Հունվար 24, 2020 12:07 Asia/Tehran
  • Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետն ազատվել է պաշտոնից և Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին տեղեկացրին  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ»,- հայտնեցին ոստիկանությունից։

Ոստիկանության պետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով պաշտոնից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։

Armenpress.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ