Դեկտեմբեր 07, 2019 21:45 Asia/Tehran
  • ՀՀ ԿԲ-ն և KfW բանկը ստորագրել են 60 միլիոն եվրոյի երեք նոր վարկային համաձայնագրեր

Վիենայում դեկտեմբերի 6-ին կայացել է գերմանական KfW բանկի մասնակցությամբ գործող գերմանահայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել են KfW բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերի կատարողականներն ու վերջիններիս հնարավոր զարգացումները՝ վերականգնվող էներգետիկայի, բնակարանային ֆինանսավորման ոլորտներում (հիփոթեքային շուկայի զարգացման համար) և գյուղատնտեսության և ՓՄՁ զարգացման ֆինանսավորման համար ծրագրերի կատարման ընթացքը:

Նիստի ավարտին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ու KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկան ստորագրել են երեք նոր վարկային համաձայնագիր՝ 60 մլն եվրո ընդհանուր գումարով: Համաձայնագրերից մեկը, 20 մլն եվրո գումարով, վերաբերում է «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորում» ծրագրի հերթական փուլին: Հաջորդ համաձայնագիրը «Հայաստանի բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացման» ծրագրի հերթական փուլի մեկնարկն է՝ 20 մլն եվրո գումարով: Երրորդ համաձայնագիրը «Վերականգնվող էներգետիկայի խրախուսում» ծրագրի հերթական փուլի իրականացման և այս ոլորտում ներդրումների խրախուսման նպատակով է և դարձյալ կազմում է 20 մլն եվրո:

Armenpress.am                                                    

 

Պիտակ

Մեկնաբանություններ