաների կողմից:

ԱՄՆ-ում աֆրիկյան հետազոտությունների փորձագետ Ռենդի Շորթի ասելով. «ԱՄՆ-ի ոստիկանության գործունեությունն ուսումնասիրող ինստիտուտը, որը ծավալումէ  անկախ գործունեություն, ուսումնասիրել է ոստիկանության վերաբերյալ  100 փաստաթուղթ, որոնցում նշված է եղել սևամորթների նկատմամբ կիրառված բռնությունների մասին»: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի ոստիկանության բռնությունը սևամորթների նկատմամբ, ողջ ԱՄՆ-ում կիրառվող համակարգված բռնություն է  և սևամորթների դեմ կիրառվող ցեղասպանություն :

Հարգելի բարեկամներ, մեր հաջորդ հաղորդման ընթացքում կխոսենք ԱՄՆ դատաիրավական համակարգի աշխատանքի մասին:

 

 

 

Sep 02, 2018 16:17 Asia/Yerevan
Մեկնաբանություններ