Nov 21, 2019 17:52 Asia/Tehran
  • Սերժ Սարգսյան.«Ժողովրդավարությունը վտանգվում է Հայաստանում»

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյան ժողովրդական ընդվզումից19 ամիս անց, խիստ կասկածի տակ է առել գործող կառավարության գործառույթը՝ պնդելով, որ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է և ընդդիմությունը ճնշվում է:

Աշխատանքային այցով  Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ  Սերժ Սարգսյանը նոյեմբերի 20-ին, Զագրեբում  մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: 

ԵԺԿ համագումարի եւ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը չի կարողացել իրականացնել իր խոստացած հեղափոխական զարգացումները:

«Հայաստանի սահմանադրությունը թուլացել է, իսկ իշխանությունների տարանջատման սկզբունքը չի պահպանվում: Դատական անկախությունը խախտվում է, և ընթանում է ընդդիմության քաղաքական հետապնդումը», - ասել է ՀՀ նախկին նախագահը:

2008-ից մինչև 2018 թ-ը իր պաշտոնավարման ընթացքում Սերժ Սարգսյանի կառավարությունը խիստ քննադատության էր ենթարկվել, և նրա դեմ նման մեղադրանքներ առաջադրվեցին: Նա գ ուներ իր քաղաքական ընդդիմախոսների և լրատվամիջոցների հետ նույպես խիստ էր վերաբերվում:

Զեկույցների համաձայն նա մեղադրվում է ընտրակեղծիքների դատական իշխանության միջամտության մեջ:

Իշխանության մեջ մնալու Սերժ Սարգսյանի փորձը հանգեց 2018 թ-ին բողոքի ցույցերին Հայաստանում, որը հայտնի է որպես «Թավշյա հեղափոխություն»:

Սերժ Սարգսյանը պնդում է, որ ինքը որոշեց լքել իշխանությունը կանխելու արյունահեղությունը Հայաստանում:

 

 

Մեկնաբանություններ