Nov 14, 2019 11:20 Asia/Tehran
  • Արդյոք Ադրբեջանի առաջնորդները Ղաարաբաղն առանց ժողովրդի են ուզո՞ւմ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է.«Ադրբեջանի ղեկավարները Ղարաբաղն առանց ժողովրդի են ուզում»:

Փարիզի խաղաղության համաժողովում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ադրբեջանի առաջնորդները մի կողմից ուզում են Ղարաբաղի տարածքը միացնել Ադրբեջանին,  մյուս կողմից խուսափում են բանակցել այս տարածքի ժողովրդի հետ»:

Փարիզի խաղաղության համաժողովին Հայաստանի վարչապետի արտահայտությունները ցույց են տալիս, որ Ղարաբաղի հակամարտության հարցով Երևան-Բաքու բանակցություններին Ղարաբաղի իշխանությունների մասնակցության մասին Հայաստանի դիրքորոշումները այնքան էլ չեն փոխվել: Իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր, Երևանի կառավարությունը այլ ելք չի առաջարկել:

Սա այն դեպքում, երբ Ղարաբաղյան խաղաղության բանակցություններում այդ շրջանի իշանությունների մասնկացությունը նոր թեմա չէ և այն սկսվել է ՄԻՆՍԿ-ի խմբի միջնորդության ժամանակաշրջանից:

Չպետք է անտեսել այն հավանականությունը, որ Հայաստանի վարչապետը ժոսվրդի աջակցությունը ձեռք բերելու համար փորձում է ընդունելի դիրքորոշումներ որդեգրել: Հատկապես երբ անցկացված վերջին սոցհացումները խոսում են Փաշինյանի ժողովրդականության 21-23 տոկոսանոց անկման մասին:  Այս ուղղությամբ «Փաստ» օրաթերթը հայտնելով Հայաստանի վարչապետի ժողովրդականության կտրուկ անկման մասին գրել է.«Սոցիալական ցանցերում ավելացնելով իր ակտիվությունը այդ թվում շարունակական սելֆիներով, մասնակցելով ուղիղ հեռարձակումներին և մի շարք այլ քայլերի գործադրմամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է իրեն առավել ժողովրդական ներկայացնել»:

Հայաստանը Ղարաբաղի խաղաղության բանակցությունների այդ շրջանի ժողովրդի մասնակցությունը անհրաժեշտ է համարում, քանի որ համոզված է, որ Ղարաբաղի բնակչությունը ինքը պետք է որոշում կայացնի իր ապագայի մասին: Դրա դիմաց Բաքվի պաշտոնատարները շարունակ հայտարարել են, որ միայն Հայաստանին են ճանաչում որպես բանակցության կողմ: Այդ իսկ պատճառով դեմ են բանակցություններին ղարաբաղցիների ներկայությանը:

Այլ խոսքով, այն դեպքում երբ Ադրբեջանը շեշտը դնում է հայկական զինված ուժերի առանց նախապայմանների Ղարաբաղից դուրսբերման վրա, Հայաստանի իշխանությունը կարևորում է Ղարաբաղի տեղական կառավարության իշխանության պահպանման անհրաժեշտությունը:

Հակամարտող կողմերի նման դիրքորոշումը փորձագետները համարում են միմյանց նկատմամբ վստահության բացակայության արդյունքը: Այս կապակցությամբ ռուս հայտնի քաղաքական վերլուծաբան և փորձագետ Գեորգի Ֆեդորովն ասել է.«Երևանի ու Բաքվի միջև անվստահությունը Ղարաբաղյան հակամարտության չկարգավորման հիմնական արգելքն է, մինչդեռ այս հակամարտության լուծումը պետք է երկարարատև ընթացքով անցնի»:

Փորձագետների կարծիքով, Հայաստանի կառավարության դիրքորոշումների և Ղարաբաղի ժողովրդի նկատմտմբ արևմտյան կառավարությունների աջակցությունը շահելու հարցում Հայաստանի վարչապետի կողմից գործադրվող ջանքերը ոչ միայն չեն նպաստելու հակամարտության մշտական լուծմանը, այլև նոր լարվածություններ է ստեղծելու հակամարտ կողմերի միջև»:

Պիտակ

Մեկնաբանություններ