Դեկտեմբեր 09, 2019 09:47 Asia/Tehran
  • Հայ պարտիզանական դաշնակցությունը սպառնում է. «Կարճ կապենք»

Դաշնակցությունը սպառնում է պարտիզանական պայքարով։

Այս իմաստով կուսակցության անվանումը կարելի է փոխել՝ Հայ հեղափոխական դաշնակցության փոխարեն անվանել Հայ պարտիզանական դաշնակցություն։ Իսկ եթե կատակը մի կողմ, ապա գործ ունենք մի մեծ զավեշտի հետ։  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշմամբ` Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը արտաքսվել են ՀՅԴ շարքերից։ Ի դեպ նրանք արտաքսվել են Հ1-ում հարցազրույցից ընդամենը մեկ րոպե անց, որի ժամանակ հայտարարել են, թե դեմ են Արայիկ Հարությունյանի հրաժարակին և չեն ուզում, որ իրենց կամքին հակառակ որոշումներ պարտադրվեն։

Այսինքն ներքին ժողովրդավարություն չունեցող և իր աղանդավորական շրջանակներից դուրս ամեն ինչ ատող կուսակցությունը հիմա էլ սպառնում է Հայաստանի Հանրապետությանը։ Ինչպես-որ սպառնում էր 1990-ական թվականներին։ Պատերազմի ամենաթեժ պահին, երբ Մարտակերտը կարող էր ամեն պահ անկում ապրել, դաշնակցականները Երևանում հանրահավաքներ էին անում, իսկ այնուհետև զինված հակապետական բանդաներ  ստեղծում, որպեսզի ոչնչացնեն Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը։ Դրո ահաբեկչական խմբակը դրա լավագույն վկայությունն է։ Մի՞թե նրանք ուզում են շարժվել այդ նույն ճանապարհով։ Չէ՞ որ դաշնակցությունը չի հասկանում թե ինչ է անկախ Հայաստանի Հանրապետությունը, նրանք սովոր են գործել սփյուռքում, Օսմանյան և ռուսական տիրապետություններում, նրանք վարժվել են քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես ոչնչացնելու պրակտիկային։ 

Կարծես թե այդ կուսակցությունը չի ուզում փոխվել, և չի էլ կարող։ Բայց հանրությունը նրանց արդեն մերժել է, եթե այդ մերժումից նրանք դասեր չքաղեն ու դիմեն արկածախնդրության, ապա պետությունը կանցնի վճռական գործողությունների, իսկ դա կնշանակի կուսակցության վախճանը։ Մենք դրո խմբակներ և նաիրիհունանյաններ այլևս հանդուժողը չենք։ 

1in.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ