Oct 18, 2019 10:00 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան Սիրիայում արգելված զենք է կիրառել

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Թուրքիան Սիրիայի Սարի Քանիյա քաղաքի ուղղությամբ արգելված զենք է կիրառել:

Այդ մասին թերթի հետ զրույցում նշել է թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ խաղաղ բնակչություն է տուժել: Ըստ նրա տեղեկությունների, զենքը բոցավառվող տեսակին է պատկանում, որը գործի դնելուց հետո, այրվում է ու ոչնչով հանգցնել հնարավոր չէ: Հանգչում է՝ մինչեւ վերջ այրվելով: «Այդ զենքը արգելված է միջազգային կոնվենցիաներով: Անգամ արգելված է գործի դնել պատերազմի դաշտում՝ ոչ խաղաղ բնակչության շրջանում»,-փոխանցել է թուրքագետը: Նա նշել է նաեւ, որ, ընդհանուր առմամբ, ռազմական գործողության հետեւանքով զոհերի ու վիրավորների թվի մասով թուրքական ու քրդական կողմերի տարածած տեղեկատվությունները չեն համընկնում: Թվերի տարբերությունը, ըստ Կարեն Հովհաննիսյանի, մեծ է: Ու դա բնական է համարել պատերազմող կողմերի համար՝ ապրիլյան պատերամի օրինակը բերելով: Այդ ժամանակ էլ ադրբեջանական կողմը հայտարարում էր, որ հայկական կողմն ավելի քան 1000 զոհ ունի»:

Armenpress.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ