• Ահաբեկչության դեմ պայքարում տարածաշրջանի համագործակցությունն անհրաժեշտոթյուն է

Որպեսզի ահաբեկչության դեմ պայքարն արդյունավետ լինի, նախ պետք է չորացնել դրա արմատները և կտրել ֆինանսկան աղբյուրները:

  Չմոռանանք, որ ահաբեկչության դեմ պայքարը դեռ չի ավարտվել, քանի որ այս սպառնալիքը դեռևս շարունակվում է: Եվ տարածաշրջանի երկրները պետք է համագործակցեն այդ պայքարում, քանի որ դա անհրաժեշտություն է: Վերջին տարիների իրադարձությունները տարածաշրջանում ցույց են տալիս, որ գերիշխող ուժերը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, ահաբեկչությունն ու ծայահեղականությունը որպես միջոց են օգտագործում` տարածաշրջանում ահաբեկչությունը տարածելու և տարածաշրջանի երկրներին մասնատելու նպատակով իրենց ներկայությունն արդարացնելու համար: Այսօր ոչ միայն տարածաշրջանի, այլ միջազգային պայմանները ստիպում են, որ երկրները համագործակցեն, որպեսզի ահաբեկչությունը և ծայրահեղությունն արմատախիլ անեն: Այս համընդհանուր սպառնալիքի դեմ պայքարում Իրանը պատրաստ է համագործակցել հարևան երկրների հետ: Գործնականում նույնպես Իրանը դա ապացուցել է: Սիրիայում և Իրաքում ահաբեկչության դեմ հաղթանակն ապացուցեց, որ իրական համագործակցության շնորհիվ հնարավոր է տարածաշրջանում հաստատել անվտանգություն և ապահովություն: ԻԻՀ, ՌԴ, Սիրիան և Իրաքը 2015թ կազմեցին քառակողմ կոալիցիա, ահաբեկչության դեմ պայքարի նպատակով: Այս չորս երկրների անվտանգության կոմիտեների նիստը կայացավ անցած շաբաթ` այդ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների տեղակալների մասնակցությամբ և Իրաքի ՊՆ շենքում:  Կոմիտեի անդամները վերջին տարիների ընթացքում անվտանգության համագործակցոթյան և տեղեկատվության փոխանակումների միջոցով կարողացել են որոշակի հաջողություններ արձանագրել հատկապես Իրաքի ու Սիրիայի ընդհանուր սահմաններին, ոչնչացնելով հարյուրավոր ահաբեկիչների և թույլ չտալով, որ նրանք մուտք գործեն Իրաք և Սիրիա: Այս համագործակցությունը կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում, հատկապես փորձի ու տեղեկատվության փոխանակման առումով:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, 2017թ ՌԴ Սոչի քաղաքում տեղի ունեցած Իրանի, Ռուսատսանի ու Թուքրիայի ղեկավարների նիստում ասաց. «Տարածաշրջանում Իրանի ռազմավարությունը հիմնված է համագործակցության և ոչ թե մրցակցության վրա, ժողովրդի կամքի և ոչ թե օտար պետություններին հետևելու, խաղաղության և ոչ թե միլիտարիզմի վրա: ԻԻՀ առաջին պետությունն էր, որ արձագանքեց Սիրիայի ժողովրդի ու կառավարության խնդրանքին` միասին այքարելու ահաբեկիչների դեմ: Մենք լուրջ ենք տրամադրված միջազգային ահաբեկչության դեմ պայքարում և պատրաստ ենք օգնել նաև բոլոր այն երկրներին, որոնք կդիմեն մեզ»: ԻԻՀ քաղաքականությունը հիմնված է միջազգային սկզբունքների և ՄԱԿ-ի կոնվենցիայի վրա: Իրանի ջանքերը միտված են օրինական համագործակցության շրջանակներում պաշտպանել տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Սիրիայի և Իրաքի բանակները, ԻԻՀ ռազմական ուժերի աջակցությամբ և Ռուսաստանի հովանավորությամբ, կարողացան վերջ տալ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գոյությանն իրենց տարածքներում:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, Իսլամաբադում տեղի ունեցած «Ահաբեկչության դեմ պայքարի մարտահրավերները և տարածաշրջանի համագործակցության դերը» խորագրով նիստում, անդրադառնալով 2001թ ԱՄՆ-ի գլխավորությամբ ձևավորված կոալիցիայի հայտարարություններին առ այն, որ արմատախիլ են արել տարածաշրջանում ահաբեկչությունն ասել է. «Արդյոք այս տարիների ընթացքում ահաբեկչական գործողությունները նվազել են թե` ավելացել: Այն կոալցիան, որ ստեղծեց ԱՄՆ-ն, պետք է արմատախիլ աներ ահաբեկչությունն Աֆղանստանում, ոչնչացնելով թմրանյութի արտադրությունն ու մաքսանենգությունը: Սակայն կոալցիան ոչ մի դեպքում հաջողություն չարձանագրեց»:

 ԻԻՀ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Սեյեդ Քամալ Խառազին այս կապակցությամբ ասում է. «Ասիայի արևմտյան տարածաշրջանի երկրների անվտանգության մտահոգությունները նույնն են: Դրանք չի կարելի իրարից առանձնացնել: Ասիայի արևմտյան տարածաշրջանի անվտագությունը կապված է տարածաշրջանի անվտանգության հետ»:

Այս կապակցությամբ, կարևորվում է Իրանի ու տարածաշրջանի այլ երկրների` Աֆղանստանի, Պակիստանի, Սիրիայի, Իրաքի և Ռուսաստանի համակողմանի համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում: Իրականությունն այն է, որ ահաբեկչությունն ու ծայահեղությունը չի սպառնում միայն Իրաքին կամ Աֆղանստանին: Այն սպառնում է  համաշխարհային անվտանգությանն  ու խաղաղությանը:

Ամերիկացի վերլուծաբան Ջեֆրի Սաքսը,«Progect Sindect» կայքում հրապարակված հոդվածում գրել է. «Դժվար չէ հաղթել ԻԼԻՊ-ին, քանի որ այս խումբն արդեն մեծ ուժեր չունի: Խնդիրը կայանում է նրանում, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցներն ԻԼԻՊ-ին չեն համարում իրենց թշնամին»:

ԻԻՀ Մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ ասում է. «Նույն ձեռքերը, որ ստեղծեցին ԻԼԻՊ-ը, որպեսզի Սիրիայում ու Իրաքում շարունակեն բռնություններն ու հանցագործությունները, այսօր, պարտվելով տարածաշրջանում, փորձում են ԻԼԻՊ-ը տեղափոխել Աֆղանստան: Վերջին սպանությունները դրա ապացույցն են»:

Իրանի տեսակետից խնդրի լուծումը կապված է տարբեր գործոններից, որոնցից ամենակարևորը տարածաշրջանի երկրների համագործակցության ամրապնդումն է: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում արևմտյան երկրների կողմից տարածաշրջանում կազմակերպված սադրանքները սպառնում են հավաքական անվտանգությանը: ԱՄՆ-ի ռազմական միջամտությունները տարածաշրջանում ոչ միայն պատճառ են դարձել, որ այս երկիրը մեծացնի տարածաշրջանում իր ազդեցությունն,  այլ այն դարձնի ոչ մրցակցային հարաբերությունների ասպարեզ: Ամերիկացի վերլուծաբան Նոամ Չամսկին, Փարիզի ահաբեկչությունից հետո բարձրացրեց այն հարցը, թե արդյոք ԱՄՆ-ի նպատակն ահաբեչության դեմ պայքարն է, թե դրա տարածումը: Նա ասաց. «Եթե ցանկանում եք վերջ տալ ահաբեկչությանը, պետք է նախ հարցնել թե ինչու է այն տարածվում: Որոնք էին դրա արմատները և որտեղից էին դրանք գալիս»:  

ԻԻՀ Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խառազին, 2017թ հուլիսին  «Չաթմ Հաուս» ինստիտուտում ունեցած ելույթում ասաց. «Պետք է պարզվի, թե ում էր ձեռնտու տարածաշրջանի անկայունությունը և ովքեր են ուզում, որ ներկա վիճակը շարունակվի: Եթե Իրանը չօգներ Սիրիային ու Իրաքին և Բաղդադն ու Դամասկոսը ԻԼԻՊ-ի ձեռքով տապալվեին, տարածաշրջանի ճակատագիրն ինչ էր լինելու ԻԼԻՊ-ի նման վայրենաբարո խմբի ձեռքերում: Եթե Բաղդան ու Դամասկոսը տապալվեին, արդյուք դուք կունենայիք ավելի ապահով Եվրոպա»:

Իրանը շարունակում է  կարևորել հարևանների հետ համագործակցությունն ահաբեկչության դեմ այքարում: Սա կոչ չէ: Իրանն ապացուցել է, որ ահաբեկչության դեմ պայքարը ճշմարիտ է: Սիրիայում ու Իրաքում թաքֆիրական ահաբեկչության դեմ պայքարում արձանագրված հաջողությունները ցույց են տալիս, որ իրական համագործակցության ու միասնության շնորհիվ, կարելի է անվտանգությունն ու կայունությունը վերադարձնել տարածաշրջան:

 

Sep 09, 2018 06:23 Asia/Yerevan
Մեկնաբանություններ