Նոյեմբեր 26, 2019 09:40 Asia/Tehran
  •  Թբիլիսիում ոստիկանությունը ջրանետներ Է կիրառել հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար. Reuters

Վրացական ոստիկանությունը լույս նոյեմբերի 26-ի գիշերը ջրանետներ Է կիրառել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը«Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն գործակալության լրագրողներին պատմել Է մի քանի մարդու, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործչի ձերբակալման մասին:Հաջակցություն համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների ակցիայի մասնակիցները նոյեմբերի 25-ին ձեռնամուխ են եղել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի շենքի մուտքերի պիկետմանը: Նրանք փորձում են պատգամավորներին զրկել երեքշաբթի օրը լիագումար նիստ անցկացնելու հնարավորությունից:«Ռուսթավի 2» հեռուստաալիքի տվյալներով՝ հատուկ նշանակության ուժերը ուժ չեն կիրառել, այլ միայն վահաններով հանրահավաքի մասնակիցներին հետ են մղել խորհրդարանի մուտքերից: Ակցիայի ցրումն ուղեկցվել Է ոստիկանության հետ բախումներով: Ներկայում շենքի մերձակա տարածքը, ինչպես նաեւ Ռուսթավելիի պողոտան բաց են ավտոտրանսպորտի երթեւեկության համար: Քաղաքապետարանին առընթեր կոմունալ ծառայություններն արդեն պողոտան եւ հարակից տարածքն ազատել են վրաններից:Ընդդիմադիրները հայտարարում են, որ մտադիր չեն հրաժարվել իրենց պլաններից եւ կշարունակեն պիկետումը: Ներկայում նրանք գտնվում են խորհրդարանի մերձակա մայթի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ