Այս հաղորդման ընթացքում անդրադառնալով իսլամական որոշ երկրների քաղաքցիենրի մուտքը ԱՄՆ արգելելու մասին Դոնալդ Թրամփի հակաիսլամական հրամանի հաստատմանը քննարկելու ենք այդ քայլի էությունը:

ԱՄՆ-ի դաշնային գերագույն ատյանը հաստատել է իսլամական որոշ երկրների քաղաքցիների մուտքը ԱՄՆ արգելելու վերաբերյալ հրամանները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին որոշումներից մեկը իսլամական 8 երկրների քաղաքցիների մուտքը ԱՄՆ արգելելն էր: Այս որորշման պատճառը հիշյալ երկրների քաղաքցիներին ահաբեկիչ համարելն էր: Իրանը, Լիբիան, Սոմալին, Սիրիան, Եմենը, Չադը, Իրաքը եւ Սուդանը իսլամանակ այն 8 երկրներն էին, որոնց քաղաքցիներին ԱՄՆ նախագահը ահաբեկիչ անվանեց: Այս հրամանի արձակման հետևանքով բողոքների ու քննադատությունների մեծ ալիք առաջացավ ԱՄՆ նախագահի դեմ: Սա Դոնալդ Թրամփի առաջին հակաիսլամական քայլն էր, ինչը բացահայտեց նրա հակաիսլամական վարքագիծը: Այդ պատճառով  էլ ԱՄՆ-ի մի քանի նահանգների դատախազներ Թրամփի այս որոշումը կողմակալության ու հակասիլամական հայացքի հետևանք և ԱՄՆ-ի սահմանադրության դեմ արված քայլ համարեցին: Հիշյալ դատախազների բողոքների հետևանքով ԱՄՆ-ի գերագույն դատարանը առկախեց այդ հրամանի գործադրումը, որպեսզի կարողանա վերահասություն տալ այդ հրամանից դժգոհ դատախազների բողոքներին: Դրանից հետո ԱՄՆ նախագահը այդ ցանկից հանեց Իրաքի, Սուդանի ու Չադի անունները և փոխարենը ավելացրեց Հյուսիսային ու Վենեսուելլայի անունները: Այս փոփոխությամբ Թրամփը չեզոքացրեց հակաիսլամական վարքագծի հարցով իրենց ուղղված քննադատությունները ու միևնույն ժամանակ Հյուսիսային Կորեային ու Վենեսուելլային իրենց հակաամերիկյան քաղաքականությունների համար ճնշման ենթարկեց: Այդ փոփոխություններից հետո ԱՄՆ-ի դատավորները, որոնց մեծամասնությունը պահպանողական հոսանքին են պատկանում 5 թեր ու 4 դեմ ձայներով վավերացրին մուսուլման երկրների քաղաքացիների ու դրանցից բացի Վենեսուելլայի և Հյուսիսային Կորեայի քաղաքցիների մուտք ԱՄՆ ագելող հրամանը: Համալսրանի դասախոս ու «Սա է ԱՄՆ-ի մուսուլմանների կյանքը՝ հակաահաբեկչական պայքարից ուղարկվածներ» գրքի հեղինակ Մոստաֆա Բյումին ասել է.«Բազում պատճառներ կան ԱՄՆ-ի գերագույն ատյանի կողմից Թրամփի օգտին կայացված որոշման համար մտահոգվելու»: Բյումին հավելել է.«Ինձ մտահոգու է այն, որ բոլորս կհոգնենք այս անխիղճ պետության դեմ պայքարելուց: Հենց այժմ Թրամփի կառավարությունը այլատյացությունն ու իսլամաֆոբիան առաջնորդում է դեպի վտանգավոր ուղիներ»:

Ուշագրավ կետն այն է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացիները այց ցուցակում չեն ներառվել: Հատկանշական է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման 19 ահաբեկիչներից 15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են եղել, սակայն այդ երկրի քաղաքացիները հեշտությամբ կարող են մտնել ԱՄՆ: Այս բացառությունը լավապես ցույց է տալիս, որ Թրամփի հրամանի հարցում առկա դրդապատճառները ավելին են քան անվտանգության հարցով մտահոգությունները: Անցյալ տարի, Թրամփի հակամիգրացիոն հրամանի ու այդ ցուցակում Հյուսիսային Կորեայի ու Վենեսուելլայի ներառման մասին Նյու Յուրք Թայմզ օրաթերթը գրել էր.«Սա ԱՄՆ-ի ռազմատնեչ նախագահի կիոմից հաշվարկված, չարաբաստիկ ու շարունակական հնարք է, որպեսզի այս ճանապարհով սարսափի մատնի ԱՄՆ-ի ժողովրդին ու այլատյացությունը տարածի այս երկրում»: Նյու Յուրք Թայմզի սյունակագիրն հավելել է.«Թրամփի հակամիգրացիոն հրամանը անմիջապես այս կարևոր հարցն է առաջացնում, թե իրոք Թրամփի հրամանով ԱՄՆ-ն ավելի ապահով կդառնա՞: ԱՄՆ-ի քաղաքցիներին ուղղված հարցումներից պարզվել է, որ հարցի պատասխանը «Ոչ» է»: Այս սահմանափակումները թիրախ են դարձրել այնպիսի երկրների, որոնց քաղաքացիները ԱՄՆ-ում ներկայության ստանդարդները չեն խախտել ու նույնիսկ չեն հերքել դրանք: սյունակագիրն ապա անդարադառնում է Թրամփի հակամիգրացիոն հրամանագրում առկա կարևոր խնդիրների, որոնք ցույց են տալից հիշյալ հրամանը ամբողջությամբ հակաիսլամական բնույթ է կրում և այդ ցուցակում Հյուսիսային Կորեայի ու Վենեսուելլայի ներառումը միայն հանրային կարծիքը շեղելու և հրամանի հաստատման համար ԱՄՆ-ի դատավորների առջև արդարանալու միջոց է: Հյուսիսային Կորեայի մասին պետք է ասել, որ տարեկան հաշվով այդ երկրից ԱՄՆ եկող անձանց թիվը շատ չնչին է ու նույնիկ տասնյակերի չի հասնում: Վենեսուելլայի հարցով էլ սահմանափակումներ են կիրառվել միայն Թրամփի ոխերիմ թշնամի Մադուրոյի կառավարության պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների դեմ:

Շարունակելով բացահայտել Թրամփի հակամիգրացիոն հրամանի էությունը Նյու Յուրք Թայմզը գրում է.«Առավել կարևոր խնդիրն այն է, որ այդ երկրների քաղաքացիներից ոչ մեկը վերջին երկու տասնամյակների ընթացքում ոչ մի մահացու հարձակում չի իրականացրել ԱՄՆ-ում: Թրամփի ու նրա հակամիգրացիոն սադրանքի բարձրաձայնած հարցը նույն հակամիգրացիոն օրենքն է, որ այժմ գործադրվում է ԱՄՆ-ում: ԱՄՆ-ի մուտքի վիզա տրամադրելու հարցով իրականացվող խիստ հետաքննությունները իր տեսակի մեջ աշխարհում ամենակատարյալ ու ամենաճշգրիտ մեխանիզմն է: Ուրեմն այս հաշվով երկրում արտասահմանցիների կողմից ահաբեկչական հարձակման իրականացման վտանգը շատ է նվազում»: Թրամփի մտքերի ու հակաիսլամական անհատականության մասին Նյու Յորք Թայմզի սյունակագիրը գրել է.«Թրամփը այն նախագահն է, որ միշտ ու բացահայտ կերպով բարձրաձայնել է երկնային մի մեծ կրոնի դեմ իր վաղեմի թշնամության մասին: Թրամփը նույնիսլ գործնականում իր ընդունած որոշումներով ապացուցել է իր զգացմունքն ու հայացքը: Օրինակ հենց իսլամական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելը այս խնդրի բացահայտ նմուշներից է»: Թրամփի իշխանության գալոց հետո ԱՄՆ-ում ատելություն տարածող այդ թվում իսալմատյացություն տրածող խմբերի գործունեությունը ավելացել է: «Հարավային իրավական աղքատության կենտրոնը», որ համարվում է  ԱՄՆ-ում քաղաքցիական իրավունքները վերհսկող կառույց հայտարարել է.«2017թ. Դոնալդ Թրամփի նախագահության առաջին տարում ԱՄՆ-ում հակաիսլամական խմբերի թիվը 101-ից բարձրացել է 114-ի»: Այս  կառույցը նույնպես հայտնել է, որ անցնող երեք տարիների ընթացքում ԱՄՆ-ում 20 տոկոսով ավելացել է ատելություն տարածող խմբերի քանակը: Մինչև 2017թ. երկրում գործունեություն էր ծավալում ատելություն տարածող 954 խումբ և նախորդ տարվա համեմատությամբ այդ խմբերի քանակը 4 տոկոսանոց աճ է ունենցել: 2016թ. նախընտրական քարոզարշավի օրերին Թրամփը մի կողմ դնելով քաղաքական գործիչների մոտ ընդունված մտքերի քողարկման մեթոդը՝ բացահայտորեն կոչ արեց ագելել բոլոր մուսուլմանների մուտքը ԱՄՆ: Իր նախագահության առաջին շաբաթվա ընթացքում, չնայած որ ավելի կարևոր առաջնահերթություններ էին դրված նոր կառվարության առջև նա ստորագրեց իսլամական 8 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելող հրամանը:

Sep 12, 2018 13:13 Asia/Yerevan
Մեկնաբանություններ