Դեկտեմբեր 12, 2019 19:45 Asia/Tehran
  • Կարեն Կարապետյանը Ռուսաստանում պաշտոն է ստացել

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ներառվել է ՌԴ կառավարությանը կից փորձագիտական խորհրդի նախագահության կազմի մեջ:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարգադրությամբ՝ այսօր հաստատվել է փորձագիտական խորհրդի նախագահական կազմը. վերջինիս համակարգողն է դարձել ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը:

«Վոլոշինից բացի, խորհրդում ներառվել են ՌԴ կառավարության երեք նախկին ղեկավարներ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ Ստեպաշինը և Միխայիլ Ֆրադկովը, նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Կարգադրության մեջ վերջինս նշվում է իբրև «Գազպրոմբանկ»-ի կառավարման խորհրդի նախագահի խորհրդական, նա նաև ընդգրկված է «Զարուբեժնեֆտ»-ի տնօրենների խորհրդի կազմում»,- հայտնում է կայքը:

Ընդհանուր առմամբ, փորձագիտական խորհրդի նախագահության կազմում 15 հոգի է: Նախագահությունը որոշում է խորհրդի գործունեության ուղղությունները և ձևավորում նրա դիրքորոշումը կառավարության լիազորություններին վերաբերող ռազմավարական կարևոր հարցերում:

shantnews.am

Պիտակ

Մեկնաբանություններ