ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը թե նախընտրական քարոզարշավի ժամանակ և թե ընտրություններում հաղթելուց հետո, արժանացել բազմաթիվ քննադատությունների:

Այսօր նույնիսկ կասկածի տակ է դրված երկիրը ղեկավարելու նրա արժանավորությունը: Կոնգրեսի մի խումբ դեմակրոտական անդամներ առաջարկել են իմպիչմենտի ենթարկել նրան: Ինչեվէ, վերջին իրադարձությունները, ինչպես օրինակ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենի հարցաքննությունը, ևս մեկ անգամ բարձրացրեց Թրամփին իմպիչմենտի ենթարկելու հարցը: Քոհենը 2018թ օգոստոսին Նյու Յորքի դատարանում կայացած նիստում ընդունեց, որ երկու կանանց Թրամփի կողմից առաջարկել է գումար, որպեսզի նրանք լռեն վերջինիս հետ իրենց սեռական կապերի մասին: Քոհենը և իր նախկին պաշտպանյալ Թրամփը մեղադրվում են այն բանում, որ փորձել են գաղտնի պահել նախընտրական շրջանում Թրամփի  և Սթրոմի Դենիելսի ու Քարեն Մաք Դոգալի սեռական կապերը: Այս հանգամանքը արժանացավ Թրամփի խիստ քննադատությանը: Հարցազրույցներից մեկում նա ասաց, որ եթե այդ կանանց որոշակի գումար է տվել, այդ գումարը եղե է իր անձնական գումարը և դրանով չի խախտվել նախընտրական քարոզարշավի կարգը: Նա Մայքլ Քոհենին մեղադրել է այն բանում, որ վերջինս հեքիաթներ է հորինում, որպեսզի մեղմի իր դատավճիռը: Մայքլ Քոհենի խոստովանությունը կարող էր Թրամփի դեմ դատական նոր գործի պատճառ դառնալ: Սակայն այս պահին դա հնարավոր չէ: Նման բան հնարավոր է միայն այն ժամանակ, եթե նա իմպիչմենտի ենթարկվի Կոնգրեսի կողմից: Թրամփին մտահոգում է  Քոհենի խոստովանությունը, քանի որ այն կարող է բացասաբար ազդել նրա քաղաքական հեղինակության վրա: Թրամփը հայտարարել է, որ եթե Կոնգրեսն իրեն  իմպիչմենտի ենթարկի, ֆինանսական շուկայում խառնաշփոթ կառաջանա, իսկ ԱՄՆ տնտեսությունն ու պարտատոմսերի շուկան աննախադեպ վնասներ կկրեն:

Թրամփը հայտարարել է, որ իր նկատմամբ նման վերաբերմունքի պատճառ չկա, քանի որ ինքը մեծ գործեր է արել: Շատ քիչ է պատահում, որ ԱՄն նախագահը խոսի իմպիչմենտի մասին: Ամենայն հավանականությամբ պատճառն այն է, որ նա ցանկանում է ազդել հասարակական կարծիքի վրա և մարդկանց համոզել, որ եթե ինքը հեռանա պաշտոնից, տնտեսական ձեռքբերումները կոչնչանան: Նա հայտարարել է, որ իր պաշտոնավարության ժամանակ ԱՄՆ-ն տնտեսական և զբաղվածության մակարդակի աճ է արձանագրել: Հարկ է նշել, որ եթե  Քոհենի խոստովանությունների պատճառով ներկա խայտառակ վիճակն ավելի սրվի, սա կարող է բացասաբար ազդել 2018թ. նոյեմբերին կայանալիք ընտրությունների վրա, հօգուտ դեմոկրատների: Եթե դեմոկրատները Կոնգրեսում մեծամասնություն լինեն, Ներկայացուցիչների պալատն ու Սենատը կարող են Թրամփին իմպիչմենտի ենթարկել:

Փորձագետ Էնթընի Զորքերի ասելով. “Եթե ներկայացուցիչների պալատը լիներ դեմոկրատների ձեռքում, Թրամփը կենթարկվեր իմպիչմենտի: Սակայն այսօր իրավիճակն այդպիսին չէ”:

Իսկ ինչ են ասում այս կապակցությամբ ամերիկացի պաշտոնյաները: Կոնգրեսի դեմոկրատական ներկայացուցիչ Էրիկ Սփաոելի ասելով. “Թրամփն ավելի բարձր դիրքում չի գտնվում, քան երկրի օրենքը: Մենք չպետք է Թրամփի նման վերաբերվենք ճշմարտություններին: Եթե մենք հնարավորություն ունենանք նրան իմպիչմենտի ենթարկել, մարդկանց վստահեցնելու ենք, որ մեր նպատակն է եղել պարզապես կատարել մեր գործը”:

Իրավաբանական համալսրանի դասախոս Ալեն Դեշովիցն ասում է. “Նախագահը և յուրաքանչյուր թեկնածու, պատասխանատու է իր նախընտրական շտաբի յուրաքանչյուր անդամի վարքագծի համար: Հարց է ծագում, թե արդյոք Թրամփը մասնակից  է եղել այս հանցագործությանը: Արդյոք նա այս խնդրի մասին զեկուցել է”:

Իմպիչմենտը նշանակում է, որ Կոնգրեսը պետք է որոշ մեղադրանքներ առաջադրի Թրամփին: Իսկ դա կարող է նույնիսկ պատճառ հանդիսանալ, որ նա կանչվի դատարան: Սահմանադրական օրենքի համաձայն, յուրաքանչյուր նախագահ կամ նրա տեղակալը կարող է դավաճանության կամ կաշառակերության մեղադրանքով դատվել իմպիչմենտից հետո:

Իմպիչմենտը սկսվում է  Ներկայացուցիչների պալատից: Դրա համար անհրաժեշտ է պալատի անդամների կեսին գումարած մեկ ձայն: Դրանից հետո պետք է որոշում կայացնի Սենատը` անդամների երկու երրորդի ձայներով: Վերջին անգամ ԱՄՆ-ում իմպիչմենտի է ենթարկվել Բիլ Քլինթոնը, ով Սենատում ձեռք չբերեց բավարար ձայներ: Իսկ Թրամփը փորձում է  հարցապնդման հետևանքների մասին սպառնալիքներով, ձեռք բերել հանրապետականների դրական կարծիքը` 2018 նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրությունների համար:

Թրամփի հակառակորդները սպառնում են, որ կապացուցվի այն հայտարարությունը, որ Թրամփը ընտրությունների ժամանակ կապ է հաստատել ռուսների հետ և նրանք ազդել են ընտրությունների արդյունքների վրա: Դեմոկրատականները հույս ունեն, որ կկարողանան պաշտոնանկ անել նրան: Իսկ կանանց հետ սեռական կապի մասին լռելու համար տրված գումարի վերաբերյալ հայտարարությունն ավելի է սրել իրավիճակը: Նկատի առնելով, որ Թրամփն այնքան էլ սիրված չէ ԱՄՆ-ում և նրա սկանդալային քաղաքականությունը հատկապես հարևանների, եվրոպացի դաշնակիցների ու առևտրային գործընկերների նկատմամբ, հեղինակազրկել է նրան: Բացի այդ, նա նար ոտնահարում է միջազգային համաձայնությունները:  

ԱՄՆ-ի Սահմանադրության համաձայն, Թրամփի իմպիչմենթի ու նրա պաշտոնանկության դեպքում, նրա տեղակալ Մայքլ Փենսը, որպես նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, կկառավարի երկիրը, մինչև նոր ընտրությունների կայացումը: Տեսականորեն, նախագահի երդումը խախտելու մեղադրանքով և երկրի Սահմանադրությունը պահպանելու համար, Թրամփին կարելի է ենթարկել իմպիչմենտի: Օրենքը հաստատում է, որ նախագահին կարելի է երկրին դավաճանելու , կաշառակերության և այլ հանցագործությունների համար իմպիչմենտի ենթարկել ու պաշտոնանկ անել:

  Սակայն դրա համար անհրաժեշտ է որոշակի իրավիճակ և նախապայմաններ, որոնց իրականացումը դժվար է թվում: Վերջերս ունեցած ելույթում, Թրամփը հայտարարեց, որ դեմոկրատները չեն կարող իրեն իմպիչմենտի ենթարկել, քանի որ ինքը լուրջ ձեռքբերումներ է արձանագրել արտաքին քաղաքականության ու տնտեսության ոլորտներում: Նա ասել է. “Չեմ կարծում, որ դեմոկրատները կարողանան իմպիչմենտի ենթարկել մեկին, ով շատ լավ է  կատարում իր աշխատանքը: Իմ աշխատանքը հրաշալի է”: “Նայեք տնտեսությանը, ուսումնասիրեք զբաղվածության մակարդակը, քննարկեք նաև մեր արտաքին քաղաքականությունը և մեր առևտրային համաձայնությունները”. ասել է նա:

2018թ նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալու են Կոնգրեսի ընտրությունները: Եվ դրանք կարող են ճակատարգրական լինել Թրամփ համար: Դա այն դեպքում, երբ կոնգրեսի դեմոկրատները դեռևս այս կապակցությամբ հստակ դիրքորոշում չեն արտահայտել: Որոշ հանրապետական ներկայացուցիչներ փորձում են Թրամփին իմպիչմենտի ենթարկելն օգտագործել որպես միջոց`իրենց հեղինակությունն ընտրությունների ժամանակ բարձրացնելու համար: Թրամփը հայտարարել է, որ դա կարող է բացասաբար ազդել երկրի քաղաքականության վրա: “Եթե ես իմպիչմենտի ենթարկվեմ, ոյւրաքանչյոր նախագահ կարող է հայտնվել նման վիճակում: Սխալ է այն գաղափարը, թե յուրաքանչյուր նախագահ, ով ընտրված է հակառակ թիմից, կարող է իմպիչմենտի ենթարկվել մրացկից թիմի կողմից: Այն էլ այնպսի նախագահ, ով իր գործը շատ լավ գիտի”:

Ներկա դրությամբ, Թրամփին պաշտոնանկ անելը հեռանկարային չէ դեմոկրատների ու հանրապետականների համար: Կոնգրեսում մեծամասնություն կազմելու համար, հանրապետականները նոյեմբերին պետք է կարողանան իրենց ներկա ձայներին ավելացնել Կոնգրեսում` 23 իսկ  Սենատում` երկու ձայն: Դա այն դեպքում, երբ Ներկայացուցիչների պալատում իմպիչմենտի համար անհրաժեշտ է ունենալ ձայների կես գումարած մեկը: Իսկ Սենատում պետք է ունենան սենատորների երկու երրորդի համաձայնությունը: Դա նշանակում է, որ հանրապետական  սենատորներից որոշները պետք է կողմ քվեարկեն այս նախագծին: Ներկա դրությամբ, դեմոկրատները Սենատում ունեն 49 ձայն, ընդհանուր 100-ից: Եվ եթե նոյեմբերին կայանալիք ընտրություններում ձեռք բերեն 2 ձայն հանրապետականներից, արդյունքում ունենալով 51 ձայն, Թրամփին իմպիչմենտի ենթարկելու համար կրկին կունանեն 15 հանրապետական սենատորի կարիք: Դա նշանակում է , որ հանրաետական սենատորները պետք է պաշտպանեն այս նախագիծը: Սակայն նրանք ըստ երևույթին նախագծի կողմնակից չեն:

Այսպիսով, 2018թ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները վճռորոշ են, քանի որ դրանք որոշելու են արդյոք Թրամփը շարունակելու է նախագահել: Թերևս դեմոկրատներն այս կապակցությամբ հստակ դիրքորոշում չունեն: Որոշ հանրապետականներ փորձում են Թրամփի իմպիչմենտի հնարավորությունն օգտագործել որպես միջոց` հանրապետականների կողմնակիցների հետ համագործակցության համար: ԱՄՆ Սահմանադրական օրենքի համաձայն, իմպիչմենտը պետք է հաստատվի Ներկայացուցիչների պալատում և Սենատում: Հենց այդ պատճառով էլ Թրամփի պաշտոնանկությունն անհասանելի է դեմոկրատների համար: Որոշ փորձագետներ համոզված են, որ դեմոկրատականներն ամեն դեպքում կկարողանան ձեռք բերել իրենց անհրաժեշտ ձայները:       

 

 

 

Sep 11, 2018 07:22 Asia/Yerevan
Մեկնաբանություններ