Oct 21, 2019 16:42 Asia/Tehran
  •  Երևանի Կապույտ մզկիթում կայացել է Հուսեյնի Արբաինի արարողությունը

Շիաների երրորդ իմամ Հուսեյնի ու նրա հետևորդների նահատակության քառասնօրյակի՝ Արբաինի առիթով, Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության մշակութային կցորդի նախաձեռնությամբ, Երևանի Կապույտ մզկիթում, կայացել է Արբայինի սգո արարողությունը:

Արարողությանը, որին մասնակցում էին Հայաստանում բնակվող իրանցի և ոչ իրանցի շիաներ, նամազից հետո ընթերցվել է Աշուրայի ուխտագնացության աղոթքը, այնուհետև ելույթով հանդես է եկել  Երևանի Կապույտ մզկիթի իմամ՝ հոջաթոլլամ Մովաեդի Ֆարը:

Ընդգծելով Քարբալայի նահատակների հիշատակը կենդանի պահելու կարևորությանը, նա անդրադարձել է մուսուլմանների վրա Աշուրայի իրադարձության և Քարբալայի նահատակների թողած ազդեցությանը:

Մեծ թվով մուսուլմաններ և այլ աստվածային կրոնների հետևորդներ, իմամ Հուսեյնի նահատակության քառասնօրյակի՝ Արբաինի օրերի ընթացքում, քայլելով անցնելով դեպի Քարբալա տանող ճանապարհը, հարգում են իմամ Հուսեյնի հիաշակը:

Մեկնաբանություններ