Հունվար 26, 2020 09:30 Asia/Tehran
  • Այսօր Մաքսավորի միջազգային օրն է

Ամեն տարի հունվարի 26-ին ամբողջ աշխարհում նշվում է Մաքսավորի միջազգային օրը (International Customs Day)՝ երկրագնդի մաքսային ծառայության բոլոր աշխատավորների մասնագիտական տոնը։

1952թ․ նոյեմբերին ուժի մեջ է մտել Մաքսային համագործակցության խորհրդի ձեւավորման բանձեւը։ 1953թ․ հունվարի 26-ին Բրյուսելում տեղի է ունեցել Մաքսային համագործակցության միության առաջին նստաշրջանը։ 1994թ․ այն ստացել է իր այժմյան անվանումը՝ Համաշխարհային մաքսային միություն (World Customs Organization), որում ներկայացվել են Եվրոպայի 17 երկրների մաքսային ծառայությունները, հայտնում է Calend-ը։

30 տարի անց, 1983թ․ հենց այս օրն է ընտրվել որպես Մաքսավորի միջազգային օր։ Բավական արագ եվրոպական սահմանափակ թվով պետություններ ներկայացնղ համեստ կազմակերպությունը վերածվել է միջազգային մասշտաբի հեղինակավոր կազմակերպության։ Ներկայում Համաշխարհային մաքսային կազմակերպությունը միավորում է 182 անդամ-պետությունների, որոնք կառավարում են ամբողջ միջազգային առեւտրի 98 տոկոսը։ Դրանց ¾-ը զարգացող երկրներ են։

News.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ