Sep 21, 2019 09:17 Asia/Tehran
  • ՌԴ-ն քննարկում է հայկական երկաթուղու կառավարումից հրաժարվելու հարցը

«Ռուսաստանյան երկաթուղիները» դիտարկում են Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը ժամկետից շուտ դիտարկելու հնարավորությունը։

«Ռուսաստանյան երկաթուղիները» դիտարկում են Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը ժամկետից շուտ դիտարկելու հնարավորությունը։

«Ռուսաստանյան երկաթուղիները» դիտարկում են Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը ժամկետից շուտ դիտարկելու հնարավորությունը։

Պատճառը «Ռուսաստանյան երկաթուղու» հայկական «դստեր»՝ Հարավկովկասյան երկաթուղու դեմ քրգործն է, հայտնում է RTVI-ը։ ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը հաստատել է տեղեկությունը, նշելով, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցը «լրջորեն քննարկվում է»։ «Հայաստանն իրավիճակ է ստեղծել, որում ՀԿԵ-ն չի կարող նորմալ գործել, վերցված են 10 տարվա փաստաթղթերը, անբովանդակ մեղադրանքներ են արված, որևէ երաշխիքներ տված չեն։ Մեր փաստարկները մերժվում են», - ասել է նա։

Երկաթուղու շարժակազմը՝ գնացքները, ավելի քան 2000 վագոն, էլեկտրագնացքները, լոկոմոտիվները և այլն, հանդիսանում են ռուսական կողմի սեփականությունը։ Հայաստանը, առնվազն, համադրելի քանակության շարժակազմ չունի։

Հարավկովկասյան երկաթուղու մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը PanARMENIAN.Net հետ զրույցում չի մեկնաբանել ընկերության ապագան։ «Ես այդ թեմայով մեկնաբանություն չունեմ, ուղղակի կարող եմ ասել, որ ՀԿԵ-ն աշխատում է բնականոն ռեժիմով: Ավել բան չեմ կարող ասել: Այս մասին ասել է Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարարը, ես մեկնաբանել չեմ կարող», - ասել է նա։

ԶԼՄ-ի անանուն աղբյուրը գրում է, որ Հայաստանը ճնշում է ՌԴ վրա, ոչ թե փորձում լուծել խնդիրը, հակառակ դեպքում կարող էր Փարիզի արբիտրաժային դատարան դիմել՝ քրգործերով սպառնալու փոխարեն։ Ըստ նրա, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ բանակցություններում առաջարկվում էր փակել քրգործն ու ներդրումներ ստանալ կամ անկախ քննություն անցկացնել, սակայն որևէ արդյունք չի գրանցվել։

Կոնցեսիոն պայմանագիրը ՀՀ կառավարության ու ուսաստանյան երկաթուղիների միջև կնքվել էր 2008 թվականին 30 տարով՝ 20 տարով երկարացնելու հնարավորությամբ։

2018-ի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀԿԵ-ում 60 մլն դոլարի չարաշահումների մասին։

Panarmenian.net

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ