Դեկտեմբեր 12, 2019 19:40 Asia/Tehran
  • Մենք գիտենք՝ որտեղ է Հայաստանի «կարմիր գիծը» ԼՂ հարցում. Մամեդյարով

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ԼՂ խնդրի կարգավորման հարցով հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2020 թ. հունվարին:

 Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

Մամեդյարովը նաև շոշափել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող «կարմիր գծին»:

«Մենք Բրատիսլավայում շոշափել ենք առարկայական հարցեր: Առաջին հերթին՝ մենք պետք է հասկանայինք՝ որտեղ է այն «կարմիր գիծը», որից այն կողմ չի կարելի անցնել: Մենք հասկանում ենք՝ որտեղ է Հայաստանի «կարմիր գիծը», նրանք էլ, հավանաբար, հասկանում են՝ որտեղ է Ադրբեջանինը»,- ասել է նա:

shantnews.am

Պիտակ

Մեկնաբանություններ