Aug 27, 2019 12:37 Asia/Tehran
  • Անդրադարձ Թուրքիայի՝ Ադրբեջանին բացահայտ աջակցությանը ԼՂ-ի հետ հակամարտության շրջանակում

Թուրքիայի կողմից Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ ու բացահայտ աջակցությունը Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք է ստեղծում:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում:

Նախարարն իր ելույթում անդրադարձավ նաև Թուրքիայի կողմից Հայաստանի անվտանգության խաթարմանն ուղղված մի շարք այլ քայլերի:

«Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մերժումը, Հայաստանի տնտեսական շրջափակումը, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը, իսկ վերջին շրջանում արդեն ցեղասպան գործողությունների արդարացումը, Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ և բացահայտ աջակցությունը ստեղծում են Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք, որին շարունակաբար դիմակայելու անհրաժեշտությունը պայմանավորում է տարածաշրջանային անվտանգության պահպանմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը՝ այդ թվում արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասով»,- ասաց Մնացականյանը:

 

armenpress.am

Պիտակ

Մեկնաբանություններ