Դեկտեմբեր 10, 2019 10:27 Asia/Tehran
  • Ինչպես է Հայաստանից ապօրինի դուրս հանվել 10 միլիարդ դոլար. ԿԲ-ի բացատրությունը

Կենտրոնական բանկը մանրամասն ուսումնասիրել է 2004-2013 թվականներին ՀՀ-ից ապօրինի 10 միլիարդ դոլար դուրս բելելու մասին Global Financial Integrity կազմակերպության տարիներ առաջ հրապարակած տվյալները:

Այս մասին  դեկտեմբերի 9-ին, հայտարարել է Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյան:

Տարներ առաջ է Global Financial Integrity կազմակերպության հրապարակած տվյալները, ըստ որոնց՝ 2004-2013 թվականներին ՀՀ-ից ապօրինի դուրս է եկել 10 միլիարդ դոլար, հանրային մեծ հնչեղություն ստացան: ԿԲ ներկայացուցիչը բացատրում է՝ խոսքը ոչ թե ՀՀ-ից արտահոսած հանցավոր փողերի, այլ արտահանման հոսքերի մեջ 10 միլիարդի շեղման մասին է։ «Այդ զեկույցը մենք ուսումնասիրել են: Զեկույցի հեղինակները վերլուծել են բոլոր երկրների արտահանումների ու ներմուծումների թվային ցուցանիշները և համադրել միմյանց», - ասաց նա ու պայմանական օրինակով փորձեց բացատրել, թե ինչի մասին է խոսքը:

«Ենթադրենք, կա երկու երկիր՝ Հայաստանը և ինչ-որ X պետություն, որից Հայաստանը ներկրել է 100 միավոր ապրանք և արտահանել 200 միավորի ապրանք: Իսկ այդ երկիրը նույն գործընթացի մասին այլ թվեր է ներկայացնում: Երբ համադրում ենք թվերը, ինչ-որ տարբերություն է ստացվում: Զեկուցողների նպատակն էլ այն է, որ ցույց տան այդ տարբերությունները և յուրաքանչյուր պետություն իր ուսումնասիրությունը կատարի», - ասաց Դանիել Ազատյանը:

Նա նշեց, որ Կենտրոնական բանկն այդ ուսումնասիրությունը մենակ չի արել: Գործընթացին մասնակցել են ՊԵԿ-ը և այլ պետական մարմիններ:

«Արձանագրել ենք հետևյալը, որ արտահանման և ներկրման ուսումնասիրության ինստիտուտների աշխատանքի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այդ 10 մլրդի տարբերոթյունն առաջացել է: Եթե մենք նույն տվյալները համեմատենք մեզ հետ հմադրելի կամ հարևան պետությունների հետ, ապա չակերտավոր ասած ավելի լավ վիճակում ենք: Սա մեզ համար ցուցիչ է, որ այստեղ զուտ մեթոդաբանական տարբերություն կա: Բայց շատ կարևոր է նշել, որ ոչ թե Հայաստանից 10 մլրդ ապօրինի գումար է դուրս եկել, որը պետք է հետ բերենք, այլ խոսքն այն մասին, որ արտահանումների ֆինանսական հոսքերի մեջ կա 10 մլրդ դրամի շեղում, որը գալիս է հայտարարագրումներից», - նշում է ԿԲ ներկայացուցիչը:

Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը կրկին փորձեց օրինակով բացատրել:

«Օրինակ, եթե ուսումնասիրեք ԱՄՆ-ից Հայաստան ավտոմեքենաների ներկրումները, դուք այնտեղ զոր կտեսնեք, քանի որ ֆորմալ առումով դրանք Վրաստան են ներկրվում: Դրա համար Վրաստանում էլ կա նույն մեծ տարբերությունը: Եթե վերցնեք, Թուրքիայից Հայաստան արտահանումները, դուք էնտեղ ևս զրո կտեսնեք, քանի որ Թուրքիան չի ճանաչում Հայաստան արտահանման ինստիտուտը, իրենք Վրաստան են արտահանում: Բայց մեր մաքսային մարմինները, մաքսազերծման ժամանակ որպես ապրանքի ծագման երկիր նշում են ԱՄՆ, Թուրքիա և այլն», - բացատրեց նա:

Միևնույն ժամանակ ԿԲ-ն, նշում է պաշտանոյան, չի բացառում, որ կան ապօրինի ֆինանսական հոսքեր: «Դրա հետ կապված այլ գործիքներ ու մեթոդաբանություն ունենք: Գիտենք, թե որոշ տեղեր ինչ ապօրինի հոսքեր կան և դրանց վերադարձման ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում: Բայց Global Financial Integrity կազմակերպության հրապարակման մասով արձանագրել ենք, որ մեծ հաշվով տարբերությունը մաքսազերծումների թվային արտահայտումների մեջ է», - ընդգծում է նա:

Verelq.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ