Oct 19, 2019 12:10 Asia/Tehran
  • Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Հայաստանի Ֆուբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը որոշել է հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի Ֆուբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։ Ըստ մասնագետի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։

Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը մեկ տարի զբաղեցրած  Արմեն Գյուլբուդաղյանցն այդ մասին ասել է.«Մեկ տարի է՝ զբաղեցնում եմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս ընթացքում եղել են թե՛ ուրախության, թե՛ տխրության պահեր՝ կապված հավաքականի ելույթների հետ։ Ընտրական փուլը դեռ չի ավարտվել, բայց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու բարդ որոշում եմ կայացրել, քանի որ չեմ կարողացել արդարացնել Հայաստանի հավաքականի երկրպագուների հույսերը՝ թիմին դուրս բերել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Այժմ մեր հնարավորությունները միայն տեսական են, և, չնայած իմ առջև ի սկզբանե նման խնդիր չէր դրվել, միշտ զգացել եմ պատասխանատվությունը»,– ասել է մարզիչը։

Եվրո-2020-ի ընտրական փուլում  Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը Ֆինլանդիայի ու Լիխտենշտեյնի ազգային հավաքականների հետ երկու հանդիպումներում  3-0 և 1-1 հաշվով պարտություն կրեց: 

 

Մեկնաբանություններ