Վերջին շաբաթների ընթացքում նկատի առնելով տարածքի ազատագրման նպատակով Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում ահաբեկչական խմբերի դեմ Սիրիայի բանակի ու նրա դաշնակիցների գործողությունների հեռանկարը արևմուտքցիները խիստ մտահոգվել են և այդ կապակցությամբ ազդարարություններ են կատարել: ԱՄՆ ու նրա որոշ եվրոպացի դաշնակիցներն, այսինքն Ֆրանսիան ու Բրիտանիան, որոնք շարունակ Սիրիայում աջակցել են ահաբեկիչներին, ազդարարել են, որ Իդլիբում քիմիական զենքի օգտագործման դեպքում հարձակման կանցնեն:

Իրականության մեջ Սիրիայի տարբեր տարածքներում Սիրիայի բանակի ու նրա դաշնակիցների արձանագրած հաղթանակները և այսօր Իդլիբ նահանգն ահաբեկչական խմբերի գոյությունից մաքրելու համար պատրաստությունը առթել են նրանց արևմուտքցի աջակիցների ու մասնավորապես ԱՄՆ-ի խիստ հակազդեցությունը: Իդլիբ նահանգը համարվում է Սիրիայում ահաբեկչական խմբերի համախմբման վերջին վայրը: Ամերիկացի գրող ու տեսաբան Ստեֆան Լանդմանն ասում է. «Ջեբհաթ-ալ-Նուսրա ահաբեկչական խումբն ԱՄՆ-ի ու Ալ-Ղաիդային կապված այլ ահաբեկիչների աջակցության հովանու ներքո վերահսկում են Իդլիբը: Իդլիբում այս ապստամբները և կամ «Սիրիայի կառավարության ընդդիմադիր ուժերը» նույն այն վարձկաններ են, որոնց աշխատանքի են լծել CIA-ն ու «Մուսադ»-ը, որպեսզի սպասարկեն Վաշինգտոնի, ՆԱՏՕ-ի, Իսրայելի ու տարածաշրջանի այն ռեժիմների շահերին, որոնք դեմ են Սիրիայի հզորությանն ու անկախությանը»: Քանի որ Սիրիայի կառավարությունն ու նրա դաշնակիցները պատրաստվում են մոտ ապագայում գործողություն իրականացնելով իրենց վերահսկողության տակ առնել Իդլիբը, Վաշինգտոնն այսօր փորձում է Սիրիայի դեմ հարձակման անցնելու համար պատրվակ գտնել:

Այս շրջագծում ԱՄՆ-ն ու նրա եվրոպացի դաշնակիցներն ազդարարել են Իդլիբի գործողության ընթացքում Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի օգտագործման կապակցությամբ և ընդգծել են, որ արձագանքելու են Սիրիայի բանակի կողմից ցանկացած տեսակի հարձակման: Այս կապակցությամբ եվրոպական ութ երկրներ հինգշաբթի սեպտեմբերի 6-ին Իդլիբի հարցով համատեղ հաղորդագրությամբ հանդես գալով մտահոգություն հայտնեցին այն ինչի հանդեպ, որը նրանք Սիրիայի հյուսիս-արևմուտքում Սիրիայի իշխանությունների և  Ռուսաստանի կողմից ռազմական քայլերի խստացում են կոչել: Այդ հաղորդագրության մեջ նրանք հավակնել են, որ Իդլիբում Սիրիայի իշխանությունների ու Ռուսաստանի գործողությունը խաղաղ քաղաքացիների համար աղետալի հետևանքներ կունենա: Հաղորդագրությունը ստորագրել են Բելգիան, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Շվեդիան ու Բրիտանիան: Նրանք ԱՄՆ-ի  նման առաջ են քաշել Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի օգտագործման հավանականությունը: Եվրոպական այս ութ երկրներն անդրադառնալով Թեհրանում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի եռակողմ նիստին հիշյալ երեք երկրներին կոչ արեց հարգել հրադադարն ու ավելի վաղ լարվածության մեղմացման տարածքների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Սիրիայի ներքին պատերազմում Բաշար  Ասադի ու Սիրիայի համակարգի հաղթանակը և Իդլիբի ազատագրման համար Սիրիայի բանակի ու նրա դաշնակիցների պատրաստությունը վկայում են Սիրիայում արևմուտքցիների աջակցությունը վայելող ահաբեկչական խմբերի հաջողության կապակցությամբ արևմուտքի հիասթափության մասին:

Արևմուտքցիներն ավելի վաղ Սիրիայի իշխանություններին մեղադրել էին քիմիական զենք օգտագործելու մեջ և ավելի վաղ երկու անգամ նույն պատրվակով հարձակումներ են իրականացրել այս երկրի դեմ: Այս անգամ էլ Սիրիայի դեմ հարձակման համար արևմուտքցիները դիմել են նույն պատրվակի օգնության, ինչը դեմ է առել Ռուսաստանի խիստ արձագանքին: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան այս կապակցությամբ ասել է. «Մոսկվան ԱՄՆ-ից ու նրա դաշնակիցներից (Ֆրանսիան և Բրիտանիա) ակնկալում է հարգել միջազգային օրենքները և Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության փոխանցեն Սիրիայի տարածքում գտնվող այն կառույցների մասին տեղեկությունները, որոնք հավատացած են, թե քիմիական զենքեր են արտադրվում»: Արևմուտքցիներն անտեսելով այս պահանջը միայն Սիրիայի դեմ հարձակման պատրվակ են որոնում: ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին ուրբաթ օրն իր թուիթերյան էջում Իդլիբի բնակիչներից պատկեր հրապարակելով հավակնեց. «Երբ Ռուսաստանն ու Սիրիան ընդգծում են ահաբեկչության դեմ պայքարի վրա, իրականության մեջ ցանկանում են ռմբակոծել Իդլիբում գտնվող դպրոցները, հիվանդանոցներն ու տները»: ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն առանց անդրադառնալու Իդլիբում ահաբեկիչների ներկայությանը լկտիաբար նշել է. «Ռուսաստանն ու Սիրիան ցանկանում են պատժել այն խաղաղ քաղաքացիներին, ովքեր պիտի խրախուսվեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընդդիմանալու համար»: «Սի Էն Էն» հեռուստակայանը հղում կատարելով ամերիկացի պաշտոնատարների հավակնեց, որ ԱՄՆ-ի ռազմական ու տեղեկատվության ոլորտի փորձագետները պատրաստել են այն կառույցների նախնական ցանկը, որոնք Սիրիայի դեմ հարձակման ժամանակ թիրախ պիտի դառնան: ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի մի պաշտոնատար Սիրիայի իշխանությունների դեմ մեղադրանքների շարանում ասել է. «Եթե Սիրիայի բանակը Իդլիբը հետ ստանալու գործողության ընթացքում քիմիական հարձակման դիմի, Վաշինգտոնը Դամասկոսին կպարտադրի այդ կապակցությամբ պատասխանատու լինել»: Փաստերը վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն իր եվրոպացի գործընկերների հետ միասին ցանկանում է ամեն կերպ շարունակել Սիրիայում իր միջամտությունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ազդարարելով Իդլիբի դեմ հարձակման կապակցությամբ Իրանին ու Ռուսաստանի զգուշացրել է, որ Իդլիբի դեմ հարձակման հարցում Սիրիայի իշխանությունների հետ համագործակցությունը խիստ սխալ քայլ է լինելու: Թրամփի «Թուիթեր»-ում կատարած գրառման մեջ նշել է. «Ռուսաստանն ու Իրանը մարդկային այս ողբերգությանը մասնակից դառնալով մարդկային մեծ սխալ թույլ տված կլինեն և հնարավոր է, որ հարյուր հազարավոր մարդ զոհվի»:

ԱՄՆ-ի սպառնալիքների ուշագրավ աճը, նաև Սիրիայի մերձակայքում ամերիկյան ռազմական նավերի ու ինքնաթիռների տեղակայումը, որոնք միանշանակ իրականացվում են պատերազմահար այս երկրի դեմ հարձակման նախագծի շրջանակներուն, արժանացել են Ռուսաստանի հակազդեցության: Մոսկվան մեծ զորավարժություն է իրականացրել Արևելյան Միջերկրականում ու Սիրիայի մերձակա ջրերում և Ռուսաստանի օդային ու ծովային ուժերը շաբաթ  օրվանից այս ջրային տարածքում սկսել են իրենց ամենամեծ զորավարժությունը: Զորավարժությանը մասնակցում են Հյուսիսային, Բալտիկ և Սև ծովերի նավախմբերին մաս կազմող 26 ռազմանավեր, նաև Կասպյան նավախումբը, որը բաղկացած է երկու սուզանավերից, ռազմավարական նշանակության ռմբարկուներից, հակասուզանավերից ու ռազմական ինքնաթիռներից: Զորավարժությունն անց կացվեց սեպտեմբերի 1-ից 8-ի կտրվածքում: Արևմուտքցիների զգայնությունը մեղմելու համար ռուսները հայտարարել են, որ այս զորավարժությունը ծրագրավորված է եղել ավելի վաղ և որևէ առնչություն չունի Սիրիայի դեմ ԱՄՆ-ի վերջին սպառնալիքներին: Այդուհանդերձ զորավարժություն իրականացվել է այն ժամանակ, երբ Սիրիայի հարցով ԱՄՆ-ի  ու Ռուսաստանի միջև լարվածությունը սրվել է: Նկատի առնելով վերջին գործընթացները, նաև զորավարժության մեջ ընդգրկված ուժերն ու զինատեխնիկան և դրա անցկացման ժամանակահատվածը արևելյան Միջերկրականում Ռուսաստանի մեծ զորավարժությունը ոչ միայն բացահայտ կերպով կարող է արևմուտքցիներին ուղղված լուրջ ազդարարություն համարվել, այլ կարող է Իդլիբի ազատագրման գործողության իրագործման հարցում Դամասկոսին ցուցաբերված Մոսկվայի գործնական աջակցություն նկատվել, հատկապես որ ռուսական նավերի վրա տեղադրված ռադարային սարքերը կարող են ամերիկյան ու եվրոպական քրուզ տեսակի հրթիռների հետախուզման համար անհրաժեշտ տեղեկություններ փոխանցել Սիրիայում տեղակայված «Էս 400» ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերին: Այս զորավարժության ավարտին Ռուսաստանը պահպանելու է արևելյան Միջերկրականում ու Սիրիայի մերձակա ջրերում իր ծովային ու օդային ընդլայնված ներկայությունը:

Ռուսաստանն ու Սիրիան ընդդիմությանը մեղադրել են այն հարցում, որ պատրաստվում են Իդլիբում քիմիական հարձակման սցենար բեմադրել, որպեսզի Սիրիայի բանակին մեղավոր ներկայացնելով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների, այսինքն Ֆրանսիայի ու Բրիտանիայի հարձակման համար ենթահող պատրաստեն: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է Սիրիայում քիմիական կեղծված հարձակման նախապատրաստության մասին փաստերն ու ապացույցները ՄԱԿ-ին և Քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպությանը փոխանցվելու մասին: Մոսկվան հայտարարել է, որ այս կապակցությամբ բավարար ապացույցներ է ձեռք բերել ու դրանք տրամադրել է ՄԱԿ-ին և Քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպության: Լավրովն արևմտյան երկրներին զգուշացրել է Իդլիբում կրակի հետ չխաղալ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ ազդարարել է, որ ԱՄՆ-ն, Բրիտանիան ու Ֆրանսիան պատրաստվում են ահաբեկիչների համագործակցությամբ քիմիական հարձակման ստահոդ սցենար  բեմադրել, որի նպատակն է սիրիայի բանակին մեղադրել այդ կապակցությամբ ու հետո այդ երկրի դեմ հարձակման անցնել: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբնեզիան ասել է. «Սիրիայում քիմիական սպառազինություն օգտագործելով ահաբեկչական խմբերն այդ երկրում արտաքին միջամտության ենթահող նախապատրաստեցին»:

Արևմուտքի ու մասնավորապես ԱՄՆ-ի սպառնալիքների ու հավակնությունների դիմաց Ռուսաստանն Իդլիբում տիրող իրավիճակի մասին այլ պատկերացում ունի: Այս կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին Թեհրանում գումարված Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների եռակողմ նիստում ընդգծեց, որ ահաբեկչական խմբերը համախմբվել են Իդլիբում և փորձում են խաթարել հրադադարը և քիմիական զենքեր օգտագործելով հրահրիչ քայլեր են իրականացնում: Այս նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարեց. «Մեր գերակայությունը Սիրիայում ահաբեկչության ոչնչացումն է և մեր նպատակն է Իդլիբից դուրս հանել ահաբեկիչներին, որոնք վտանգ են ներկայացնում Սիրիայի ժողովրդի համար»: Ռուսաստանի նախագահն ընդգծել է հստակ տեղեկություններ կան այն մասին, որ ահաբեկիչները հրահրիչ քայլեր են իրականացնում եւ բեմադրություն են կազմակերպում: Պուտինի ընդգծմամբ. «Իդլիբում էլ բախումներ են տեղի ունենում, որոնց ցանկանում ենք վերջ տրվի: Ահաբեկիչները խաղաղ քաղաքացիներին որպես մարդկային վահան են օգտագործում: Մարդկային նման վահան ահաբեկիչներն օգտագործեցին նաև Ռաքքայում: Մեր նպատակն է խաղաղ քաղաքացիներին տարհանել բախման վայրերից»:

Սիրիայի իշխանությունն ու Ռուսաստանը, որպես մոտիկ դաշնակիցներ տեղյակ են այս հարցի մասին, որ արևմուտքի նկատի ունեցած սցենարը, որի իրագործումը հետապնդել են արևմուտքի աջակցությունը վայելող ահաբեկիչները Սիրիայի բանակի կողմից քիմիական սպառազինության օգտագործման մասին բեմադրություն կազմակերպելն ու այդպիսով Սիրիայի դեմ ռազմական հարձակման անցնելու համար անհրաժեշտ պատրվակներ ստեղծելն է: Այդուհանդերձ Մոսկվան ընդգծում է սիրիայի հանդեպ աջակցությունն ու Սիրիայում ահաբեկիչների լիարժեք ոչնչացման նշանակությունը: Դրան զուգահեռ հաճախակի են դարձել Սիրիայի դեմ արևմուտքցիների ցանկացած հարձակման կապակցությամբ Ռուսաստանի կողմից տրված ազդարարությունները: Այս կապակցությամբ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբնեզիան սեպտեմբերի 6-ին Սիրիայում տիրող իրավիճակի քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ  նիստում արևմտյան երեք երկրներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային մեղադրեց Դամասկոսի դեմ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու և ներկայացում կազմակերպելու մեջ և հայտարարեց, որ ռուսական կողմն ԱՄՆ-ից պահանջել է հայտարարել այն թիրախները, որոնք արևմտյան երկրները Սիրիայում քիմիական հարձակում իրականացվելու դեպքում  նպատակ ունեն Սիրիայի տարածքի դեմ հարձակման ընթացքում հարվածել: Սա ի տես այն բանի, որ Վաշինգտոնի պաշտոնատարներն, այդ թվում պաշտպանության նախարարությունը մինչ այսօր Սիրիայի կառավարության քիմիական զենքերի գոյության մասին, որևէ ապացույց չի ներկայացրել: Ռուս բարձրաստիճան դիվանագետը նաև բարձրացրել է այն կարևոր հարցը, որ հիմնականում Սիրիայի իշխանությունները սեփական խաղաղ քաղաքացիներին քիմիական հարձակման ենթարկելու կարիք չեն զգում և դա էլ այն դեպքում երբ ավելի վաղ երկու անգամ այդ հարցում մեղադրվել են: Նեբնեզիան խոսքն ուղղելով արևմտյան երկրներին ասել է. «Ստացվում է, որ Դամասկոսի իշխանությունները կրկին ձեզ հրավիրում են ռմբակոծել իրենց երկիրը: Բայց իրապես աշխարհը կարող է հավատալ այն պատմությանը, թե Դամասկոսը քիմիական զենք ունի  և նպատակ ունի դա օգտագործել: Մինչդեռ ներկա պայմաններում Սիրիայի իշխանությունները նման մեղադրանքի կարիք չեն զգում: Ընդհակառակը դա ահաբեկչական խմբերն են, որ մեծ ցանկություն ունեն նման քայլերով արտաքին մեկ այլ ոտնձգություն հրահրել Դամասկոսի դեմ»:

Թվում է, որ այս պահին Ռուսաստանը քաղաքական, դիվանագիտական ու ռազմական տեսակետից ցանկանում է Իդլիբն ահաբեկչական խմբերի ճիրաններից ազատագրելու գործողության ընթացքում իր աջակցությունը ցուցաբերել Սիրիայի իշխանություններին: Այդ մասին են վկայում Իդլիբում ահաբեկիչների համախմբման վայրերի դեմ ռուսական ռազմական ինքնաթիռների ավիահարվածների խստացումը: Ռուսաստանի ռազմական խոսնակ Իգոր Կոնաշինկովն ասել է. «Համիմիմի ավիաբազայում տեղակայված ռազմական ինքնաթիռները սեպտեմբերի 4-ին հարձակում են իրականացրել ահաբեկիչների զինապահեստների դեմ»: Այսպիսով կարելի է ասել, որ Սիրիայի օդուժը ռուսական ռազմական ինքնաթիռների ընկերակցությամբ սկսել է Իդլիբ նահանգում ահաբեկիչների հենակետերի դեմ ավիահարվածները, ինչը կարող է ազդարարել այդ տարածքում ցամաքային գործողությունների մեկնարկի մասին:

Պիտակ

Sep 11, 2018 07:29 Asia/Yerevan
Մեկնաբանություններ