Nov 17, 2019 18:53 Asia/Tehran
  • Վարչապետը չի արձագանքել Էրդողանի

Գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Վարչապետն արձագանքել է Էրդողանին» վերտառությամբ.

«Նա Թուրքիայի նախագահին ուղարկել է մ․ թ. ա. 6-րդ դարի բաբելոնյան կավե սալիկ-քարտեզի լուսանկարը և նրան առաջարկել է օտարի կազմած այդ քարտեզի վրա ցույց տալ թուրքերի պետությունը: Միաժամանակ վարչապետն առաջարկել է զննել, թե քարտեզի վրա ո՞ր ազգն է ապրել իր այժմյան գտնված տարածքում և ապա հետևեցնել, թե ո՞ր ժողովուրդն է հետագայում քոչվորաբար հայտնվել այնտեղ: Վարչապետը սույն նամակը տրամադրել է աշխարհի լրատվամիջոցներին»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։

Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ եւ ֆեյսբուքյան օգտատերեր Պեպանյանի այս հուշող կամ հույս հայտնող գրառումը շտապել են տարածել՝ որպես եղելություն նույն վերնագրով՝ «Վարչապետն արձագանքել է Էրդողանին»։

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 14-ին ԱՄՆ-ում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանն անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին, մասնավորապես նշել էր, որ Հայաստանը շատ երիտասարդ պետություն է։

Yerkirmedia.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ