Nov 21, 2019 18:46 Asia/Tehran
  • ՌԴ-ն և Ադրբեջանը ակտիվորեն աշխատում են կապերի ընդլայնման ուղղությամբ. Մատվիենկո

Ադրբեջանին և Ռուսաստանին անհրաժեշտ է աշխատել փոխաշահավետ համագործակցության հեռանկարների արդյունավետ օգտագործման համար, ինչպես նաև փոխադարձ գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Ադրբեջանը հետխորհրդային տարածքում ամենադինամիկ զարգացող երկրներից մեկն է։ Ձեռք է բերվել մակրոտնտեսական կայունություն, ստեղծվում են նոր աշխատատեղեր։ Այս ամենը երկրում իրականացվող բարեփոխումների արդյունքն է։ Նախագահ Իլհամ Ալիևը և նրա թիմը կարողացել են մշակել և իրականացնել վերափոխումներ, որոնք համապատասխանում են երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային իրողություններին, ու պահանջներին»,- «Մոսկվա-Բաքու» պորտալին տված հարցազրույցում ասել է Մատվիենկոն:

Նա հավելել է, որ ներկայումս Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։ «Երկու երկրները հետևողականորեն և ակտիվորեն աշխատում են կապերի ընդլայնման, համագործակցության բոլոր ոլորտներում փոխգործունեության ամրապնդման ուղղությամբ։ Տնտեսության, գիտության մեջ, մշակույթում... Մեր մոտեցումը նույնն է. համագործակցության խորացում, նրա արդյունավետության բարձրացում»,- համարում է նա։

Նրա կարծիքով, ներկա ժամանակ ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգանում են «ոչ թե թռիչքներով, այլ հետևողականորեն, աստիճանաբար, վերընթաց գծով»։

Verelq.am

 

Մեկնաբանություններ