Nov 11, 2019 12:05 Asia/Tehran
  • Հայաստանը պատրաստակամություն է հայտնել սեյսմաբանության ոլորտում համագործակցել Իրանի հետ

ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը Երևանի պատրաստակամությունն է հայտնել սեյսմաբանության ոլորտում համագործակցել Իրանի հետ:

Երկուշաբթի օրը,  Թեհրանում անցկացվող Սեյսմաբանության և երկրաշարժի ճարտարագիտության ութերորդ միջազգային գիտաժողովում, ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ասել է.«Երկրաշարժի հետևանքները ֆիզիկական ու հոգեբանական առումով երկար տարիներ ազդում են մարդկանց վրա: Հետևաբար Հայաստանը պատրաստ է սեյսմաբանության և երկրաշարժի պատճառած վնասների ուսումնասիրման ոլորտում համագործակցել Իրանի հետ»:

Վերմիշյանը պաշտոնապես առաջարկել է Սեյսմաբանության և երկրաշարժի ճարտարագիտության իներորդ միջազգային գիտաժողովն անցկացնել Երևանում:

Թեհրանում անցկացվող Սեյսմաբանության և երկրաշարժի ճարտարագիտության ութերորդ միջազգային գիտաժողովին մասնակցել են մասնագետներ 12 երկրներից, այդ թվում՝ Կանադայից, Անգլիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Նոր Զելանդիայից, Սլովենիայից, Ալժիրից, Ճապոնիայից, Թուրքիայից և Սիրիայից: Գիտաժողովը շարունակվում է մինչև չորեքշաբթի օրը:

Պիտակ

Մեկնաբանություններ