Sep 16, 2019 20:46 Asia/Tehran
  • Հայաստանում աննախադեպ ծավալի զորավարժություն կանցկացվի

Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացնի աննախադեպ ծավալի ու բնույթի ռազմավարական զորավարժություն։

Տեղի է ունենալու Զինված ուժերի լիարժեք ներգրավում և պահեստազորի զորահավաք:

«Բացառիկ զորավարժություններ մարտական ներդաշնակմամբ, պաշտպանությունից՝ հարձակում և հակառակորդի ոչնչացում: Պաշտպանական եզակի միջոցառում, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը», — նշել են նախարարությունից:

livenews.am

Պիտակ

Մեկնաբանություններ