• Իսլամաֆոբիան արևմուտքում 47

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: այս հաղորդման ընթացքում զրուցելու ենք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության խնդրին նիդերլանդացի հակաիսլամիստ Գերտ Վիլդերսըի հակադրության խնդրի շուրջ:

Թուրքիայի նախագահական ընտրություններում Ռեջեբ Թայիբ Էրդողանի հաղթանակից հետո նիդերլանդացի դիվանաագետ Գերտ Վիլդերսը մի տեսագրություն տարածելով շեշտեց, որ ԵՄ-ը երբեք չի ընդունելու Թուրքիայի անդամակցությունը: Նիդերլանդների Ազատություն ծայրահեղական կուսակցության առաջնորդը Թուրքիայի ժողովրդին ասում է.«Մոռացեք ԵՄ-ին անդամակցելու հարցը, դուք երբեք եվրոպացի չեք դառնա: Այն արժեքները ինչպես ազատությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, որնոց պաշտպանում է ԵՄ-ը ոչ մի առնչություն չունեն իսլամ կրոնի հետ»:

(Նիդերլանդների Ազատություն կուսակցության առաջնորդի անարժեք արտահայտությունները)

Գերտ Վիլդերսը Նիսերլանդներում հայտնի է իր հակաիսլամական դիրքորոշումներով: Նա կոչ է անում սահմանափակել մուսուլմանների հասարական գործունեությունը և Նիդերլանդներում ու եվրոպական այլ երկրներում վերացնել իսլամ կրոնի նշանները, ինչպես մզկիթները և այլն: Դրանից առաջ Վիլդերսը հանդես էր եկել Նիդերլանդներում Ղուրանի արգելման կոչով: Նիդերլանդների երկրորդ կուսակցության առաջնորդը իսլամական սրբություններին անարգելը մեկնաբանում է խոսքի ազատության անվան տակ: Նա առաջին անգամ համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 2008թ. իսլամական սրբություններն անարգող «Ֆեթնե» (խռովություն) ֆիլմի պատրաստմամբ: Թուրքիան ավելի քան 6 տասնամյակ է ինչ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին: 2005թ. ԵՄ-ը Թուրքիայի անդամակցության դիմումը ընդունեց: Սակայն ԵՄ-ին անդամակցելը երկարատև գործընթաց է: Անդամակցել ցանկացողները նախ պետք է իրենց քաղաքական, տնտեսական, դատական, հասարակական ու մշակությային պայմանները համապատասխանեցնեն ԵՄ-ի հետ: ԵՄ-ի կողմից անդամակցության պայմանները դասակրագվել է 35 գլխի տակ: ԵՄ-ին անդամակցել ցանկացողները պետք է հիշյալ պայմանների մասին բանակցեն ԵՄ-ի հետ և ԵՄ-ի ակնկալած բոլոր բարեփոոխումները կատարեն:

Սակայն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ընդունումը և Թուրքիայի հետ այդ միության բանկցությունները բոլորովին այլ ընթացք ունեին: Այս տարբերությունը բխում էր ԵՄ-ի մեծ ու ադեցիկ երկրներ այդ թվում Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի ու Նիդերլանդների մոտ Թուրքիային ընդունելու կամքի բացակայությունից: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դիմումնագիրն էլ ընդունվել է ելենելով որոշ քաղաքական ու տնտեսական նկատառումներից: Որպես օրինակ 2005թ. ԵՄ-ը Թուրքիայի հետ միասին ընդունեց նաև ԵՄ-ին անդամակցելու Խորվաթիայի դիմումնագիրը: 7 տարի տևած բանակցություններից հետո 2013թ. Խորվաթիան դարձավ ԵՄ-ի անդամ: Սակայն Թուրքիայի հետ ԵՄ-ի բանակցությունները ընդունման պայմանների մեկ բաժնի չափ առաջընթաց չի ունեցել: ԵՄ-ում Թուրքիայի անդմակցության մերժման մասին բազում պատճառներ են արծարծվել: Սակայն ամենակարևոր պատճառներից մեկը Թուրքիայի 85 մլն. բնակչության մուսուլման լինեն է: ԵՄ-ում Թուրքիայի անդմակացության ընդդիմացողները շարունակ պնդում են, որ ԵՄ-ը Քրիոտոնեական ակումբ է և այստեղ իսալամական երկիր Թուրքիայի համար ոչ մի տեղ չկա: «Թուրքիայի մուտքը Եվրամիություն նշանակում է միության ավարտը» սա Ֆրանսիայի նախկին նախագահներից «Վալերի Ժիսկար դ՛Էստենի» հստակ դիրքորոշումն է»: Սակայն ինչո՞ւ են Թուրքիայի ԵՄ մտնելը այդ միության ավարտ համարում: Արդյո՞ք սա ինչ-որ մեկի անձնական դիրքորոշումն է: Այս կարճ արտահայտությունը խոր իմաստներ է պարունակում իր մեջ, որ իտարբերություն իր կողմերի խորության դրանց բացահայտումը այնքան էլ բարդ գործ չէ: Ֆրանսիայի նախկին նախագահի այս դիրքորոշման իմաստը կարող ենք վերծանել Գերմանիայի նախկին կանցլեր  «Հելմութ Քոհլի» հայտնի արտահայտությամբ, որ ասել էր.«Եվրոպան քրիստոնեական ակումբ է»:

Այս ուղղությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլայ Սարկոոոզին ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության փոխարեն առաջարկեցին հատուկ գործընկերության կարգավիճակ տալ Թուրքիային: Առաջարկ, որ մերժվեց Թուրքիայի պետայրերի կողմից:

Այս միջոցին Լեհաստանի ու Իսպանիայի նման երկրներ Գերմանական սոցիալ-քրիստոնեական կուսակցության օրինակով պահանջեցին, որ քրիստոնեության ուսմունքը ընդունվի որպես եվրոպական էության հիմքը: Այս պահանջը հակառակ է եվրոպական ինտեգրացիան նախագծողների կարծիքի հետ: Եվրոպայի ինտեգրացիայի նախագիծը վեր է ցեղային, էթնիկ և կրոնական խնդիրներից: Երկրորդ աշխարհամարտից հետո այս նախագիծը ձգտում է վերացնել բոլոր տարաձայնությունները, թշնամությունները, երկրներին մոտեցնել իրար և բարձրացնել համախմբվածությունը: Սակայն այն ինչ մինչ այժմ տեղի է ունեցել ԵՄ-ում ինքնության, կրոնական և էթնիկ սահմանումների հստակեցումը և ինտերգրացիան առևտրական ու տնտեսական ոլորտներում սահմանափակելն է: Եթե եվրոպական ինտեգրացիան սահմանափակվի տնտեսական ոլորտում, իրականում Ինտեգրացիայի նախագծողների նկատի առած համախմբվածությունը տեղի չի ունեցել: Բ աշխարհամարտից հետո Ինտեգրացիայի նախագծողները հիմնադրելով եվրոպական ածուխի և պողպատի համայնքն ու եվոպական համատեղ շուկան հույս ուենին տնտեսական համագործակցություննեի ճանապարհով ինտեգրացիան տարածեն մյուս ոլորտների վրա և նվազագույնի կհասցնեն Եվրոպայում տարաձայնությունները և երկրների շահերը կկապեն բոլոր ոլորտներում համագործացության ու ինտեգրացիայի հետ: Եվրոպայում աջակողմյան ծայրահեղական կուսակցությունների աճով ինտեգրացիան սկսեց ընթանալ հակառակ ուղղությամբ: Եթե մինչև 10 տարի առաջ ինտեգրացիայի հարցում կարևորագույն տարաձայնություններից մեկը արտաքին քաղաքականության ու համատեղ անվտանգության հետ կապված խնդիրներն են եղել, այժմ որոշ երկրներում աջակողմյան ծայրահեղական ու հակաիսամական կուսակցությունների իշխանության գալով և ընդդիմադիր ամենամեծ կուսակցությունների դիրքի հասնելով՝ Ինքնության, մշակութային եւ սոցիալական խնդիրները դարձել են երկրների կարևորագույն տարաձայնությունները:

Փախստականների հետ վերաբերվելու խնդիրը այս կարևոր խնդիրներից մեկն է:

Այս փոփոխություններով հանդերձ ԵՄ-ում Թուրքիայի ընդունումը անցյալից ավելի բարդ գործ է դարձել: Չնայած որ անցնող տարիների ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի որոշ քաղաքականությունների հետևանքով շատ լարվածություններ են առաջացել Թուրքիայի ու ԵՄ-ի միջև, այնպես որ եվրոպական որոշ երկրներ այդ թվում Նիդերլանդներն ու Գերմանիան Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը թուլ չտվեցին ծագումով թուրքերի շրջանակում Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների հարցով քարոզչական աշխատանք տանել: Սակայն Գերտ Վիլդերսի ու աջակողմ ծայրահեղականների հայտնի ղեկավարների հակառակությունը ավելին է քան եվրոպական երկրների ու Թուրքիայի միջև քաղաքական լարվածությունները: Ներկայումս այս հակառակության արմատները ակունք են առնում իսլամատյացությունից: Նրանք երբեք պատրաստ չեն լինի 85 մլն. մուսուլման քաղաքացիներ ունեցող Թուրքիային ընդունել ԵՄ-ի կազմում: Նրանք իսլամի մասին ունեցած իրենց սխալ կարծիքները պատրվակ են ծառայեցնում ԵՄ-ի կազմում Թուրքիայի անդմակացությանը հակադրվելու համար: Դա այն դեպքում, երբ աջակողմյան ծայրահեղականների ու իսլամատյաց ղեկավարների հավատն ու համոզումները չեն համապատասխանում ոչ քրիստոնեության և ոչ էլ նույնիսկ արևմուտքում լիբերալ ժողովրդավարության ուսուցումներին: 1930-ական թվականներին աջակողմյան ծայրահեղականների իշխանության գալով Եվրոպան ծանր հարվածներ է ընդունել: 1930-ականների նացիստական Գերմանիայի ու ֆաշիստական Իտալիայի հիշեցումը այժմ էլ սարսափի է մատնում ցանկացած եվրոպացու: Եվրոպական ինտեգրացիայի նախագիծն էլ հենց նախագծվել ու գործադրման էր հանձնվել երկրորդ աշխարհամարտի աղետների կրկնությունը կանխելու համար: Իսկ այժմ ամեն ինչ հակառակ ուղղությամբ է ընթանում:

Պիտակ

Sep 19, 2018 08:57 Asia/Yerevan
Մեկնաբանություններ