Դեկտեմբեր 10, 2019 21:41 Asia/Tehran
  • «Իրան-Հայաստան» ԷՀԳ-ն կմեծացնի ԵՏՄ երկրների հետ տարանցման ներուժը. նախարար

«Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը մեր երկրին թույլ կտա մեծացնել էլեկտրաէներգիայի տարանցման ներուժը:

 Այս մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ տարանցման հնարավորությունները կմեծանան ոչ միայն Իրանի եւ Վրաստանի հետ, այլեւ, այդ թվում, Եվրասիական տնտեսական միության երկրների եւ մասնավորապես՝ Ռուսաստանի հետ:

Նշենք, որ «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության վերջնաժամկետը տեղափոխվել է 2021 թվականի դեկտեմբերի 31: ԷՀԳ կառուցումը նախապես պետք է ավարտվեր 2018 թվականին, սակայն ժամկետներն այնուհետեւ տեղափոխվել էին 2020 թվական: 400 կՎ հզորությամբ ԷՀԳ կառուցման նախագծի ընդհանուրն արժեքը կազմում է ավելի քան 107 մլն եվրո: Սպասվում է, որ ԷՀԳ-ն 3 անգամ կընդլայնի Հայաստանի եւ Իրանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանցման միջանցքը:

News.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ