Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք ԻԻՀ-ում գիտության արտադրության ու գիտական զարգացման չափանիշներից  նանոտեխնոլոգիայի ու գիտության զբաղեցրած դիրքին:

Ողջույն թանկագին բարեկամներ: Ներկայացնում գիտության արտադրության շարժմանը նվիրված հաղորդաշարի հերթական թողարկումը: Եթե հիշում եք նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Իրանում տեխնոպարկերի և գիտության ու տեխնոլոգիայի զարգացման կենտրոնների ձևավորմանը և ասացինք, որ իրանական 1380-ից 1390 թվականներին Իրանում տեխնոպարկերի թիվը 1-ից բարձրացավ 23-ի, իսկ գիտության ու տեխնոլոգիայի զարգացման կենտրոնների թիվը իրանական 1380 թվականին մեկ կենտրոնից 1390 թվականին հասավ 131 կենտրոնի: Նաև նույն ժամանակաընթացքում տեխնոպարկերում և գիտության ու տեխնոլոգիայի զարգացման կենտրոններում գրանցված ընկերությունների թիվը 600 ընկերությունից հասավ շուրջ 3000 ընկերության: Այս հաղորդման ընթացքում նպատակ ունենք անդրադառնալ Իրանում գիտության ու տեխնոլոգիայի զարգացման չափանիշներից համարվող նանոտեխնոլոգիային ու գիտությանը և  քննարկել այդ բնագավառում աշխարհում Իրանի զբաղեցրած դիրքը:

 

Նանոն չափազանց փոքր չափս է, որը ոչ միայն անզեն աչքով, այլ նույնիսկ ամենահզոր լուսային մանրադիտակներով հնարավոր չէ տեսնել: Չնայած նրան որ այսօր դրանից ավելի մեծ ու փոքր չափսեր էլ գոյություն ունեն, սակայն նանոն վերածվել է գիտության: Գիտնականների հետազոտությունների արդյունքում հայտնագործումներն ապացուցել են, որ նյութը նանոմետր չափսերում ավելի մեծ մասնիկների համեմատությամբ տարբեր յուրահատկություններ է ունենում: Նանոն ատոմների ու մոլեկուլների աշխարհն է, իսկ նանոտեխնոլոգիան ներկայացվել է, որպես ատոմային ու մոլեկուլային մակարդակում նյութերի արտադրման կարողություն, սարքերի ու համակարգերի գիտություն, որը նպատակ ունի նանո չափերում երևան եկող հատկանիշների օգտագործմամբ նոր արտադրանքներ կատարել: Գիտնականները նանոյի գիտության օգնությամբ կարողացել են առանց նյութի հիմնական յուրահատկություններում որևէ փոփոխություն առաջացնելու տարբեր բնագավառներում որոշ արտադրանքների հարցում բազմազանություն մտցնել: Գույնի, թափանցիկության, մագնիսական յուրահատկությունների և ռեակցիաների ընդունման մեջ փոփոխությունը նանոմետրիկ չափերում երևան եկող յուրահատկություններից է, ինչը հսկա զարգացման առիթ է դարձել աշխարհի նանոյի գիտության ոլորտում: Միևնույն ժամանակ քանի որ նանոն կիրառվում է գիտության ու տեխնոլոգիայի բազմաթիվ ճյուղերում, հայտնվել է աշխարհի գիտնականների ուշադրության կենտրոնում և այդ պատճառով նանոյի բնագավառում տեխնոլոգիական զարգացումները վերջին քանի տասնամյակներում շատ երկրներում տարածում է գտել:

Նանոտեխնոլոգիայի հանդեպ աշխարհի երկրների ու պետությունների յուրահատուկ ուշադրության առաջին նշույլները երևան եկան 1989 թվականին: Մինչ այդ թվականը միայն որոշ հետազոտական ու համալսարանական կենտրոններում նանոտեխնոլոգիայի բնագավառում հատ  ու կենտ ուսումնասիրություններ էին կատարվել: Այս տեխնոլոգիայի կարևորությունն ու նշանակությունը և տեխնիկական ու տնտեսական դերակատարությունը հետզհետե երևան գալով, աշխարհի երկրները մրցակցության մեջ մտան, որպեսզի օգտվելով այս տեխնոլոգիայից մեծացնեն աշխարհի այլ երկրների հետ իրենց տարածությունը: Այսօր նանոտեխնոլոգիան հիշատակվում է, որպես արդյունաբերական հեղափոխության չորրորդ ալիքն ու հսկա մի երևույթ, որը տարածվել է գիտական տարբեր ճյուղերում և համարվում է մեծ տեմպերով զարգացող արդիական տեխնոլոգիաներից մեկը:

Իրանում էլ նանոյի գիտության ձեռքբերման ուղղությամբ ջանքերն սկսվեցին 2000 թվականից և այդ նպատակով ԻԻՀ նախագահի տեղակալի վերահսկողության ներքո մասնավոր շտաբ ձևավորվեց և այս տեխնոլոգիայի զարգացման ծրագրի մշակման համար փորձագիտական ջանքեր սկսվեցին: Այս փորձագիտական քննարկումների առաջին արդյունքը եղավ տասնամյա հայեցակարգի մշակումը, որի համաձայն մինչև 1393 թվականը պիտի նվաճվեր նանոտեխնոլոգիայի բնագավառում համաշխարհային 15-րդ դիրքը: Այս փաստաթուղթը վավերացվեց Իրանի 20-ամյա հայեցակարգի փաստաթղթի մշակման հետ միաժամանակ:  Իրանի 20-ամյա հայեցակարգի փաստաթղթի համաձայն իրանական 1404 թվականին՝ 2025 թվականին, Իրանը պիտի վերածվի տարածաշրջանում տնտեսական, գիտական ու տեխնոլոգիական տեսակետից առաջին տեղը զբաղեցնող զարգացած երկրի:

 

10-ամյա հայեցակարգի մշակման տարում՝ 2005 թվականին նանոյի գիտության բնագավառում Իրանի դիրքը շատ էլ գովելի չէր: Այդ ժամանակ իրանցի գիտնականները նանոտեխնոլոգիայի բնագավառում միայն 9 հոդվածներ էին արտադրել և Իրանն աշխարհում զբաղեցնում էր 60-րդ տեղը: Տարածաշրջանային տեսակետից էլ նանոտեխնոլոգիայում Իրանի զբաղեցրած դիրքն այնքան էլ ցանկալի չէ, քանի որ զիջում էր Թուրքիային, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին, Ուզբեկստանին ու Հայաստանին: 10-ամյա հայեցակարգի համաձայն որոշվեց Իրանն ամբողջ կարողությամբ հանդես գա նանոյի բնագավառում և գիտության, տեխնոլոգիային ու շուկայի  երեք ցուցանիշներում իր համաշխարհային դիրքը 60-րդից բարձրացնի 15-րդի: Այդ նպատակով հենց նույն տարվա ընթացքում Նանոտեխնոլոգիայի զարգացման հատուկ շտաբը խրախուսող ու հովանավորող ծրագրեր գործադրելով երկրի գիտնականներին ուղղորդեց նանոտեխնոլոգիայի ոլորտում հետազոտության կողմը: Հովանավորող քաղաքականությունների ու ծրագրերի մշակման արդյունքում նանոյի ոլորտում իրանցի գիտնականների հեղինակած հոդվածների քանակը հավելում կրեց և  երեք տարի անց Իրանը 813 հոդվածներով զբաղեցրեց 19-րդ տեղը: 2007 թվականի ընթացքում իրանցի գիտնականները Եվրոպայի գյուտերի գրասենյակում նանոյի 4 պատենտներ գրանցելով այդ գրասենյակում զբաղեցրեց 22-րդ տեղը: Վիճակագրական այս տվյալները վկայում են այն մասին, որ Իրանը նանոտեխնոլոգիայի ու գիտության արտադրման բնագավառում մեծ քայլեր է վերցրել:

10-ամյա հայեցակարգի փաստաթղթում նախատեսված էր, որ 2005-ից 2014 թվականների ընթացքում նանոտեխնոլոգիայի ու գիտության բնագավառում Իրանի համաշխարհային դիրքը պիտի բարձրանա 15-րդի: Այդ ծրագիրը գործադրման հանձնվելուց 6 տարի չանցած իրանցի գիտնականներն արդեն հասնելով այդ նպատակին նվաճել էին համաշխարհային 15-րդ տեղը: 2015 թվականին վավերացվեց 10-ամյա երկրորդ փաստաթուղթը: Այս փաստաթղթում փորձ կատարվեց նպատակներն ու դրանց իրագործման մեթոդները թարմացնել այնպես որ նանոտեխնոլոգիայի ոլորտում Իրանի առաջատար դիրքերն անցյալի համեմատությամբ առավել թափով շարունակվեն: Այս փաստաթղթում նախատեսված են երեք խոշոր նպատակներ. Առաջին՝ ժողովրդի կյանքի մակարդակի ու որակի բարձրացման վրա նանոտեխնոլոգիայի ազդեցության ընդլայնումը, երկրորդ՝  աշխարհի երկրների մեջ նանոտեխնոլոգիայի ու գիտության ոլորտում հարմար դիրքի նվաճումը և երրորդ՝ նանոտեխնոլոգիայի համաշխարհային շուկայում հարմար մասնաբաժնի տիրանալը: Իրանը նպատակ ունի տեխնոլոգիայի օգնությամբ ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելուն զուգահեռ իր գիտական թռիչքը վերածել տնտեսական թռիչքի և դեպի համաշխարհային շուկաներ լուսանցք բացել: Այս փաստաթղթի վավերացմամբ ու գործադրմամբ նանոտեխնոլոգիայի ու գիտության բնագավառում Իրանի  գիտական աճի  ընթացքին թափ  հաղորդվեց և 2015 թվականին իրանցի գիտնականները նանոյի հետ կապված 6690 հոդվածներ գրանցեցին Web of seience կայքում:

2000-ից 2013 թվականների ընթացքում Իրանում նանոյի հոդվածների քանակն ու դիրքը

 

Այս տարվա ընթացքում իրանցի գիտնականները շշմեցուցիչ ջանքով կարողացան հրատարակել աշխարհում նանոյի կապակցությամբ հոդվածների 5 տոկոսը և Իրանի դիրքը բարձրացնել 6-րդի: Այս հաջողությունը գրանցվեց այն պայմաններում, երբ 2000 թվականին Իրանն աշխարհում 57-րդ, իսկ տարածաշրջանում 6-րդ տեղն էր զբաղեցնում: Իրանցի գիտնականներն այս 15 տարվա ընթացքում կարողացան նանոտեխնոլոգիայի ու գիտության ոլորտում արտադրված հոդվածների քանակը տարվա ընթացքում շուրջ 10 հոդվածից բարձրացնել օրական 18 հոդվածի: Սա այն իմաստով է, որ Իրանում նանոյի ոլորտում հոդվածների քանակի տարեկան աճի միջին տոկոսը մեկ տասնամյակում բարձրացել է շուրջ 51 տոկոսի: Հետաքրքիր է իմանալ, որ 2015 թվականին բնակչության թվի համեմատությամբ նանոյի հոդվածների քանակի տեսակետից Իրանը զբաղեցրել է 24-րդ, ՀՆԱ-ի համեմատությամբ՝ 4-րդ տեղը: Նաև այս տարիների ընթացքում հոդվածների որակի չափանիշի տեսակետից Իրանի համաշխարհային դիրքը բարելավել է: Օրինակ ինդեքսի ցուցանիշում Իրանին հաջողվել է 2011 թվականին գրանցված 19-րդ տեղից 2015 թվականին բարձրանալ 11-րդ տեղին: Բացի այդ իրանցի գիտնականները նանոյի հետ կապված 165 գյուտեր են գրանցել Եվրոպայի ու ԱՄՆ-ի գյուտերի գրասենյակներում:

Վիճակագրական տվյալները վկայում են, որ վերջին տարիների ընթացքում Իրանը նանոտեխնոլոգիայի ու գիտության բնագավառում գիտական թռիչք է արձանագրել և տարեկան 100 տոկոսից ավելի աճով թիկունքում է թողել Ճապոնիային: Իհարկե նանոյի բնագավառում Իրանի առաջընթացը միայն գիտական ծավալներով չի սահմանափակվել ու ներառել է նաև տնտեսությունը: Նկատի առնելով նանոյի հենքով ազգային արտադրության, նաև շուկայի ընդլայնման և նանոտեխնոլոգիայի վրա հիմնված տնտեսական աճի կապակցությամբ տասնամյա երկրորդ  փաստաթղթում կատարված շեշտադրումներն Իրանը կարողացել է նանոտեխնոլոգիայի և նանոարտադրանքների շուկայի վրա հիմնված տնտեսության ծավալը 2012 թվականին 16 միլիարդ ռիալից հասցնել 3200 միլիարդ ռիալի: Սա վկայում է Իրանում նանոտեխնոլոգիայի վրա հիմնված տնտեսության ոլորտում 20 տոկոսանոց աճի մասին: Բարեբախտաբար այսօր նանոյի ոլորտում արդիական սարքավորումներն արտադրվում են հիմք ընդունելով ներքին կարողությունները և Իրանի շատ համալսարաններ ու հետազոտական կենտրոններ օգտվում են այդ արտադրանքներից: Իրանին հաջողվել է իր նանոարտադրանքներն արտահանել Հարավային Կորեայի, Ավստրալիայի ու Չինաստանի նման երկրներ: Նանոյի գիտության բնագավառում իրանցի գիտնականների ջանքերն այն աստիճանի են եղել, որ 2015 թվականին Իրանում գիտական հոդվածների ընդհանուր քանակի 25 տոկոսը հատկացված է եղել այդ գիտությանը: Այս թիվը համաշխարհային տեսակետից եզակի է և ամենաբարձր տոկոսը պատկանում է Իրանին:

 

Միջազգային մակարդակում նանոյի ոլորտում Իրանի առաջատար դիրքերը պատճառ են դարձել, որ Իրանը վերածվի գիտական բևեռի: Այս պահին նանոտեխնոլոգիայի ու գիտության արտադրման տեսակետից միայն եվրոպական մեկ երկիր՝ Գերմանիան առաջ է անցել Իրանից և եվրոպական մյուս երկրները իրենց դիրքերով զիջում են Իրանին: Իրանը արդյունաբերական տարբեր բնագավառներում, այդ թվում տեսքտիլի ու հագուստեղենի, տնային կահույքի, դեղորայքի և բժշկական սարքերի, առողջապահության ու բուժման, բարեշինության, տրանսպորտի և շատ  այլ բնագավառներում օգտվում է նանոտեխնոլոգիայից: Մասնավորապես նանոդեղերի բնագավառում Իրանը կարողացել է արտադրել դեղեր, որոնք ստանալով համաշխարհային հեղինակավոր կենտրոնների հաստատումը մուտք  են գործել համաշխարհային շուկաներ: Ներկայումս գիտությունն արտադրանքի վերածելու համար Իրանում նանոյի բնագավառում աշխատում են ավելի քան 150 գիտահեն ընկերություններ, որոնք ընդունակ են նանոտեխնոլոգիայի հիման վրա ավելի քան 300 տեսակ արտադրություն կատարել: Պարծանքով պիտի ասել, որ նանոյի տնտեսական բնագավառում Իրանը համարվում է աշխարհի 10 առաջատար երկրներից մեկը:

Վիճակագրական այս բոլոր տվյալներն ու թվերը վկայում են, որ Իրանում գիտության արտադրության շարժումն արդյունավորվել է և ապագայում պիտի Իրանում գիտա-տեխնոլոգիական նվաճումների մասին նոր լուրերի սպասել:

 

 

Sep 02, 2018 16:22 Asia/Yerevan
Մեկնաբանություններ